Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
28
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Ադրբեջանը փորձում է արհեստականորեն լարել իրավիճակը սահմանին

Վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, ինչպես նաև տեղեկատվական-քարոզչական գործողությունները տպավորություն են ստեղծում, որ Բաքուն հող է նախապատրաստում ռազմական արկածախնդրության համար, իսկ Թուրքիան ուղղակիորեն աջակցում է դրան:

Ինչպես երեկ արդեն տեղեկացրել էինք, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, թե սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը 09։20 սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Թովուզ ուղղությամբ ադրբեջանցի զինծառայող է սպանվել «հայկական գնդակից»։ Ուշագրավ էր, որ այդ հայտարարությունը տարածվել էր ադրբեջանական լրատվամիջոցներում դեպքից ընդամենը 2 ժամ անց, ինչը բավականին անսովոր է, քանի որ Ադրբեջանի ՊՆ-ն սովորաբար հակված է թաքցնել իր կորուստները, այլ ոչ թե այդքան օպերատիվ հայտնել դրանց մասին։

Բացի այդ, ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ էր անում սահմանային լարվածության մեղքը հայկական կողմի վրա բարդել: Հայկական կողմը հերքեց ադրբեջանական այս պնդումները։ Մասնավորապես՝ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել էր, որ հայկական կողմը հակառակորդի սպանվածի մասին ինֆորմացիա չունի, և շեշտել, որ «հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը»։

Սրանով, սակայն, ադրբեջանական կողմից արտասովոր ակտիվությունը չվերջացավ։ Կեսօրից հետո՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նախորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 17։00-ի սահմաններում Թովուզի շրջանի Աղդամ գյուղի մարտական ​​դիրքում հայկական կողմի հրազենային կրակից զինծառայող Գուրբանով Գուրբան Ազադ օղլուն (Qurbanov Qurban Azad oğlu) աջ ուսի բեկորային կույր վնասվածք է ստացել: Նշենք, որ մարտական պայմաններում վիրավորման դեպքերը նույնպես գրեթե չեն լուսաբանվում Ադրբեջանում, որոշ դեպքերի մասին ամիսներ ու տարիներ անց է հայտնի դառնում։

Սահմանային լարվածության մասին ադրբեջանական կողմի այս պնդումները ուղեկցվում են այլ ուշագրավ իրադարձություններով։ Նախ, դեռ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրատվամիջոցներին տրված հարցազրույցում հայտարարել է, թե «փաստացի Հայաստանի ղեկավարը փչացրել է բանակցությունների գործընթացը, ոչ թե փչացնում է, [այլ արդեն] փչացրել է»։ Սրանով Իլհամ Ալիևը հող նախապատրաստեց սահմանային լարումները որպես հայկական կողմի՝ բանակցությունները տապալելու պատճառ ներկայացնելու համար:

Նույն օրն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, թե «հայկական կողմն առաջնագծում իրավիճակի լարմանն ուղղված նոր սադրանքների է պատրաստվում»։ Ու փաստորեն 2 օր անց Հասանովի «գուշակությունն» «իրականանում է»։ Հասանովը նաև հայտարարել էր պահեստազորայինների մարտական պատրաստության հավաքներ անցկացնելու մասին։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի երեկոյան, ադրբեջանական սոցցանցերում տարածվել էր սահմանից 30-40 կմ հեռավորության վրա գտնվող Շամքոր քաղաքի մոտակայքում հայկական ԱԹՍ խոցելու մասին տեղեկություն: Ժամեր անց Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց լուրը՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում խոցված անօդաչուի մնացորդները գտնելու ուղղությամբ: Հայկական կողմն այս տեղեկությունը նույնպես հերքել է։ Մասնավորապես՝ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ ադրբեջանական կողմը «հերթական անգամ ցանկալին փորձում է ներկայացնել որպես իրականություն»:

Վերադառնալով երեկվա իրադարձություններին։ Ադրբեջանի ԶՈւ Զորակոչի և հավաքագրման պետական ծառայությունը երեկ հայտարարել է պահեստազորի զինծառայողներին զինվորական հատուկ հավաքների, մարտական պատրաստության և ստուգումների կանչելու մասին, ինչպես և 2 օր առաջ այդ մասին ասել էր Զաքիր Հասանովը։ Նշվում է, որ հավաքների են կանչվել տարբեր մասնագիտություններ ունեցող պահեստազորայիններ։

Իսկ սեպտեմբերի 21-ի երեկոյան Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված բարձր մակարդակի առցանց նիստի ընթացքում իր ելույթում ասաց, թե Հայաստանի վարչապետի հայտարարությունը՝ քաղաքացիական կամավորների զինված խմբավորումներ [իմա՝ աշխարհազոր] ստեղծելու մասին, ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը մտադիր է Ադրբեջանի դեմ նոր ագրեսիա սկսել: Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարը սպառնում է Ադրբեջանին` «նոր պատերազմ նոր տարածքների համար» հայտարարությամբ: Բացի այդ, նա մեղադրեց Հայաստանին ահաբեկչություններ իրագործելու նպատակով Ադրբեջան դիվերսիոն խումբ ուղարկելու համար, պնդեց, որ գերի ընկած խմբի հրամանատարը «խոստովանել է» (խոսքը վերջերս մոլորված և գերեվարած հայ սպայի մասին է):

Հարկ է նշել նաև, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները՝ Ալիևի հարցազրույցից մինչև հայկական ԱԹՍ խոցելու և սահմանին կորուստ ունենալու մասին տեղեկություններ, տեղ են գտել Թուրքիայի պետական լրատվականներում, ինչպես նաև ընդդիմադիր ԶԼՄ-ներում:

Առավել ուշագրավ է, որ Ադրբեջանի հերթական կորստի մասին թվիթերյան գրառում է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Գրառման մեջ նա Հայաստանին կոչ է արել «խելքը գլուխը հավաքել» և շեշտել, որ Թուրքիան մշտապես Ադրբեջանի կողքին է: Նախկինում Թուրքիան այսպիսի ուշադրություն ադրբեջանական մեկ առանձին վերցրած կորուստի նկատմամբ չի դրսևորել։

Ժամեր անց Թուրքիայի ՊՆ-ն ևս տարածել է հայտարարություն, որում Հայաստանին մեղադրում էր հրադադարի ռեժիմի խախտման համար և կոչ անում անհապաղ դադարեցնել «կրակի հետ խաղալը»: Ինչպես իրավացիորեն նկատում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը, այս անգամ Թուրքիայի ՊՆ հռետորաբանությունում ուշագրավ է ադրբեջանցի զինվորին «մեր զինվոր»-ով դիմելը:

Այսպիսով ակնհայտ է, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ, այս օրերին իրավիճակը լարելու քաղաքականություն է վարում՝ միաժամանակ ձգտելով իր իսկ հրահրած սահմանային սրացումների համար պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:

Աղբյուրը՝ razm.info

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan