Կիսվում եմ 1991 թվականի սեպտեմբերի 22-ի, 23-ի և 24-ի Իրանում տպագրվող «Ալիք»-ի համարների առաջին էջերով. Ռոբերտ Մարգարյան. Լուսանկար
Այսօր՝ Սեպտեմբերի 21-ը, Հայաստանի Հանրապետության անկախության հանրաքվեի և Հայաստանի վերանկախացման 29-րդ տարեդարձն է:
Պատմական այդ օրերին, հայրենիքում տեղի ունեցող դեպքերի մասին մեզ՝ Իրանում բնակվողներիս, վերջին իրադարձությունների մասին ամենօրյա կարգով իրազեկող միակ աղբյուրն «Ալիք» օրաթերթն էր: Հիշում եմ, երբեմն երեկոյան ժամերին Թեհրանի «Բահար» պողոտայում գտնվող թերթ վաճառող կրպակի դիմաց երկար ժամանակ հերթ էինք կանգնում սպասելով թե երբ է ցրիչը տեղ հասցնելու օրաթերթի վերջին համարը:
Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ կիսվում եմ 1991 թվականի սեպտեմբերի 22-ի, 23-ի և 24-ի «Ալիք»-ի համարների առաջին էջերով, որպես գեղեցիկ ու անմոռանալի հուշ այդ օրերից:
Հ.Գ. Այդ օրերին Իրանում քաղաքական, մշակութային ու լրատվական միջավայրը խիստ «փակ» էր ու հետագա բարդություններից խուսափելու համար ոչ միայն «Ալիք»-ը, այլև տպագիր մամուլի մյուս ներկայացուցիչները պարտավոր էին համեմատաբար «չափավորել» հայրենիքի իրադարձությունների կապակցությամբ իրենց ոգևորությունը:
Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից