Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Մեզ զորացնում են անկախության տարիների ձեռքբերումներն ու նվաճումները. Գարեգին Բ

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա առթիվ:

Շնորհավորանքում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփյուռս եւ շնորհավորում Անկախության տոնի բերկրալի առիթով։

Շուրջ երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Տիրոջ օրհնությամբ կյանքի կոչեց անկախ պետականությունը վերահաստատելու իր դարավոր իղձը եւ հուսավառ սրտով նվիրվեց իր ազատ, նոր կյանքի կերտմանը։ Միշտ պարծանքով պիտի հիշվեն այս տարիներին համայն հայության միասնական զոհողություններն ու հանձնառությունները, որոնցով հայրենաշեն բազում ծրագրեր ու նախաձեռնություններ իրագործվեցին՝ վկայելով, որ մեր հավաքականությամբ ու միասնությամբ են մեր կյանքում արձանագրվում հաջողություններ ու հաղթանակներ։

Անկախության օրվա լուսավոր խորհուրդը հրավեր է ազգիս զավակներին վերարժեւորելու անցած դժվարին ուղին, մնալու հաստատուն՝ ազատ ապրելու եւ արարելու, մեր պետականությունը շենացնելու ձգտումի ու նվիրումի մեջ։ Այսօր, սիրելիներ, հակառակ բոլոր դժվարությունների, մեզ զորացնում են անկախության տարիների ձեռքբերումներն ու նվաճումները եւ հայրենիքի հանդեպ դրսեւորած սերը մեր ժողովրդի, որը սխրանք դարձավ մեր սահմաններում, նվիրում՝ կրթօջախներում, արգասավոր ջանքեր՝ արվեստի, գիտության բնագավառներում։

Հիրավի, ողջ հասարակության հանձնառությամբ ու նախանձախնդրությամբ է ամրանում պետականությունը, առաջադիմում յուրաքանչյուրի ջանք ու ավանդով։ Ամուր պահենք միաբան ու նվիրյալ մեր ընթացքը՝ քաջ գիտակցելով, որ «միաբանությունն է մայրը բարի գործերի» (Եղիշե)։ Աղոթք բարձրացնենք առ Բարերարն Աստված, որ խաղաղ ու ապահով պահի հայրենի մեր երկիրը եւ զորացյալ՝ մեր ժողովրդի սերն ու պատասխանատվությունը մեր պետականության հանդեպ, որպեսզի մեր հայրենիքը շենանա ու պայծառանա, եւ մեր զավակները սերնդեսերունդ շարունակեն արժեւորել Անկախության օրվա պանծալի խորհուրդը։

Թող մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի սերը, ողորմությունը եւ շնորհները լինեն մեզ հետ եւ բոլորի այսօր եւ միշտ. ամեն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan