ՀՀ անկախության տոնին ընդառաջ Լոռիում մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության երիտասարդական ճամբարը. Ֆոտոշարք
ՀՀ անկախության տոնին ընդառաջ մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության երիտասարդական ճամբարը, տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:
«Հայրենիքի հյուսիսում՝ Լոռու մարզում, 100-ից ավելի երիտասարդ է հավաքվել։ «Երիտասարդության ուժը» խորագրով եռօրյա ճամբարին մասնակցում է նաև կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը»,-նշված է կուսակցության հաղորդագրությունում։