Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
18
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

Վասն 65 000 դրամ «կեղտոտ» հոնորարի. Ա․ Մովսիսյանի արձագանքը «Դետեկտորի» հրապարակմանը

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Շատ բառերի մեջ շատ ունայնություն կա, և բառերը շատացնողն ունայնությունն է շատացնում»…

Աստվածաշնչի Ժողովողի գրքից հազարամյակների քննություն անցած այս ճշմարտությունը մտաբերեցի, երբ պատահաբար ՖԲ-ում աչքովս ընկավ ինձ վերաբերող մի շատ երկարաշունչ նյութ՝ «Մանիպուլիացիա վասն հայրենասիրության» վերնագրով… «Դետեկտոր» անունը կրող օգտատերը Բուն TV-ի մասն է կազմում և ֆինանսավորվում «Բաց հասարակության հիմադրամներ - Հայաստան» (ժողովրդի մեջ առավել հայտնի «Սորոսի հիմնադրամ» անվամբ) և «Black Sea Trust» ծրագրի կողմից: Ահա այս «Դետեկտորը» հրապարակել էր Նիկոլ Մարգարյանի (չգիտեմ՝ դա իրական անուն է, թե կեղծ) նյութը, որը վերաբերում է ս.թ. հուլիսի 24-ին պատմության առարկայական չափորոշիչների հետ կապված ասուլիսում իմ հնչեցրած մտքերին: Նախ զարմանալի էր ամսաթիվը. հուլիսի 24-ի ասուլիսին անդրադարձ էր կատարվում 53 օր անց՝ սեպտեմբերի 15-ին: Երկրորդ՝ զարմանալի է հրապարակման հիմնական ասելիքը, այն է՝ ասուլիսի ընթացքում ես մեղադրել եմ նոր չափորոշիչների նախագծերը կազմողներին՝ դրանցում «հայրենասիրություն» տերմինի բացակայության համար, սակայն, իբրև թե հին չափորոշիչներում, որով գրվել են այսօր գործող դասագրքերը (և որոնց համահեղինակ եմ ես), նույնպես այն բացակայում է: Դա հիմնավորելու համար հրապարակման հեղինակը մի շատ երկար և իրեն ձեռնտու մեջբերում է անում, որով փորձում է ընթերցողի մոտ տպավորություն ստեղծել իր ասածի ճշմարտացիության վերաբերյալ…

Ցույց տալու համար հեղինակի միտումնավորությունն ու կեղծիքը՝ երկու մեջբերում կատարեմ այսօր գործող չափորոշիչներից՝ տալով կայքի հղումը: 1. «Հայեցակարգ» բաժնում՝ «Հայոց պատմությունը բովանդակում է նաև դաստիարակչական վիթխարի ներուժ` աճող սերնդի համար հանդիսանալով հայրենասիրության, անձնուրաց պայքարի և ազգային արժանապատվության ապացույցների անսպառ աղբյուր:» (էջ 3): 2. «Արժեքային համակարգ» բաժնում՝ «Հիմնական դպրոցն ավարտողը պետք է` լինի հայրենասեր և պատրաստ ծառայելու հայրենիքի պաշտպանության գործին» (էջ 39)…

Այս հրապարակման հեղինակը գոնե կարող էր թերթած լինել նույն («Սորոսի») հիմնադրամի պատվերով Լուսինե Խառատյանի և Վահրամ Թոքմաջյանի կատարված և 2018 թ. հրապարակած ուսումնասիրությունը (հղումը՝ այստեղ), որում հեղինակները ներկայումս գործող «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասագրքերի հեղինակներին մեղադրում են հենց հայրենասիրության մեջ. ««Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները դասավանդվում են առարկայական չափորոշիչների, ուսումնական պլանի և դասագրքերի հիման վրա: Ըստ այդմ, առարկաները գլխավորապես միտված են ազգային և հայրենասիրական նպատակների իրագործմանը: Այս առարկաների շրջանակում գրեթե անդրադարձ չի կատարվում այնպիսի խնդիրների, ինչպիսիք են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, խաղաղությունը, հանդուրժողականությունը, տղամարդու և կնոջ իրավահավասարությունը և այլն» (էջ) 45-46…

Բայց շատ ավելի ցավալի մի փաստ նկատեցի, որն էլ ինձ դրդեց կատարել այս գրառումը: Արդեն ասացի, որ նյութը չափազանց երկարաշունչ էր. միթե՞ ամբողջ աշխարհում քաղտեխնոլոգիաներով «գունավոր հեղափոխություններ» իրականացրած «Սորոսի հիմնադրամում» չեն հասկանում, որ երկար նյութերը չեն կարդում: Ի վերջո, նման գայթակղիչ վերնագրով նյութը տեղադրվելուց 10-20 րոպե անց պետք է ունենար հարյուրավոր, եթե ոչ հազարավոր «լայքեր», բայց անցել է 5 օր, և ընդամենը 127 տարատեսակ արձագանք և 8 մեկնաբանություն, ընդ որում, դա այն դեպքում, որ նյութը պտտվում է ՖԲ-ում իբրև «գովազդային»… Հետաքրքիր էր տեսնել, թե ովքեր կան «Դետեկտորում» և ինչ են ուզում: Անուններ չկային, նշվում էին միայն հիմնադրամի և հեռուստատեսության անվանումները…

Եվ, ահա, ամենաուշագրավը. հրավեր՝ իրենց կայքում հոդված հրապարակելու (դնում եմ նաև սքրինշոթը, ընդգծումներն իրենցն են). «Հոդվածը պետք է գրված լինի 700-1000 բառի սահմաններում: Սահմանված է 65.000 դրամ (հարկերը ներառյալ) հոնորար»… Այսինքն՝ գործում է ապրանքի հստակ գին և պարտադիր ծավալ՝ 700-1000 բառ: Եվ պարզ դարձավ, թե հրապարակումն ինչու է այդքան երկարաշունչ ստացվել…

Փաստորեն, այս հրապարակումն արժեցել է, հարկերը ներառյալ, կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «կեղտոտ» 65 000 դրամ… Հասկացա ու անկեղծ ցավ ապրեցի…

Բոլոր ժամանակներում էլ օտարերկրյա տարբեր ծառայությունները հաջողություն են ունենում որևէ երկրում, երբ նրա ժողովուրդն ապրում է սոցիալական վատ վիճակում… 17-19-րդ դարերում եվրոպական միսիոներները գալիս էին անկախ պետություն չունեցող Հայաստան և, նյութական միջոցների ներդրմամբ, զբաղվում հոգեորսությամբ… Երբ նրանք հեռանում էին ինչ-ինչ պատճառներով, մարդիկ հաճախ հրաժարվում էին նոր ընդունած դավանանքից: Ժողովրդական խոսք ստեղծվեց՝ «Ալյուրը վերջացավ, հավատը՝ հետը»…

Սրանց ալյուրն էլ է մի օր վերջանալու. մտածեք՝ թե ինչպես եք վաղը մարդկանց աչքերի մեջ նայելու…
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan