Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Հայաստանի սոցիալական թվերը․ թվեր, որոնք կապված չեն միմյանց հետ

Համարյա առանց վերլուծության ու մեկնաբանությունների առաջարկում եմ դիտարկել Հայաստանի սոցիալական պատկերը ներկայացնող ոլորտների որոշ թվեր: Պարզապես հարկավոր է ուշադրություն դարձնել, որ այդ թվերը որոշակի իմաստով պիտի որ կապված լինեին միմյանց հետ: Մի դեպքում դրանցից մեկի աճը տրամաբանորեն պիտի աճ ապահովեր մյուսի համար: Օրինակ, իրավախախտումների պարագային հասկանալի է, որ հանցագործությունների աճը պիտի հանգեցնի դատական պատասխանատվության ենթարկվածների թվաքանակի աճին: Կամ, ասենք, դպրոցականների քանակական աճը պիտի ենթադրեր դպրոցների քանակի ու ուսուցիչների թվաքանակի աճ: Մյուս դեպքում` պիտի հակառակ ազդեցություն ունենար: Բայց սա՝ տրամաբանորեն: Մեր իրականությունը մի փոքր այլ է: Դիտարկենք Հայաստանի սոցիալական թվերը: Դիտարկենք ու փորձենք հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր:

Ընտանեկան նպաստ

2017թ․ մեր երկրում ընտանեկան և սոցիալական նպաստ ստանում էր 100 հազար 288 ընտանիք (նրանց 75.1 տոկոսը ընտանեկան նպաստ էր ստանում): Մեկ ընտանեկան նպաստի միջին չափը 31 հազար 500 դրամ էր:

2018թ․ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը պակաս էր՝ 92 հազար 564 (նրանց 73 տոկոսն էր ընտանեկան նպաստ ստանում): Մեկ ընտանեկան նպաստի միջին չափը չէր փոխվել՝ 31 հազար 500 դրամ:

2019թ․ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը ավելի պակաս էր՝ 86 հազար 197 (նրանց 71.2 տոկոսն էր ընտանեկան նպաստ ստանում): Մեկ ընտանեկան նպաստի միջին չափը դարձյալ չէր փոխվել՝ 31 հազար 500 դրամ:

Կենսաթոշակ

2017թ․ կենսաթոշակառուների թվաքանակը 458 հազար 194 մարդ էր: Նրանցից 455 հազար 609-ը աշխատանքային թոշակառուներ էին: Զինծառայության հետ կապված թոշակ ստանում էր 1 984 մարդ, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակառուների թիվը 601 էր: Միջին կենսաթոշակի չափը 40 հազար 633.4 դրամ էր:

2018թ․ կենսաթոշակառուների թվաքանակը 463 հազար 72 մարդ էր: Նրանցից 460 հազար 548-ն աշխատանքային թոշակառուներ էին: Զինծառայության հետ կապված թոշակ ստանում էր 1 866 մարդ, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակառուների թիվը 601 էր: Միջին կենսաթոշակի չափը 40 հազար 477.9 դրամ էր:

2019թ․ կենսաթոշակառուների թվաքանակը 466 հազար 580 մարդ էր: Նրանցից 464 հազար 110-ը աշխատանքային թոշակառուներ էին: Զինծառայության հետ կապված թոշակ ստանում էր 1 779 մարդ, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակառուների թիվը 691 էր: Միջին կենսաթոշակի չափը 40 հազար 424 դրամ էր:

Հանրակրթություն

2017թ․ դպրոցների քանակը 1421 էր, 2018-ին՝ 1409, իսկ 2019-ին՝ 1400:

2017/18 ուս տարում աշակերտների թվաքանակը 369 հազար 772 էր: 2018/19 ուստարում՝ 382 հազար 378, իսկ 2019/20 ուստարում՝ 390 հազար 511 աշակերտ:

Բայց աշակերտների թվաքանակի աճին հակառակ՝ միայն դպրոցների քանակը չէ, որ պակասում էր: 2017/18 ուս տարում ուսուցիչների թվաքանակը 38 հազար 270 էր, 2018/19 ուստարում՝ 31 հազար 371, իսկ 2019/20 ուստարում՝ 31 հազար 18:

Իրավախախտումներ և դատական պատասխանատվություն

Հանցագործությունների քանակը տարեց տարի աճում է՝ 2016-ին արձանագրվել է 18 հազար 764 հանցագործություն, 2017-ին՝ 20 հազար 284, 2018-ին՝ 24 հազար 678, իսկ 2019-ին՝ 26 հազար 850:

Դրան հակռակ է դատական պատասխանատվության ենթարկվածների (դատապարտվածների) թվաքանակի փոփոխությունը՝ նրանց քանակը պակասում է: 2017-ին դատապարտվել է 2 410 մարդ, 2018-ին՝ 1 963, իսկ 2019թ․՝ 1 556 մարդ:

Համարյա մեկնաբանություն

Մեր երկրի սոցիալական վիճակը նկարագրող թվերի ուսումնասիրությունը հակասական տրամադրություններ ու վերաբերմունք է ծնում: Օրինակ, կարող ես ուրախանալ, որ 2019թ․ ՀՀ պետբյուջեի օգտին «կատարողական վարույթներով» վերականգնվել է մոտ 10.9 մլրդ դրամ գումար: Դժվար է ասել, թե ինչ զգացում կունենա սյունյակի մյուս տողը ընթերցողը, ուր գրված է՝ չի վերականգնվել համարյա կրկնակին՝ 20 մլրդ-ից ավելի գումար: Բայց այս մասին միայն պաշտոնական (ու մասնագիտական) հաշվետվություններում է նշվում: Պաշտոնական լրատվությունը խրոխտ ու հպարտ միայն նշում է, որ մոտ 31 մլրդ դրամի վերականգման որոշում է կայացվել: Թե հետո այդ որոշումն ինչպես է իրականացվել կամ հնարավո՞ր էր իրականացնել, թե՞ ոչ, բոլորովին այլ խնդիր է:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan