Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան
25
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ

Նիկոլ Փաշինյանի «ոչխարաայծային» արտահանումը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Նիկոլ Փաշինյանը շարունակում է մի կողմից զվարճացնել գիտակից հանրությանը՝ հրապարակելով սունկ-դդմիկ-սպանախ-լոլիկ-ելակ-մոշ-հաղարջի արտահանման մասին ինչ-որ թվեր, մյուս կողմից՝ այդպիսով հիմարացնել իր «հպարտներին», որոնք, խոստովանենք, արժանի են դրան։ Այս շարքից հերթականը Հայաստանից կենդանի ոչխարի և այծի 256 տոկոսով արտահանման աճի մասին նրա գրառումն էր, որը, ըստ նրա, արդյունք է այն բանի, որ մարդիկ անսացել են «ոչխար պահելու» վարչապետական հորդորներին: Այդուհանդերձ, մի պահ դադարենք այս ամենից զվարճանալը և տեսնենք, թե ի՞նչ է իրականում կատարվում արտահանման և մասնավորապես ոչխար-այծի արտահանման հետ։

Բարձր տեխնոլոգիաների մասին գիշեր-ցերեկ խոսացող և անգամ այդպիսի անունով նախարարության ստեղծած Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել է ոչխար-այծի կամ դդմիկ-սպանախի ցուցանիշների վրա։ Սա իհարկե, ցավալի է։ Իրականում Հայաստանից արտահանումը նվազել է, գումարային առումով Հայաստանից արտահանումը այս տարվա հունվար-հուլիսին նվազել է 92 մլն դոլարով, տոկոսային՝ 6,4 տոկոսով։ Ընդ որում, էապես նվազել է մեր հիմնական արտահանվող ապրանքների ծավալը՝ պատրաստի սնունդ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ, ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրեր, մանածագործական իրեր, սարքեր և ապարատներ։ Արտահանման միակ լուրջ աճը հանքահումքային արտադրանքինն է, որի շնորհիվ խուսափում ենք ընդհանուր արտահանման ավելի խորը նվազումից։ Այս ցուցանիշը Հայաստանի արդյունաբերության վիճակի արտացոլումն է։

Բնականաբար, արտահանման ընդհանուր վիճակի մասին Նիկոլ Փաշինյանը ոչ մի գրառում չի անում։ Չէ՞ որ նա էր խոստացել, որ մեր արտահանումը պետք է հասցնենք 30 մլրդ դոլարի կորոնավիրուսի ընձեռած հնարավորության շնորհիվ։ Ինչ-որ չի ստացվում։ Փոխարենը հակառակն է տեղի ունենում։

Եվ որքան էլ ընդհանուր վիճակի մասին չխոսելով, առանձին ապրանքների մասին «լավ» գրառումներ անի «թավշյա» վարչապետը, ոչ տնտեսության վիճակը կլավանա, ոչ արտահանման, ոչ արդյունաբերության, ոչ էլ, առավել ևս, տնտեսության մասին իր գիտելիքները կավելանան։ Ասենք, ինչպե՞ս կարող է մեկ տարի առաջ «ոչխար պահեք» հորդորին միանգամից հազարավոր մարդիկ հետևած լինեն և մեկ տարվա ընթացքում միանգամիվ 41 հազար ոչխար ու այծ արտահանվեն։

Այնուամենայնիվ 256 տոկոս ցուցանիշը ինչ-որ արտառոց բանի մասին է խոսում։ Բնականաբար, չի կարող մեկ տարվա ընթացքում միանգամից այդքան այծ ու ոչխար ավելանային Հայաստանում և արտահանվեին։ Բանն այն է, որ մի շարք երկրներից՝ Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա և այլն, ոչխար և այծի դեպի Իրաք արտահանումը սահմանափակել են, իսկ մայրացու կենդանիների արտահանումը ընդհանրապես արգելել։ Այդ երկրներից արտահանմամբ զբաղվող նույն մարդիկ հարկադրված սկսել են ոչխար և այծ, այդ թվում մայրացուներ, արտահանել Հայաստանից։ Սա է ընդամենը տեղի ունեցել, թե չէ «անսալով «ոչխար պահելու» իմ հորդորներին»․․․

Արա Մարտիրոսյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan