«2 ստենդը սրտիս մեջ դրած՝ ոտքով իջել էի հրապարակ ձեզ քվեարկելու». առևտրական
«70 տարեկան կին եմ, քանի՞ ղեկավար փոխած կլինեմ, ոչ մեկի համար քվեարկության չեմ գնացել, որովհետև չեմ հավատացել: Բայց Ձեզ համար, 2 ստենդ սրտիս մեջ դրած, Առինջ մոլի ժողովրդի հետ ոտքով իջել, եկել եմ Հրապարակ, որպեսզի քվեարկեմ՝ մտածելով, որ Դուք եկել եք ժողովրդին ապահովեք»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում հագուստի և կոշիկի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսվարողները։
Zham.am