Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հրապարակավ ստերի շարանով հանդես եկավ
Դիտել նաև
Հանդարտվե’ք, պարոնայք. Մետաքսե Հակոբյան
Իրականում ամեն բան շատ ավելի լուրջ ու ծանր է, քան մենք պատկերացնում ենք․ Մետաքսե Հակոբյան
Կորուստ՝ Միհրան Ծառուկյանի ընտանիքում
«Արցախը տանք, հանգիստ ապրենք» կեղծ թեզը թակարդ է Հայաստանի անվտանգության, պետականության համար․ Մետաքսե Հակոբյան
««Նախկինների» օրոք Հայրենիք ունեինք, մայրերը երջանիկ էին, զավակները՝ ողջ». Մ. Հակոբյան
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հրապարակավ ստերի շարանով հանդես եկավ: Ավելին՝ բառի բուն իմաստով էշի տեղ դրեց միլիոնավոր մարդկանց:
Նախ, ճակատին գրած «Վորոնեժ»՝ անհայտ է, թե ում փայերից էր խոսում չաշխատող գործարաններում: Հետո հայտարարեց, թե «ՍԴ ճգնաժամը» վերջացել է: Մինչդեռ ՍԴ ճգնաժամ չկար մինչ այն պահը, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող դատարկախոսը չորոշեց, որ իրեն իր դռան տակ վնգստացող դատավորներ են պետք: Ըստ էության՝ ՍԴ ճգնաժամը նոր է սկսվում: Այս «խմորը դեռ շատ ջուր է քաշելու», ու դա գիտեն բոլորը: Հաջորդը՝ հայտարարեց, որ «ասում էին՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, բարի մարդկանց չի կպնում..»: Սա արդեն ստախոսություն չէ, սա նույնիսկ լկտիություն չէ, սա մարդկանց էշի տեղ դնել է: Որովհետաև նման հիմարություն հենց ինքն էր դուրս տվել, երբ որոշել էր ՍԴ ճգնաժամ հրահրել ու քարոզարշավ էր անում:
Այլևս երաշխավորված սցենար է. Հայաստանի ժողովուրդը կառավարական շենքերից դուրս է շպրտելու իրեն բացահայտորեն էշի տեղ դնողներին: Որովհետև Հայաստանի ժողովուրդն արժանի չէ այդ վերաբերմունքին ու Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժելու փալանչու ինտելեկտով ու ջեբկիրի լկտիությամբ օժտված «վարչապետի» երեսպաշտությունը:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից