ԲՀԿ-ն մեկնաբանել է Ծառուկյանին ձերբակալելու լուրը. Իշխանությունները ցնցակաթվածի մեջ են «Փրկել շարքային Հարությունյանին». Ի՞նչ է կատարվում Արային Հարությունյանի հետ Փաշինյանի բաժակաճառային Հայաստանը. Տեսանյութ
22
Օտարերկրյա գործակալներ փնտրելիս Ե՞րբ պետք է Արայիկ Հարությունյանը գիտակցի, որ ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում «Այլընտրանք» ՀԿ կազմակերպած, կորոնավիրուսի զոհերի հիշատակին նվիրված արարողությունը. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ դատարանի բակում գտնվող իր աջակիցներին․ դատական հերթական նիստը շարունակվում է. Ուղիղ ՌԴ մեկնել ցանկացողները կրկին Կառավարության առջև են. Ուղիղ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել.օրակարգում է նաև Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն անելու մասին հարցը. Ողիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 115, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 47 667 է Գեբելսյան հայտնի սկզբունքի հետ գործ ունենք, երբ որքան մեծ է լինում սուտը, այնքան հեշտ է դրան հավատալ․ Տոնոյանը՝ Փաշինյանի ռազմավարության մասին. Տեսանյութ Բոլորը գիտեն՝ թագավորը մերկ է. Հայկազուն Ալվրցյան. Տեսանյութ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք կանցկացնեն Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Անվտանգության հարցում կարևոր հանգրվանի ենք հասել․ Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին Մահվան ելքով վրաերթ Աբովյան փողոցում Օտարերկրյա գործակալներ փնտրելիս ԲՀԿ-ն մեկնաբանել է Ծառուկյանին ձերբակալելու լուրը. Իշխանությունները ցնցակաթվածի մեջ են Սահմանապահ քրդերը բեռնատարի ցիստեռնից երեխաների լացի ձայներ են լսել և ստիպել վարորդին, որ բացի այն. ներսի պատկերը սարսափելի էր Ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին Ե՞րբ պետք է Արայիկ Հարությունյանը գիտակցի, որ ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում «Այլընտրանք» ՀԿ կազմակերպած, կորոնավիրուսի զոհերի հիշատակին նվիրված արարողությունը. Տեսանյութ Լավագույն 10 հեռուստածրագրեր. մոնիթորինգ Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով 22-ամյա երիտասարդը Աբովյան փողոցի ակումբներից մեկում դանակահարել է տղամարդու Ինչ է սպասվում վաղը. Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞ ԵՄ-ն պատժամիջոց է սահմանել թուրքական ծովային փոխադրումների ընկերության դեմ Ռուսաստանը շարունակում է տարբեր եղանակներով հասկացնել հայերիս, որ Հայաստանի իշխանությունից պետք է հեռացնել հակառուս գրանտալափերին Կլինեմ Արտակարգ իրավիճակների փոխնախարար. Արմեն Փամբուխչյան. Տեսանյութ «Փրկել շարքային Հարությունյանին». Ի՞նչ է կատարվում Արային Հարությունյանի հետ ՍԴ դատավորների ընտրության հարցում «Իմ քայլում» բանավեճ է եղել. Համազասպ Դանիելյան. Տեսանյութ «Մարդը վախենում է դուրս գալ տնից. Գեւորգ Պետրոսյան Այսօր Ադրբեջանում հավաքներ են սկսել. մասնավորապես կան նկարներ Սումգայիթից. Լուսանկար Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ Հայաստանը «կրակի հետ է խաղում» Արցախի ղեկավարության մեջ անառողջ մրցակցություն է՝ ով ավելի անհեթեթ հայտարարություն կանի. Տեսանյութ Նիկոլի երգը երգված է, մտածեք հաջորդ ղեկավարի մասին. մենք չե՛նք կարող թույլ տալ՝ հաջորդն էլ գիժ լինի կամ հակառուս Հանքարդյունաբերության զարգացման ճիշտ ռազմավարություն. Տեսանյութ Վրաստանում կորոնավարակի 218 նոր դեպք է գրանցվել Պոլտավայում բացել են Հայաստանի երեսուն մետրանոց դրոշը Փաշինյանի բաժակաճառային Հայաստանը. Տեսանյութ Մեր հանրապետությունում տնտեսական անկման ցուցանիշները հստակ ցույց են տալիս, որ ստեղծված իրավիճակը ՀՀ կառավարության համար սպասվածից ավելի բացասական էր Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ դատարանի բակում գտնվող իր աջակիցներին․ դատական հերթական նիստը շարունակվում է. Ուղիղ Իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները Հայաստանի անվտանգության «դոսյեն» Ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա․ Արցախի նախագահ Արտառոց դեպք Հայաստանում. հոգևորականը կասկածվում է անչափահաս տղաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսը. Ուղիղ Ադրբեջանում մի մասը հավատում է պաշտոնական հաղորդագրություններին, մյուսները` վերջին զարգացումների ֆոնին պատերազմի նախապատրաստման աշխատանքներից են խոսում. Տեսանյութ Արտահերթ ընտրության համար պիտի 200-300 հազար մարդ գա ու գրավի ԱԺ շենքը. Մարուքյան. Տեսանյութ ՌԴ մեկնել ցանկացողները կրկին Կառավարության առջև են. Ուղիղ Մոսկվա-Երեւան առաջիկա չարտերային չվերթերի ժամանակացույցը Հայաստան-2050 «ԼՀԿ-ն կմիանա՞ եռյակին». լրագրողը՝ Մարուքյանին. Տեսանյութ ՀՊՏՀ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի Խոշոր հրդեհ Նոր Նորքի 5 հարկանի շենքերից մեկում. Տեսանյութ Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ Հայաստանը «կրակի հետ է խաղում» Մոտենում է սուր շնչական վարակների սեզոնը. Վանյանը հորդորեց COVID-19-ի հարցում չկորցնել զգոնությունը Պաշտոնական Երևանից 2 ամիս պահանջվեց ՀԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքներին արձագանքելու և այդ խնդիրը միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է հաստատվել «Հանրային մեծ դժգոհություն կա». ովքեր ելույթ կունենան երեք ուժերի հանրահավաքին. Տեսանյութ «Տարիքային խնդիրը» ԱՄՆ ընտրություններում Մահացած բուժառուներն ունեցել են քրոնիկ հիվանդություններ. ԱՆ

Հ1-ի տնօրենի մրցույթին որևէ մեկը դեռ չի դիմել

Սեպտեմբերի 18-ին լրանում է Հ1-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը, սակայն որեւէ մեկը երեկվա դրությամբ հայտ չէր ներկայացրել։ Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեցին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից։ «Կարծում եմ՝ վերջին օրերին են միշտ թողնում, ու պիկը վերջին օրերին է, էլի, լինում»,- մեկնաբանեց քարտուղարը, որը կարծես մի տեսակ անհարմար էր զգում այդ փաստից։ 

Թե ինչու է այդպես, կարծում ենք, առանձնապես խորը վերլուծական գիտելիքներ պետք չեն՝ հասկանալու, թե ինչու։ Բոլորը գիտեն, որ մրցույթն ուղղակի  ֆորմալ մի բան է, եւ իրենց մասնակցությամբ իրենք ընդամենը «մասսովկա» են ապահովելու։ Ի դեպ, նույն բանը չի կարելի պնդել Ռադիոյի տնօրենի 2019-ի մրցույթի վերաբերյալ, երբ 2018-ի հեղափոխության հիշողությունները դեռ շատ թարմ էին, եւ շատերը նոր Հայաստանում իրական մրցույթի ակնկալիքներ ունեին։ 

Հիշեցնենք, որ Հ1-ի տնօրենի «ընտրության» համար ընտրվել է մի անհասկանալի՝ 5 հոգանոց կազմ, որոնցից առնվազն չորսը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արա Շիրինյանը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, մեկ մարդու նման կորոշեն իշխանական թեկնածուին՝ մեկ մարդու քաղաքական որոշման արդյունքում։ Եվ այդ մեկ մարդը կլինի Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս, թերեւս, դեռ որոշելու է դիլեման՝ կգնա՞ հայտնի ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը Հ1, թե՞ ոչ։ Ենթադրում ենք, որ որոշում դեռ չկա, որովհետեւ իշխանության «բ» տարբերակը՝ Հ1-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանը (Մովսիսյանի՝ Հ1 չգնալու որոշման դեպքում՝ իշխանական թեկնածուն), «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դեռ որոշում չունի։ Թերեւս այսօր կունենա։ Ի դեպ, պարոն Սարգսյանը դեռ որոշում չունենալը բացատրեց նոր եթերաշրջանով ու սեպտեմբերի 21-ով։ «Վաղը կնայեմ հայեցակարգը, կհասկանամ»,- ասաց Արմեն Սարգսյանը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ՊՈԱԿ-ի Հովհաննես Մովսիսյանի մասին, թերեւս, այսօր որոշում ընդունի։ Ի դեպ, նա չի արձագանքում զանգերի ու առաջադրվելու մասին Ֆեյսբուքի մեսենջերով ուղարկված գրություններին։ Թեեւ նախկինում էլ իր առաջադրվել-չառաջադրվելը չէր մեկնաբանել՝ պատրվակ բերելով, թե մրցույթ հայտարարված չէ։

Արդեն տեղեկացրել էինք, որ Հ1-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանն էլ եթե դնի թեկնածությունը, ապա կհայտնվի արտոնյալ վիճակում, քանի որ մրցութային հանձնաժողովից առնվազն 2 հոգի՝ Արայիկ Հարությունյանն ու Նունե Սարգսյանը, շատ սերտ կապեր ունեն նրա հետ, քանի որ Նունե Սարգսյանն Արմեն Սարգսյանի նախկին ղեկավարն է (իր գործունեությունը սկսել է «Ինտերնյուսից»), իսկ ԿԳՄՍ նախարարն էլ նրա հարսանիքի խաչքավորն է։ Եվ անգամ Արմեն Սարգսյանը, մեզ հետ զրույցում ազգակցական կապը հերքելով, չթաքցրեց, որ լավ ընկերներ են դեռ 2000-ականներից։ Ահա, այսպիսի «մրցույթ»։

Ինչեւէ, Հ1-ի տնօրենի մրցութային  պահանջներից են՝  բարձրագույն կրթությունը (գերադասելի է վերջին 10 տարում հեռուստատեսային եւ մեդիա լրագրության ոլորտի մասնագիտական վերապատրաստման դասընթացների մասնակցություն), հեռուստատեսային արտադրանքի կազմակերպման եւ իրականացման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքի փորձ, ֆինանսատնտեսական գործունեության պլանավորման եւ կառավարման հմտություններ, մեդիային վերաբերող օրենսդրության ու իրավական ակտերի իմացություն, ինչպես նաեւ՝ հայերենի, ռուսերենի, անգլերենի բավարար իմացություն։ Եվ եւս մեկ անհրաժեշտ փաստաթուղթ՝ հեռուստատեսության զարգացման ծրագրի հիմնադրույթներ՝ 5 էջի վրա։
 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan