Բարձր տեխնոլոգիաների առանձին նախարարություն ստեղծած մարդը հպարտանում է սպանախի ու ոչխարաբուծության գրանցած արդյուքններով
Արթնանում ես, մտնում ֆեյսբուք` հույսով, որ գոնե այսօր չես հանդիպելու Նիկոլի ստերին ու դեմագոգիային, բայց դե իհարկե նման բան չի կարող լինել: Հիմա էլ ոչխարաբուծությամբ է հպարտանում... Բարձր տեխնոլոգիաների զարգացման համար առանձին նախարարություն ստեղծած` դրան ռազմավարական մեծ նշանակություն տվող մարդը երկու օր շարունակ հպարտանում է գյուղատնտեսության մեջ ինչ որ շատ նեղ, ընդհանուր արդյունքի վրա առանձնապես ոչ մի դրական էֆեկտ չթողող փաստերով:
Բա սա դեմագոգիա չի՞: Պարզ է չէ՞, որ ոչխար պահելու և սպանախ ուտելու «ուրախ» լուրերը պարզապես նպատակաուղղված են թաքցնել դառը իրականությունը:
Իսկ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է շատ շուտով ևս 200 միլիոն ԱՄՆ դոլարի արտաքին պարտք ավելացնել ժողովրդի վրա: Դե, ժողովուրդ ջան, պատրաստվեք, որ այդ 200 միլիոն դոլորը ոչխար ու սպանախ արտահանելով փակեք` մինչև կյանքի վերջ, ու այդպես էլ չկարողանաք մարել...
Հասմիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից