Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ (տեսանյութ) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Գեղցի «գլոբալիզմից» ու լոկալ ռաբիսից անդին

Հայաստանի քաղաքական կյանքը ցույց է տալիս, թե ով ինչ կոմպլեքսներ ունի, ով ինչ է ունեցել և ինչ չի ունեցել փոքր տարիքում, ինչ է երազել ունենալ, ինչ է կարդացել և ինչ չի կարդացել, որն է նրա պատկերացրած երջանկությունը, պետական կարգը, մարդկային փոխհարաբերությունը։
 
Ողբերգականն այն է, որ մտավոր, հոգևոր ու նույնիսկ ֆիզիկական հատկանիշներով գեղցիներն են հայտնվել իշխանական բուրգի գագաթին ու փորձում են մեզ ճաշակ թելադրել, մտածելակերպ պարտադրել։
 
Սրանք իրենց առաջադեմ են ուզում ներկայացնել ու իրենց թվում է, թե պապից ավելի կաթոլիկ երևալն է ժամանակակիցը։
 
Սրանք մոդերնիզացիան շփոթել են գեդոնիզմի հիմքով վեստերնիզացիայի հետ։ Վեստերնիզացիա, որի դեմ կռիվ է տալիս բուն Արևմուտքը։ Արևմտյան (համամարդկային) արժեքների պրոֆանացիայի դեմ կռիվ է տալիս վեբերյան, շպենգլերյան, հյուգոյական, գյոթեական աշխարհը։ Մինչդեռ «մերոնք» մնացել են արևմուտքի արտադրական թափոնի տակ։
 
Սրանք չունեն սեփական ու ազգային «ես»–ը։ «Ես», որով դու կարող ես աշխարհից վերցնել ու աշխարհին տալ։
 
Սրանք իրենց հակադիր բևեռ են նշանակել «տրեխավոր» հետադիմականներին, որպեսզի նրանց ֆոնին իրենք առաջադեմ ու ժամանակակից երևան։ Մինչդեռ «տրեխավոր» հետադիմականները և գլոբալիզմի թերմացքը նույն մեդալի հակառակ կողմերն են՝ անգրագետ, կեղծ, անդեմ, մանկուրտ։
Գլոբալ գեղցին ու լոկալ ռաբիսը նույն զիբիլն են, նույն մարգինալներն են, նույն կոմպլեքսավորվածներն են ու թերուսները։ Մեկը հիմքից կտրված է, մյուսը՝ հիմքը գռեհիկ է դարձնում ու արժեզրկում։ Իրական ազգայինն ու առաջադեմն այս երկուսից դուրս է գտնվում։
 
Ազգային–առաջադիմականը մաշտոցյան տառերի, տերյանական «Հոգևոր Հայաստանի», թումանյանական տեքստերի՝ հեքիաթների, նամակների, հրապարակախոսությունների, Նարեկացու տիեզերական վարդապետության, Սարյանի վրձնի, Այվազովսկու ծովանկարչության, Հեմինգուեյից էլ ավելի ամերիկացի Վիլյամ Սարոյանի պարզ ու խոր պատմվածքների, Շարլ Ազնավուրի ֆրանսիալեզու երգերի, Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» հարվածի, Արկադի Անդրեասյանի գլուխը վեր պահած ֆուտբոլային խաղի, վալսի թագավոր Շտրաուսից էլ բարձր թռիչքի հասած խաչատրյանական վալսի, համաշխարհային էկրանները նվաճած ու ռոք աստղերի կողքին ուրույն տեղ ապահոված հայկական դուդուկի, աշխարհի մակարդակի զինվորական հանճարների, սոցցանցերում գրագետ ու հայատառ գրողների, սահմանամերձ գոտում իր տունը կառուցողի, Օտյան, Օրուել և Օրտեգա ի Գասետ կարդացողի, «Samsung»-ում ծրագրավորման բարձր մակարդակ ապահովողի, բռնցքամարտի համաշխարհային պատմության մեջ ձեռագիր թողնողի, 1–ին հանրապետության չգնահատված հերոս Արամ Մանուկյանի պես պետական պաշտոնյայի, Նժդեհի պես Սյունիքը պահողի, մեր ժամանակակիցների պես Արցախն ազատագրող ռազմաքաղաքական ղեկավարների ու զինվորների, շարականների, մեր էպոսի միջոցով դրսևորվողն է։
 
Արժեքների առումով Սոկրատը, Արիստոտելը, Դոստոևսկին, Հյուգոն, Գոգոլը, Հոֆմանը, Բախը, «Լեդ Զեփելինը» ինձ համար ավելի հոգեհարազատ են ու եթե կուզեք՝ ավելի ազգային, քան հայական անուն ազգանունով որոշ մարդկանց ստեղծածը։
Առանց ազգային «ես»–ի մենք պետք չենք համաշխարհային «մենք»–ին։ «Մենք»–ն էլ մեզ պետք չի լինի, եթե «ես»–ը չունենանք։
 
Անկեղծ ասած՝ ո՞ւմ է պետք համաշխարհային «մենք»–ը, եթե այնտեղ իր կայուն տեղն ու դերը չունի մեր ազգային «ես»–ը։ «Ես», որի այցեքարտը Հայաստանի ու Արցախի ազգային, արդիական, անվտանգ ու բարեկեցիկ հանրապետությունները պետք է լինեն։

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan