Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Գործազրկության լեգենդները

Վերջին շրջանում ոչ մի ոլորտի մասին այդչափ լեգենդներ չեն հորինվել, որքան աշխատատեղերի ու գործազրկության: Նույնիսկ կորոնավիրուսի մասին լեգենդներն ի զորու չեն սրանց հետ համադրվելու:

Աշխատատեղերը, ըստ պաշտոնական ելույթների, մեր տնտեսության վրա թափվում են ինչպես առատության եղջյուրից, ու ոչ մի պաշտոնատար անձ իրեն թույլ չի տալիս նսեմանալ պաշտոնական վիճակագրություն ուսումնասիրելու աստիճան: Այնինչ այնտեղ հակառակ պատկեր կերտող թվեր կան: Օրինակ այն, որ փետրվար ամսին է «բաժին ընկնում» աշխատանքի գտած-տեղավորվածների ամենամեծ խմբաքանակը՝ 1 464 մարդ: Երկրորդ տեղում մարտ ամիսն է՝ 996 մարդ, երրորդում հուլիսը՝ 913 մարդ: Ըստ պաշտոնական վիճակագրության վերջին տվյալի՝ այս տարվա հուլիսին մեր երկրում աշխատողների թվաքանակը 632 հազար 410 մարդ էր: 2020թ․ սկզբին պաշտոնական վիճակագրությունը 62 հազար 242 գործազուրկ էր հաշվառում: Այս թիվը յոթ ամսվա ընթացքում նվազել է: Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակն այս տարվա հունվար-հուլիսին կազմել է 61 հազար 179 մարդ: Իսկ հուլիսի վերջին գործազուրկների թվաքանակը 60 հազար 223 մարդ է:

Հիմա ևս մեկ հետաքրքիր (համարյա լեգենդար) փաստ: Գործազուրկների թեմայով վիճակագրությունը հաշվառում է նաև աշխատանք փնտրողներին, և ըստ պաշտոնական տվյալների՝ գործազրկության կրճատումն ուղեկցվում է աշխատանք փնտրողների թվաքանակի աճով: Գործազուրկների թիվը՝ ներառյալ նրանց թվաքանակը, հունվարին 85 հազար 386 էր։ Հետո աշխատանք փնտրողների քանակն անընդհատ աճում էր․ մայիս՝ 86 հազար 826 մարդ, հունիս՝ 87 հազար 618, իսկ հուլիսին 88 հազար 196 մարդ: Այս հակասությունն արդյունք է այն բանի, որ պաշտոնական վիճակագրությունը հաշվառում է մի կողմից վերապատրաստվող գործազուրկներին և մյուս կողմից աշխատանքային թափուր տեղերը: Խոսքն այսպես կոչված «թափուր աշխատատեղերի» մասին է: Ամեն ամիս դրանց որոշակի քանակ է հրապարակվում։ Օրինակ, հուլիսին հայտարարվեց, որ երկրում կա 3 հազար 162 աշխատատեղ: Դրանց մեջ ամենամեծ խումբը որոակավորում չպահանջող բանվորական աշխատատեղերն են (706 տեղ): Հասկանալի է, որ հիմնականում թափուր մնում են այն աշխատատեղերը, որոնք ցածր աշխատավարձ են «խոստանում»: Ավելին այս աշխատատեղերի մի մասը պաշտոնապես համարվում է «կրկնվող աշխատատեղ»: Դրանք այն աշխատատեղերն են, որոնց մասին գործատուն հաշվետու ժամանակաշրջանից առաջ էլ է հայտարարել: Այսինքն դրանք այն աշխատատեղերն են, որոնք տևական ժամանակ նույնիսկ գործազուրկներին չեն «հրապուրում»: Հետևաբար շատ տնտեսագետներ առաջարկում են նման աշխատատեղերը չներառել հաշվետվությունների մեջ՝ որպես գոյություն չունեցող, որովհետև պահանջարկ չունեն:

Այսքանը գործազրկություն-զբաղվածություն պաշտոնական «թվաբանության» մասին: Հիմա ներկայացնենք մեր մոտ 632,4 հազարանոց աշխատատեղերի կառուցվածքում առաջին խոշոր հնգյակը: Հուլիս ամսվա տվյալներով մեր երկրում ամենաշատ աշխատատեղեր ապահովում է մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտը, ուր կար 110 հազար 183 աշխատող: Երկրորդ տեղում կրթության ոլորտն է, ուր կա 108 հազար 87 աշխատակից: Մեր արդյունաբերության ամենախոշոր ոլորտը՝ մշակող արդյունաբերությունը, աշխատատեղերի քանակով երրորդն է՝ 78 հազար 98 մարդ: Չորրորդ տեղում առողջապահության ու բնակչության սոցիալական սպասարկման ոլորտն է՝ 48 հազար 132 աշխատատեղով: Իսկ խոշոր աշխատատեղեր ապահովող ոլորտների հնգյակի վերջում «պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն» անունով ոլորտն է՝ իր 37 հազար 149 աշխատակցով:

Ահա սրանք են աշխատատեղերի կառուցվածքի ու գործազրկության հաշվարկի հրապարակված վերջին պաշտոնական թվերը: Թվեր, որ լեգենդ կամ իրականություն համարելը ճաշակի հարց է:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan