Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը եւս մեկ անգամ ի ցույց դրեց նրա ավարտված քաղաքական ապագան Պարտությունից հետո Փաշինյանը փրփուրներից է կախվելու՝ փորձելով իր օգտին դրական բան ստանալ Խնդիրը Փաշինյանի հեռանալը չէ, խնդիրն այն հարցն է, թե ովքեր են գալու նրանից հետո և ինչ են անելու
28
Միքայել Համբարձումյան. Միայն արտահերթ ընտրություններով է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն Կրեմլ. Պուտինը ինտենսիվ երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Ամեն ինչ տանում էր նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են. ծնողները դուրս եկավ վարչապետի հետ հանդիպումից. Տեսանյութ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան Ասել են՝ տներին ձեռք մի տվեք, մի հատ էլ մաքրեք, որ թուրքերը գան, պատրաստի նստեն. Աղավնոյի բնակիչ. Տեսանյութ Կամ Փաշինյանը հեռանում է, կամ Հայաստանը դադարում է գոյություն ունենալ. «Ելք կա» Նրանք ուզում են պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս. Փաշինյանի ուղերձը ժողովրդին. Տեսանյութ Ուշադրություն. Հայաստանի խորհրդարանում կատարվել է կոլեկտիվ հանցագործություն Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում, պայմանավորվածություններ են փոխվել. Բերձորի ղեկավար «Հլու-հնազանդ իրեն ծառայողը համարվում է նոր, իսկ չենթարկվողը՝ հին»․ Գեւորգ Պետրոսյան. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Հայաստանի դատարանները վերահաստատում են Նիկոլ Փաշինյանին ապօրինություններում չաջակցելու վճռականությունը. Ի. Սաղաթելյան Գագիկ Ծառուկյանին փորձում են զրկել մանդատից, իսկ իշխանական պատգամավորը բիզնես է հիմնում Կոչ եմ անում վաղը միանալ մտավորականների հավաքին, կանգնել մեր փրկված զինվորների ծնողների կողքին. Կարին Տոնոյան «Հայի տականքը»․ Վահրամ Սահակյանի նոր ֆիլմը Լարիսա Ալավերդյանն առաջարկում է լրտեսության կասկածով գործ հարուցել Աննա Հակոբյանի նկատմամբ. Տեսանյութ Իրանում ահաբեկչության հետևանքով սպանվել է երկրի Պն ենթակայության ներքո գործող հետազոտական և նորարարական կազմակերպության ղեկավարը Տեսա Փաշինյանը ուղերձը. Եթե իր ուղերձից հետո` Հայաստանում դեռ թեկուզ մեկ միլիմետր նրան աջակցողներ կան, ապա արժանի եք այն ամենին, ինչ տեղի ունեցավ Արցախցի երեխաներին դպրոցի պատին ՌԴ-ին շնորհակալության խոսքով պաստառ փակցնելու համար, ով ինչ վիրավորական արտահայտություն ասես, որ չգրեց, բայց... Անդրանիկ Հարությունյան. Անհասկանալի վիճակ է, արդեն մարդ նստած տեղը գժվում է… Միքայել Համբարձումյան. Միայն արտահերթ ընտրություններով է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն Թուրքերն ակնարկում են՝ 52 միլիարդ դիմաց Զանգեզուրը տվեք մեզ, եթե չհեռացնենք, կտա. Տեսանյութ Հայկ Չոբանյանը հերքել է լուրերը, իբր Տավուշի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա Կրեմլ. Պուտինը ինտենսիվ երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Այսուհետ հավաքի որևէ մասնակցի բերման ենթարկելով` ոստիկանը կկատարի հանցագործություն. Արսեն Բաբայան Ամեն ինչ տանում էր նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են. ծնողները դուրս եկավ վարչապետի հետ հանդիպումից. Տեսանյութ Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը եւս մեկ անգամ ի ցույց դրեց նրա ավարտված քաղաքական ապագան Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին Ոմանք բունկերից բունկեր տեղափոխվելը ներկայացնում են որպես մեծագույն հերոսություն ու մարդկանց վրա մի հատ էլ մուննաթ են գալիս «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան Պարտությունից հետո Փաշինյանը փրփուրներից է կախվելու՝ փորձելով իր օգտին դրական բան ստանալ Որ Շուշին սարքել ես Շուշե, դա արդեն գիտենք... բայց Հրայրի գրիչը հանգիստ թող... Ադրբեջանական տեսանյութերում հարազատներին ճանաչած անձանց ՔԿ-ն խնդրում է դիմել իրենց 44 օր չքնած, ձեզ հետ քայլած հպարտ ծնողները ձեզ են սպասում, պարոն վարչապետ. Տեսանյութ Հավաքների ազատության արգելքն այլևս վերացված է Թուրքը հենց նստավ էդտեղ, կսկսի խփել, Զոդը կփակվի, Վարդենիսը, Մարտունին կփակվեն. Սոթքի աշխատակիցներ. Տեսանյութ Խնդիրը Փաշինյանի հեռանալը չէ, խնդիրն այն հարցն է, թե ովքեր են գալու նրանից հետո և ինչ են անելու Խղճում եմ այն մարդուն, ով հանձն կառնի երկիրը նիկոլական ճահճից դուրս բերելու ծանր աշխատանքը. Հարությունյան «Ունենք դառը ճշմարտություն, թուրքը եկել է այստեղ՝ մեր քթի տակ, ու դա չենք կարող թաքցնել». Թագուհի Թովմասյան Արցախի ՄԻՊ-ը չի բացառում հայ գերիների մասնակցությունը Բաքվում կազմակերպվելիք զորահանդեսին Ասում են՝ Կարմիր խաչի ամբողջ անձնակազմը կորոնավիրուս է ընկել». անհետ կորածի հարազատն ահազանգում է Սոթքի հանքը չի շահագործվում. աշխատողները մենակ են մնացել՝ ադրբեջանցիների դեմ, Հայաստանից որեւէ ներկայացուցիչ չկա Եկել են, ասել, որ սա իրենց տարածքն է, իրենց փաստաթղթերով ու GPS-ներով նստել են հանքում․ Սոթքի հանքի աշխատակից. Տեսանյութ Ի՞նչ է կատարվում Սոթքում ու հանքի հարակից տարածքում.Տեսանյութ Շաբաթ օրը՝ ժամը 14.00-ին, Արմեն Գրիգորյանը, Հրանտ Թոխատյանն ու Մհեր Մկրտչյանը կլինեն «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակում Ուստի, ուզում եմ ասել. Спасибо, Россия! Прости, Арцах! Очнись, Армения! Լուսանկար Հենց հիմա Ստեփանակերտում առաջին դպրոցը վերսկսել է ուսումնական գործընթացը Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելքում Վթարի է ենթարկվել Կոտայքի մարզպետին սպասարկող մեքենան. Տեսանյութ Ասել են՝ տներին ձեռք մի տվեք, մի հատ էլ մաքրեք, որ թուրքերը գան, պատրաստի նստեն. Աղավնոյի բնակիչ. Տեսանյութ Արմեն Սարգսյանը Մոսկվա է այցելել մասնավոր, ընտանեկան հարցերով Ոմանք բունկերից բունկեր տեղափոխվելը ներկայացնում են որպես մեծագույն հերոսություն, ու մարդկանց վրա մի հատ էլ մուննաթ գալիս ՌԴ ԱԳՆ. Քննարկվել են Ղարաբաղում բնականոն կենսագործունեության նպատակով մարդասիրական օգնության տրամադրման հարցեր Մահացել է հայտնի դերասան Զավեն Աբրահամյանը Եթե Լաչինը հանձնվում է, ի՞նչ է սպասվում Բերձոր քաղաքին. Թագուհի Թովմասյան Նրա պահվածքը հասկանալի է, նա հասկանում է, որ եթե պետություն չլինի, չի լինի «հայցվոր», որը կարող է իրեն պատասխանատվության կանչել Ինչո՞ւ ա վարչապետը խոսում պատերազմ հաղթած ու կողքից էլ Նախիջևանը Հայաստանին կպցրած առաջնորդի տոնով Հայաստանի իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին. Նիկոլ Փաշինյան

Թուրք-ադրբեջանական լոբբին ԱՄՆ-ում ՝ ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը. Լուսանկարներ, տեսանյութեր

Մենք արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու Ադրբեջանի կողմից իրականացվող հակաքարոզչությանն՝ ուղղված Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ: Իր ծավալներով այդ հակաքարոզչությունը կարելի է համեմատել, օրինակ՝ Մեծամորի Ատոմակայանի շահագործման  դեմ  ուղղված  քաղաքականությանը, որը տարիներ ի վեր համակարգված ձևով իրականացնում են թե՛ պաշտոնական Բաքուն, թե՛ պաշտոնական Անկարան: Սակայն պետք է ընդգծենք, որ այս պահին թուրք-ադրբեջանական քարոզչության թիրախում գտնվում է «Լիդիան Արմենիայի»  Ամուլսարի ներդրումային ծրագիրը: Պետք է  նշենք, որ հակաքարոզչությունն՝ ուղղված Ամուլսարում հանքի շահագործման դեմ, դուրս է եկել միջազգային հարթակ, և ադրբեջանցիները օգտագործում են իրենց «զինանոցում» գտնվող բոլոր միջոցները:

Ադրբեջանի ընկեր Պիտեր Տեյս

Պաշտոնական Բաքուն վերջին տարիներին ակտիվորեն սկսել է կիառել «փափուկ ուժի» տարբեր գործիքներ՝ սեփական քաղաքական օրակարգը կյանքի կոչելու համար:

«Փափուկ ուժի» գործուն մեխանիզմներից է այլ պետություններում զանազան ՀԿ-ներ ձևավորելու պրակտիկան, ինչպես նաև հետագայում այդ ՀԿ-ների ներկայացուցիչների շուրթերով ցանկալի մտքեր հնչեցնելը:

Նման օրինակներից է  Պիտեր Տեյս անունով անձը, ով  ադրբեջանի իշխանությունների գործուն մասնակցությունների շնորհիվ ԱՄՆ-ում հիմնել է կառույց՝   International Affairs:

Այս կառույցը մասնագիտանում է ո՛չ միայն Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում տարբեր հետազոտություններ իրականացնելու ուղղությամբ, այլ նաև առանձին աշխատանքներ է իրականացնում Ադրբեջանի հետ կապված  հարցերով: Ավելին՝ Պիտեր Տեյսը հանդիսանում է ադրբեջանական պետական լրատվամիջոցների սիրելի հերոսներից մեկը, ինչպես նաև պարբերաբար մասնակցում է պետական մակարդակով իրականացվող տարբեր հումանիտար ծրագրերին՝ ինչպիսիք են, օրինակ, 2019 թ.-ին  իրականացված Մուլտիկուլտուրալիզմի  ամառային դպրոցըՊիտեր Տեյսը դասվում է նաև «Ադրբեջանի բարեկամների շարքին»:

Այս պահին Տեյսի  հիմնական գործառույթներից մեկն է ապատեղեկատվության տարածումը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ: Ադրբեջանական քարոզչի հիմնական փաստարկներից մեկն այն է, որ Ամուլսարի հանքի շահագործումը կարող է վնասել նաև Կովկասի ջրային պաշարները: Տեյսն իրականում կրկնում է այն թեզը, որն այստեղ՝ Հայաստանում, տարբեր ձևերով հանրությանն են ներկայացնում իրենց Ամուլսարի պահապաներ հռչակած անձիք:

Իհարկե սուտ կլիներ ասել, որ Տեյսը մասնագիտացված է միայն Ամուլսարի խնդրի հարցով. իրականում իրեն օգտագործում են տարբեր ուղղություններով, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի տեսակետը միջազգային հանրությանը ներկայացնելու համար:

 

Նա նաև անգլերեն լեզվով գրքեր է գրում «Նախիջևանի պատմության» մասին և գրքերում ներկայացնում է տարածաշրջանի պատմության ադրբեջանական տարբերակը:

 

Սակայն փաստը մնում է փաստ, որ ադրբեջանական քարոզչամեքենայի գործիքներից մեկը փորձում է ակտիվ ներգրավվածություն ունենալ միջազգային հարթակներում Հայաստանում խոշորագույն ներդրողի դեմ հակաքարոզչություն իրականացնելու գործում: Ընդհանրապես պետք է ընդգծել, որ ԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական լոբբիստական շրջանակները բավական ակտիվ կերպով փորձում են ո՛չ միայն ներգրավվել ներհայաստանյան գործընթացների մեջ,  այլ նաև  փորձում են միջազգային ասպարեզում կարծիք ձևավորել հայաստանյան հեղափոխական իշխանությունների վերաբերյալ:

«Հին ծանոթ»  Մեթյու Բրայզա

Դեռ մեկ տարի առաջ, երբ Ամուլսարի թեման կրկին ակտիվ էր, ԵԱՀԿ մինսկի խմբի ամերիկացի նախկին նախագահ Մեթյու Բրազյան «168 ժամ»  օրաթերթին տված իր հարցազրույցում ընդգծել էր, որ  Բաքվում ամենաբարձր մակարդակներով վստահություն է ձևավորվել Հայաստանի նոր ղեկավարի՝ Նկոլ Փաշինյանի հանդեպ, և Բաքվում ցանկանում են իր հետ միասին առաջ ընթանալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն ընդգծել էր նաև, որ միշտ կան կասկածներ առ այն, թե ունակ կլինի արդյո՞ք Փաշինյանը էֆեկտիվորեն կոնսոլիդացնել սեփական քաղաքական ուժը և դիմագրավել նախկին իշխանությունների ճնշումներին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավարման համատեքստում:

Փաստացի, Մեթյու Բրազյան ակնարկել էր, որ նախկինում վարչապետ Փաշինյանը համաձայնություն էր տվել կյանքի կոչելու մի գործընթաց, որը պայմանականորեն կոչվում էր «Բոլթնի ծրագիր», սակայն ինչ-ինչ պատճառներով վարչապետը հետ էր կանգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանման Բոլթոնյան ծրագրից, ինչը ակնհայտորեն դժգոհություն էր առաջացրել ո՛չ միայն Բաքվում, այլ նաև ԱՄՆ-ում, քանզի այնտեղ լուրջ ծրագրեր կային, ըստ որոնց, ղարաբաղյան հարցի կարգավորումից հետո Հայաստանը պետք է մաս կազմեր հակաիրանական քաղաքականության իրագործման մեջ:

Քանի որ Արևմուտքում ակնհայտորեն հիասթափված են Ղարաբաղյան հարցը արագ կարգավորելու հարցում Փաշինյանի վճռականության պակասից, այնտեղ որոշում էր կայացվել Փաշինյանի դեմ կիառել ճնշումների տարբեր մեխանիզմներ: Այդ ճնշման ձևերից մեկն է օգտագործել քաղաքացիական հասարակությունն ընդդեմ գործող կառավարությանը, և այդ ամենը իրականացնելու առիթներից մեկը Ամուլսարի խնդիրն է:

Կարող ենք ենթադրել, որ Արևմուտքում՝ հիասթափվելով Փաշինյանից, մշակում են այսպես կոչված «Պլան՝ B, C, D…», որի կիառմամբ հնարավոր կլինի Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխել և անգամ նոր իշխանություն ձևավորել, իսկ Ամուլսարի հարցը կարող է լինել այն փոքրիկ «կայծը», որից մեծ քաղաքական գործընթացներ կսկսվեն, առավել ևս, որ հայկական պատմության մեջ արդեն եղել է դեպք, որ էկոլոգիական շարժումը հանգեցրել է մեծ քաղաքական փոփոխությունների: Ուղղակի, եթե 1988-ին սկսված էկոլոգիական շարժման արդյունքում ձևավորվեց ազգային ազատագրական պայքարի գաղափարը, և մենք կերտեցինք երկու անկախ հայկական պետություն, ապա Ամուլսարի պարագայում հնարավոր քաղաքական գործընթացը ունենալու է ապազգային քաղաքական կոդ՝ հաշվի առնելով այն, թե ինչ օտարերկրյա ուժեր են ներգրավվելու այդ հնարավոր գործընթացի  մեջ:

Վերջաբան

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները ֆինասավորում և աջակցում էին բոլշևիկներին, որպեսզի իրենք ներսից քանդեին ցարական Ռուսաստանը:

Թուրքերն ու Մոսկվա ֆինասավորում էին հայկական բոլշևիկներին՝ Առաջին Հանրապետությունը տապալելու համար, այսօր էլ թուրքական, ադրբեջանական և ամերիկյան որոշ շրջանակների շահերը համընկնում են, և  նրանք աջակցում են այժմյան հայկական «բոլշևիկներին», ովքեր ականջահաճո կարգախոսների տակ կարող են գործընթաց իրականացնել, որը լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների կենթարկի տարածաշրջանը:

Ավելին՝ այդ քայլին միջազգային լեգիտիմություն հաղորդելու նպատակով թուրք-ադրբեջանական շրջանակները  աշխատեցնում են լոբբիստական մեծ ցանց: Ամուլսարի հարցն ընդամենը պատրվակ է, որով փորձ է կատարվում խարխլել հայկական պետականության հիմքերը՝ հետագայում իսկ արդեն սեփական ծրագրերը կյանքի կոչելու համար: Հենց այդ պատճառով է, որ Ադրբեջանը ակտիվ շահագրգիռ կողմի մոտեցումներ է դրսևորում Ամուլսարի հանքի շահագործման խնդրի վերաբերյալ և հենց այդ պատճառով է, որ իրենք քարոզում են, որ Ամուլսարի հանքի շահագործումը կարող է վնասել Հարավային Կովկասի բնությանը: Ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը:

Պետք է ևս մեկ անգամ ընդգծենք, որ 1980-ականների վերջում Հայաստանում հանրային աջակցություն ստացավ էկոլոգիական շարժումը, ապա երրորդ ուժերը կարող են ևս մեկ անգամ փորձել օգտագործել այս «խաղաթուղթը»: Սակայն, եթե անցյալ անգամ բնապահպանական շարժումը հանգեցրեց պետության ստեղծմանը, ապա այս դեպքում այն կարող է բերել տնտեսության կազմաքանդմանը:

Եթե Ամուլսարի հանքը չշահագործվի, ապա հաջորդ տրամաբանական հարցը վերաբերվելու է Հայաստանում արդեն գործող 8 հանքերի շահագործմանը: Չէ՞ որ տրամաբանական է, որ, եթե չի աշխատելու Ամուլսարի հանքը, որի շահագործումը անվտանգության տեսանկյունից մի քանի կարգով ավելի բարձր է, քան այլ հանքերի պարագայում, ապա ինչո՞ւ պետք է աշխատեն մնացած հանքերը:



Հանքարդյունաբերությունը մեր տնտեսության կարևորագույն բաղադրիչներից մեկն է և, եթե հանքարդյունաբերության ոլորտը փակենք, ապա սա ոչ միայն տնտեսական կոլապս կառաջացնի, այլ նաև կխարխլի մեր անվտանգության համակարգի հիմքերը:

Անկեղծ պետք է լինենք և նշենք, որ բնապահպանական թեմաները իրապես շատ զգայուն են մեր հասարակության համար, և մեր հակառակորդները դա նույնպես լավ են գիտակցում: Սակայն կա մի կարևոր հանգամանք. 90-ական թվականներին մարդիկ իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ է նշանակում Ատոմակայանի փակումը, և հիմա այս խաղաքարտը շատ ավելի դժվար է կիրառել, բայց այլ նմանատիպ թեմաներ ակտիվորեն շահարկվում են երրորդ ուժերի կողմից:

Բայց այստեղ հարց է առաջանում. արժե արդյո՞ք երկրորդ անգամ «նույն գետը մտնել»: Եթե 90-ականներին Ատոմակայանի փակումը բոլորն են իրենց մաշկի վրա զգացել, ապա Ամուլսարի հնարավոր չշահագործման հետևանքները հանրությունը իր մաշկի վրա կզգա միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan