Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Զինված ուժերի «Ես եմ» ծրագիրը պետք է վերակառուցել կամ փակել․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է Զինված ուժերում գործող «Ես եմ» ծրագրին, դրա առավելություններին ու թերի կողմերին։

«Զինված ուժերում արդեն 3 տարի է՝ գործում է «Ես եմ» ծրագիրը, որի ներդրումը բանակում, ըստ Պաշտպանության նախարարության պաշտոնական հիմնավորման, կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայություն անցնելու որոշումը:

Ծրագրին դիմող քաղաքացիների ծառայությունը տևում է 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողն անցկացնում է ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը ստանձնում է մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում՝ պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում մարտական հերթապահություն անցկացնելիս:

Սակայն սրանով ծրագրի հրապուրիչ հատվածը չի ավարտվում։ Այսպիսով՝ զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` ծրագրի մասնակիցն անցնում է ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը անցկացնում է տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:

Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան վճարվում է որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին փոխանցվում է շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`

1․ մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր)

2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր)

3. ուսման վարձի փոխհատուցում:

Վերջին 3 տարիներին անընդհատ ուսումնասիրում եմ ծրագրի առանձնահատկությունները, այս ընթացքում հանդիպել եմ ծրագրի մասնակից մեծ թվով զինծառայողների հետ, ծրագիրը քննարկել նաև տարբեր զորամասերի սպաների, հրամանատարների հետ։

Ինչ խոսք, ինչպես տարբեր ոլորտների տարաբնույթ ծրագրեր, սրա դեպքում էլ շատ խնդիրներ հայտնի են դառնում, երբ այն ընթացքի մեջ է մտնում։ Իմ վերլուծությունները ցույց են տալիս, որ պայմանները բավականին նպաստավոր են ծրագրին մասնակից զինծառայողների համար։ Ի դեպ, պաշտոնապես ծրագրով նախատեսված արտոնություններից բացի՝ կան նաև չերևացող արտոնություններ, որոնք կապված են զինվորական ծառայության առանձնահատկությունների հետ։

Քանի որ դրանք նեղ՝ ծառայողական բնույթի տեղեկություններ են, շատ չեմ կարող ընդարձակվել, սակայն մի պարզունակ օրինակ, ամեն դեպքում, կբերեմ։ Ի տարբերություն սովորական պայմաններում զորակոչված զինծառայողների, «Ես եմ» ծրագրի մասնակիցները զգալի քիչ էին վերակարգում լինում, ճիշտ է՝ հիմա որոշակի փոփոխություններ են եղել՝ վերադասավորումներ, ինչի արդյունքում ինչպես վերակարգի, այնպես էլ ընդհանուր ծառայությունը որոշակի առումով փոփոխության է ենթարկվել, սակայն մեկ է՝ արտոնությունները մեծ են։

Որոշակի դեպքերում սպաները նրանց դիտում են որպես պայմանագրային զինծառայողների, ինչը ծրագրի բնույթից ելնելով՝ տրամաբանությանը մոտ է։

Ճիշտ է՝ համավարակով պայմանավորված որոշակի խնդիրներ առաջացան, սակայն, ընդհանուր առմամբ, ծրագիրն իր հրապուրիչ բնույթը պահպանում է, այլ բան է, որ իրավական կարգավորումների մեջ պետք է սահմանել, թե տարբեր իրավիճակներում ինչ իրավունքներ ու պարտավորություններ ունեն կողմերը՝ ՊՆ-ն ու զինծառայողը։

Օրինակ՝ եթե ֆորսմաժորային իրավիճակ է (սրա տակ չհասկանալ ռազմական գործողություններ կամ սահմանային լարվածություն), ապա պետությունը պետք է սահմանի, թե նման դեպքերում ինչպես է փոխհատուցելու զինծառայողների չմեկնած արձակուրդները։ Եթե ռազմական գործողությունների ժամանակ բարոյական էլ չէ այս խնդիրը քննարկելը, ապա, օրինակ՝ համաճարակային իրավիճակում կարելի է և քննարկել, մանավանդ, որ դա կարճատև բնույթ չի կրում։ Այլապես ծրագիրը մեծապես կտուժի և դիմելիության մեծ խնդիր կառաջանա։ Այս ծրագրի ամենահրապուրիչ դրույթներից մեկը՝ ամիսը 1 անգամ մեկ շաբաթով արձակուրդ մեկնելն է, որը էականորեն հեշտացնում է զինծառայողների ծառայության ընթացքը։

Եթե խնդիրը դիտարկում ենք զորամասի, սպաների տեսանկյունից, ապա խնդիրներն առավել շատ են։ Կրկին հասկանալի պատճառներով նեղ ծառայողական բնույթի մեծ թվով խնդիրների չեմ անդրադառնա, սակայն դրանք ընթացիկ բազմաթիվ հարցադրումներ են առաջացնում։ Ուսումնական ծրագրերից կենցաղային հարցեր խնդիրներ կան, բնականաբար, թվարկածներս հրապարակման ենթակա նվազագույն խնդիրներն են։

Ինձ ավելի շատ զարմացնում է այն հանգամանքը, որ այս անչափ հրապուրիչ համարվող ծրագրի մասնակիցների թիվը չի աճում, ավելին՝ մեկնարկից անընդհատ իջնում է։ Ես դա առավելապես կապում են այն հանգամանքի հետ, որ Պաշտպանության նախարարությունը ծրագրի մասսայականացման համար նկատելի քայլեր չի իրականացնում։ Ըստ էության, ծրագիրը առաջնահերթությունների մեջ չէ, ինչը չի բացառվում, որ պայմանավորված է այն խնդիրների հետ, որը կապված է առօրյայում նրանց ծառայության կազմակերպման և մարտական խնդիր լուծելու հետ։

Եթե առկա է նշածս ռիսկերը, ապա այստեղ երկու տարբերակ կա՝ փակել ծրագիրը կամ վերակառուցել։ Երկրորդի պարագայում պետք է մանրամասն ուսումնասիրել ծրագրի ու բուն ծառայության ներդաշնակեցման հետ կապված հարցերը, շտկել, փոփոխման ենթարկել պայմանագրով նախատեսված մի շարք դրույթներ, ապահովել անձնակազմը մարտական պատրաստության պլանով նախատեսված միջոցառումներին և իհարկե,  սահմանի պահպանության և պաշտպանության հետ կապված բոլոր խնդիրների իրագործմանը։

Ես առավելապես հակված եմ ծրագրի փակմանը և դրա համար նախատեսված գումարները պայմանագրային ծառայության ծրագրերին ուղղելուն։ Եթե մեր նպատակը առաջնագծում ծառայության բարելավումներն են, անձնակազմի մեծացումը և այլն, ապա դա ավելի արդյունավետ կլինի իրականացնել պայմանագրային ծառայությունը խրախուսող տարբեր միջոցառումների միջոցով։

Այսպես ասեմ, գոնե այս տեսքով, ծրագիրն իր ողջ արդյունավետությամբ դեռ չի դրսևորվել։ Համոզմունքս պայմանավորված է այն խնդիրներով, որոնց մասին, ցավոք, հրապարակային նպատակահարմար չէ խոսել, սակայն չեմ էլ կարող այս թեմայի շուրջ տեսակետս և առաջարկներս չներկայացնել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan