Փաշինյանը ստիպում է մեզ` խոսել հավի խորովածի մասին, մեզ` հայերիս, որոնք ունեն ղարաբաղյան հիմնահարց, կորոնավիրուս, փլվող կրթական և առողջապահական համակարգեր, արտագաղթել պատրաստվող հազարավոր մարդիկ
Դիտել նաև
ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան
ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան
Փաշինյանին սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ
«Մայր Հայաստանի» հայտարարությունը Նարինե Հայրապետյանի (Նարե Սոսե)՝ Հայաստանից հեռանալու պատճառների մասին
Նարե Սոսեի հայտարարությունը Հայաստանից իր հեռանալու պատճառների մասին (տեսանյութ)
ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՉՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԼԱՆԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ
Հայաստանի ներկայիս քաղաքագետներն ու վերլուծաբանները ամենադժբախտն են, քանի որ ստիպված են մեկնաբանել ոչ թե կառավարության իրականացրած աշխատանքները, այլ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու խոհարարական, մշակութային, սպորտային և այլ արկածները: Նա ստիպում է մեզ` խոսել հավի խորովածի մասին, մեզ` հայերիս, որոնք ունեն ղարաբաղյան հիմնահարց, կորոնավիրուս, փլվող կրթական և առողջապահական համակարգեր, ահավոր գործազրկություն, արտագաղթել պատրաստվող հազարավոր մարդիկ, որոնք սպասում են սահմանների բացմանը:
Նա` գերագույն-գլխավոր շոումենը, հայկական Յակուբովիչը, չինական Բուզովան կամ Դեվիդ Կոպերֆիլդը, ինչպես ուզում եք` անվանեք, իր հիմնական խնդիրն է համարում ժողովրդի միտքը զբաղեցնելը: Դա կլինի իր դստեր տափակ տեսանյութերով, իր կնոջ զինվորական միջոցառումներով, հավի խորոված պատրաստելով, ինչի վրա ծախսում է պետական պաշտոնյայի թանկարժեք ժամանակը:
Ինքն էլ է հասկանում իր անճարակությունը, իր անկարողությունը, և ընդամենը ժամանակ է շահում` տեսակ-տեսակ ներկայացումներով, բարի հոպարի կերպար ստեղծելով, մինչդեռ իշխանական ֆեյքերը 2,5 տարի շարունակ ոտնահարում են ամեն սրբություն` տարածելով ատելություն, բաժանելով ազգը երկու մասի, պառակտելով մեր ժողովրդին:
Կոչ եմ անում` արհամարհել ընտանեկան կլանի արկածները, պահանջել կամ ռեալ աշխատանք /եթե ունակ են/, կամ անհապաղ հրաժարական: