Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ)
19
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Պատերազմ Արցախում
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա

Մանիպուլացվող հասարակությունը հեշտությամբ է տրվում հոսանքների․ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ /մաս 5-րդ/

Շարունակելով և ամփոփելով ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ դիտարկումների շարքը, ցանկանում եմ անդրադառնալ մի շարք խնդիրների, որոնք չգիտես ինչու, դուրս են մնացել փաստաթղթից: Մասնավորապես`
 
1. «Բաց և անվտանգ տեղեկատվական և կիբեռտիրույթների ապահովում» բաժնում ընդհանուր դրույթներով խոսվում են տեղեկատվական և կիբեռանվտանգության ապահովման անհրաժեշտության մասին: Սակայն չկա որևէ ձևակերպում Հայաստանի Հանրապետության և/կամ Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական սպառնալիքի և մարտական գործողությունների ժամանակ միասնական տեղեկատվական գործողությունների իրականացման կարևոր առաջնահերթության մասին:
 
2. «Մրցունակ տնտեսության զարգացում և պարենային անվտանգության ապահովում» բաժնում թավշյա հեղինակները չեն ներառել ՀՀ տնտեսական անվտանգության և զարգացման մի կարևոր հանգամանք: Գաղտնիք չէ, որ բացի ռազմական, դիվանագիտական, տեղեկատվական և այլ տիպի պատերազմներից` աշխարհում գոյություն ունի տնտեսական պատերազմ, որտեղ յուրաքանչյուր պետություն ատամներով պաշտպանում է իր երկրի տնտեսության շահերը: Շուկաների համար մղվող պատերազմը նաև պետության պատերազմն է, և միայն «արտահանում խթանող քաղաքականությունը» բավարար չէ, այն ապահովելու համար: Անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը առանցքային համարի նաև այս խնդիրը, և որպես տնտեսական առաջնահերթություն սահմանի նաև սպառման միջազգային շուկաներում արդյունավետ պայքարը արդյունաբերական, պարենային, գյուղատնտեսական, տեխնոլոգիական, մշակութային, տուրիզմի և այլ նշանակության ապրանքների գրավչության և կայուն սպառման համար:
 
3. Ռազմավարության մեջ, կցկտուր գրառումներ են արվել կրթության վերաբերյալ` առանց նշելու ազգային դաստիարակության, պատմա-մշակութային արժեքների ճանաչման, ինքնության պահպանման անհրաժեշտությունը կրթական քաղաքականության մեջ: Կրթության և ազգային դաստիարակության պատշաճ մակարդակի բացակայությունն ազգային անվտանգության խնդիր է: Հասարակության մանիպուլացված հատվածը հեշտությամբ է տրվում տեղեկատվական ու քարոզչական տարբեր հոսանքների և արդյունքում վերածվում է անվտանգության խորքային պրոբլեմի: Ռազմավարության տեքստում բացակայում են նաև ԶԼՄ-ների կողմից հայրենասիրական, դաստիարակչական, ազգային արժեքների և շահերի վրա հենված որակյալ տեղեկատվական քաղաքականության իրականացման վերաբերյալ պետական մոտեցումները:
 
4. Եվ վերջում, «Հանրային առողջություն և կենսաանվտանգության բարելավում» բաժնում ձևակերպումները իհարկե գրավիչ են, անկեղծ ասած, որևէ դիտարկում չունեմ, քանի որ չեմ տիրապետում ոլորտի խնդիրներին: Միայն արժեր ավելացնել, որ ՀՀ ազգային անվտանգության և հանրային առողջության շահերից ելնելով, Արսեն Թորոսյանի նման «քաղաքական գործիչները» չպետք է ստանձնեն բարձրաստիճան քաղաքական և պետական պաշտոններ: Դա ուղակի սպառնալիք է ՀՀ ներքին անվտանգությանը: Եթե կորոնավիրուս չլիներ, Արսեն Թորոսյանի անհամատեղելիությունը պետական պաշտոնների հետ կդիտարկեի որպես ընդհանուր խնդրի մի մաս, իսկ համավարակի պայմաններում նա ամեն ինչ արեց, որպեսզի ի ցույց դնի իր անհամատեղելիությունը զբաղեցրած պաշտոնին:
 
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan