Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել

Անդրանիկ Թևանյան. «Թավշյա» առաջնորդի հեղափոխական վերջաբանը

Հեղափոխության 1–ին ալիքի առանձնահատկությունն այն է, որ այն գլխավորող առաջնորդը դառնում է օտար յուրայինների և օտարների համար։

Արմատական հեղափոխականները համարում են, որ հեղափոխության առաջնորդը դավաճանել է հեղափոխությանը, քանզի առանց դատ ու դատաստանի չի պատժում նախկիններին, սեփականությունն օրը ցերեկով չի խլում հեղափոխական մասշտաբներով, երկիրն արկածախնդրության մեջ չի գցում ցանկալի արագությամբ։ Այլ կերպ ասած՝ հեղափոխական առաջնորդին արմատականները համարում են սխալ հեղափոխական։

Նախկիններն էլ հակառակը՝ համարում են, որ հեղափոխության առաջնորդը չի պահպանում իր խոստումը (բոլոր ժամանակներում բոլոր հեղափոխականները խոստանում են սեր, համերաշխություն, ազատություն, հանդուրժողականություն, խաղաղություն, եղբայրություն, հավասարություն ․․․) և ապօրինաբար հետապնդում է իրենց։

Հանրության մեջ կա նաև մի մեծ երրորդ շերտ, որի վերնախավը իրական փոփոխությունների, պետության արդիականացման ու առաջընթացի կողմնակից է, չի մտնում արմատականների ու մերժվածների շերտի մեջ, բայց նաև չի ընդունում հեղափոխության առաջին ալիքի բերած անգրագիտությունը, դիլետանտիզմը, ստախոսությունն ու դատարկությունը։ Այս շերտի համար հեղափոխության առաջնորդը նույնպես օտար է և անընդունելի։

Ահա այս երեք հոսանքների ազդեցության արդյունքում հեղափոխության առաջնորդը դառնում է անցանկալի անձ հակադիր բևեռներում և ընդահնարապես հանրության բոլոր ակտիվ հատվածների համար։ Մի կողմը նրան համարում է ծախված ու նախորդների հետ լեզու գտած սրիկա, մյուս կողմը՝ պետությունը քանդող սրիկա, երրորդ կողմը՝ իր առաքելությունը վաղուց ավարտած, ապաշնորհ կառավարիչ։ Բայց դա դեռ տանելի վիճակ է։

Ամենասարսափելին հեղափոխության առաջնորդի համար սկիզբ է առնում այն ժամանակ, երբ նա օտար և ատելի է ընկալվում ամբոխի կողմից։ Այդ պահից սկսած քաղաքական բեմահարթակի վրա հայտնվում է գիլյոտինը, որից փրկվելու համար, օրինակ, Կերենսկին, ըստ որոշ պատմաբանների, կանացի շորերով փախավ այլ երկրի դեսպանատան ավտոմեքենայով․․․

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan