Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Պատերազմ Արցախում
Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը

Կառավարիչների անգործությունը միացրել է մահվան հոսքագծերը

«Կորոնավիրուսից այսօր մահեցել է ութ պացիենտ», «կորոնավիրուսից այսօր մահացել է հինգ  պացիենտ», «ավտովթարից այսօր մահացել է երեք հոգի»: Մեր աչքը, մեր ականջը սովորում է այս լրահոսին, մենք դադարում ենք դիմադրել, դադարում ենք մտածել, հասկանալ պատճառները, փորձել փոխել իրավիճակը:

 Կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցում է հազարը, ավտովթարներից 2019-ին զոհվել է 341, իսկ այս տարվա առաջին կեսին 122 մարդ, եւ սա այն դեպքում, երբ կարանտինի հետեւանքով երթեւեկությունն անհամեմատ թեթեւ էր եւ քիչ ծանրաբեռնված:

 Խաղաղ պայմաններում մեկուկես տարում կորոնավիրուսից մահացել է ավելի քան հազար, իսկ ավտովթարներից 463 մարդ: Սա այն դեպքում, երբ երկրի իրական բնակչությունը մոտ երեք միլիոն է:

 Այս սարսափելի վիճակագրությանը եկավ լրացնելու մեկ այլ սարսափելի եւ Հայաստանի պատմության մեջ չտեսնված իրադարձություն. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը մահվան ելքով: Աշխարհագրությունը լայն  է՝  29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երեւանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:

 Փորփրեք արխիվները եւ կհամոզվեք, որ Հայաստանում ալկոհոլային նման սարսափելի թունավորում չի եղել անգամ իննսունականների սկզբներին, երբ գրեթե տասը հոգուց մեկը տանն օղու արտադրամաս էր հիմնել:

 Ակնհայտ է, որ Հայաստանում ինչ-որ կարեւոր մեխանիզմ խափանվել է. եւ այդ մեխանիզմը պետական կառավարման համակարգն է։ Երկու տարի խափանված լինելուց հետո, այն վերածվել է պարզապես մահաբեր մեքենայի: Այս կառավարությունում յուրաքանչյուրն իր սխալների, իր չարած աշխատանքի հետեւանքով, իր կամքից անկախ միացրել է  մահերի հոսքագիծը։

 Առողջապահության նախարարը տապալեց համավարակի դեմ պայքարը՝ մահերի թիվը կանգ չի առնում, ոստիկանությունը չի նկատում լկտի երրթևեկությունը, փողոցային «բեսպրեդելշիկներին», ոստիկանությունն ուրիշ գործերով է զբաղված, վերահսկողական բազմաթիվ մարմինները չեն ֆիքսում մեթանոլի անարգել վաճառքը երկրով մեկ: Զավեշտ է, բայց մահերի առաջին դեպքերից հետո պետությունը չի կարողանում կանգնեցնել թունավոր սպիրտի շրջանառությունը եւ օգտագործումը։

 Կարելի է ասել, որ արմավիրցի Աշոտն է մեղավոր, կամ չինական վիրուսը, կամ հարբած վարորդ եսիմ-ով, բայց դա ճշմաչտությունը չէ:

Պետական կառավարման վերին օղակն իր անգործությամբ միացրել է մահվան հոսքագծերը:

Հանրությունը, քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ուժերը այս իրավիճակը պետք է լավ ընկալեն եւ փորձեն կանգնեցնել մեքենան: Անաշխատունակության գինը մարդկային կյանքերն են: Մահերի չդադարող վիճակագրությունը լրահոս չէ, որ կարդանք անցնենք։

 Գեղամ Նազարյան

 Այլընտրանքային նախագծեր խումբ   

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan