«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ

ՀՀ-ում արտակարգ դրությունից կարանտինի ռեժիմին անցնելը թացն ու չորն իրար խառնելու լավ օրինակ է․ Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» հ/կ-ի համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով` ՀՀ-ում արտակարգ դրությունից կարանտինի ռեժիմին անցնելը լավ օրինակ է թացը և չորը իրար խառնելու, մի վարքագծի, որի հարցում մեր քաղաքական իշխանությունները ընտելացել են:

Նա Tert.am-ի հետ զրույցում նաև նկատեց, որ օրենսդրական փոփոխությունների կարիք կար, բայց թե ինչպես ընդունվեց այդ օրենսդրական փաթեթը, որը հիմք հանդիսացավ կարանտինի ռեժիմին ացնցնելու՝ սկսած ռեժիմի անվանումից` կարանտին, խնդրահարույց էր:

«Ինչո՞ւ է խնդրահարույց. որովհետև, երբ կարդում ենք միջազգային լրահոս, տեսնում ենք վերնագրեր, ըստ որոնց, Հայաստանում հայտարարվել է «կարանտին», որը բոլորի համար շատ ավելի խիստ սահմանափակումներ է ենթադրում, քան նույնիսկ արտակարգ դրությունը: Այսինքն` այնպիսի տպավորություն է ստեղծում, որ մենք նորից փակվել ենք՝ որպես պետություն, հասարակություն: Սխալ ուղղություն է իր մեջ պարունակում»,-ասաց նա:

Երկրորդ խնդիրը, ըստ նրա, այն է, որ ոչ պրոֆեսիոնալ ձևով, իրավաբանական խնդիրներով կատարվեց արտակարգ դրությունից կարանտինի ռեժիմին անցնելը, որի հետևանքները կարող են լինել, օրինակ, տուգանքների և այլ պատասխանատվության միջոցների բողոքարկումը իրավական հիմքերով:

«Մասնավորապես, իմ պատկերացմամբ, կառավարությունն իրավունք չուներ անմիջապես ուժի մեջ մտցնել կարանտինի ռեժիմը»,-ասաց նա:

Ըստ Ռուբեն Մելիքյանի` շատ խնդրահարույց է նաև այն, որ պաշտոնապես արձակուրդի մեջ գտնվող առողջապահության նախարարը նորմատիվ իրավական ակտ է ընդունում: «Դա նոնսենս է: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, եթե դատավորը, արձակուրդի մեջ գտնվելով ինչ-որ իրավական ակտ կայացնի, դա անվերապահ հիմք կարող է լինել այդ դատական ակտի բեկանման, էլ չեմ խոսում դատավորի հնարավոր կարգապահական պատասխանատվության մասին»,-ասաց նա:

Իրավապաշտպանը նաև նկատեց, որ այս իրավիճակում կարանտինի ռեժիմին անցումն ունի նաև շատ բացասական ուղերձ ժամկետի առումով: «Հիմա մենք բոլորս տեսնում ենք, որ կորոնավիրուսով վարակվածների թվերը նվազում են (երևի դա պայմանավորված է նրանով, որ շատերն առանց սիմպտոմների վարակվեցին, և ձևավորվեց մարդկանց շերտ, որոնք այլևս վարակ տարածողներ չեն, նաև մեզ մոտ ավելի շատ մարդ վարակվեց, քան, օրինակ, մեր հարևան երկրներում- Ռ. Մ.): Այս տեսանկյունից, միանգամից չորս ամսով սահմանափակելը և Նոր տարվա շրջանը ներառելը չգիտեմ՝ որքանով էր նպատակահարմար: Ո՞վ էր մեզ խանգարելու ավելի վատ վիճակ ունենալու դեպքում ժամկետը երկարացնել»,-նշեց նա:

Ռուբեն Մելիքյանի խոսքով` ստացվում է, որ կարանտինի ռեժիմին անցնելը ոչ միայն և ոչ այնքան համավարակի տարածումը կանխարգելելու նպատակ ունի, այլ առավել շատ որոշակի քաղաքական գործընթացներ վերահսկողություն պահելու գործիքակազմ ստեղծելու: «Իշխանությունների համար շատ հարմար գործիք է ստեղծում դրա համար»,-նշեց նա:

Անդրադառնալով ռեժիմների փոփոխությունների արդյունքում եղած սահմանափակումներին` նա ցանկացավ մի քանի դրական փոփոխություն մատնանշել:

«Մեր կազմակերպությանը դիմել էր մի խուլ-համր քաղաքացի, որին տուգանել էին դիմակ չդնելու համար, և մենք այս հարցը բարձրաձայնել էինք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ անընդունելի է խուլ-համրերի դեպքում դիմակ դնելու պահանջը, քանի որ այդ մարդկանց համար հաղորդակցման միջոց է այլ մարդկանց շուրթերին տեսողական դիտարկումը:

Ողջունելի է, որ ի տարբերություն արտակարգ դրության ռեժիմի ժամանակ եղած սահմանափակումներին, առողջապահության նախարարի հրամանում, այս պահանջը հանված էր: Ինչ-որ առումով դրական կարելի է համարել այն, որի մասին ևս բարձրաձայնել էինք, բողոքարկման ժամկետը տասը օրից դարձրեցին մեկ ամիս,-ասաց նա` նշելով, որ մնացած առումներով մեծ տարբերություն երկու ռեժիմի սահմանափակումներում չկա,-կարճ ասած, սովորական մարդը առանձնապես տարբերություն իր առօրյայում չի տեսնելու այս ռեժիմների փոփոխությունից»:

Ինչպես արտակարգ դրության ժամանակ, այնպես էլ հիմա, ըստ Ռուբեն Մելիքյանի, անհասկանալի է բաց տարածությունում սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմաններում դիմակ դնելու պահանջը:

«Դա տուգանքի ռեսուրսը լցնելու լավագույն տարբերակն է, երբ բացարձակապես հաշվի չի առնվում համաճարակային վիճակը, այլ ուղղակի, իմ ձևակերպումը չէ, ստիպված եմ կրկնել` մարդիկ պարզապես «տուգանքի մատերիալ» են դառնում»,-ասաց նա:

Իսկ դիտարկմանը, թե հնարավոր է, որ ըստ էության սահմանափակումներում մեծ փոփոխություններ չմտցնելը բողոքի ալիք բարձրացնի երկրում, Ռուբեն Մելիքյանը ճիշտ չհամարեց պատասխանելը.

«Դա ավելի շատ քաղաքական հարց է: Ես կարող եմ հստակ ասել, որ ես օր օրի նկատում եմ, որ մարդիկ ավելի քիչ ընկալունակությամբ են մոտենում այս սահմանափակումներին»,-ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan