Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
19
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

Ժորդի Արարատ․ Սիրում եմ այս երկիրն այնպես, ասես այստեղ եմ ծնվել

Ժորդի Ժոաո Մոնրո Արարատը արդեն երկու անգամ հագել է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը, մասնակցել ընկերական խաղերի։ Այն ժամանակ դեռ հանդես էր գալիս հարազատ Կոլումբիայում։ Բայց այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը նրա համար այլ նշանակություն է ստացել։ 

ArmSport-ը «Նոայի» 24-ամյա պաշտպանի հետ խոսել է նրա հայկական արմատների, Հայաստանի ազգային հավաքականում խաղալու, Հայաստանի առաջնության և այլ հարցերի մասին։

-Սկսենք Ձեր ազգանունի պատմությունից․ ինչո՞ւ Արարատ։

-Դա իմ երկրորդ ազգանունն է, քանի որ մորս պապիկի հայրը հայ է եղել։

-Երբ երեխա էիք, տանը ասո՞ւմ էին, որ հայկական արմատներ ունեք։

-Ո՛չ, քանի որ չգիտեին՝ մինչև Հայաստանի ազգային հավաքականից հրավեր չստացա։ Նրանք բոլորը Կոլումբիայում են ծնվել, այնպես որ չգիտեին։

-Այսինքն՝ Արարատ ազգանունն է՞լ եք հավաքականից հրավեր ստանալուց հետո ավելացրել։

-Ո՛չ, մեր ազգանունը միշտ Արարատ է եղել, բայց գաղափար չունեինք, որ այն այդքան կարևոր է այս երկրում։

-Զարմացա՞ք, երբ Հայաստանի հավաքականում խաղալու հրավեր ստացաք։

-Իհարկե, զարմացա։ Բայց այն շատ լավ էր ինձ համար, իմ կարիերայի համար, որովհետև եթե դա չլիներ, ես հիմա այստեղ չէի լինի։

-Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ Ձեզ արդեն հայ եք զգում։ Ի՞նչ զգացողություն է դա։

-Այո՛, իհարկե այդպես եմ զգում։ Նկատի ունեմ՝ սիրում եմ այս երկիրն այնպես, ասես այստեղ եմ ծնվել։ Սիրում եմ այստեղի մարդկանց, նրանց լավ եմ վերաբերվում, իսկ ֆուտբոլային առումով՝ հնարավորություն ունենալու դեպքում ուզում եմ ամեն ինչ տալ Ազգային հավաքականին։

-Արդեն այստեղ եք ապրում։ Հայաստանը շա՞տ է տարբերվում Կոլումբիայից։ Ի՞նչն է Ձեզ համար անսովոր։

-Միայն լեզուն բավական է․ չեմ կարողանում նորմալ հաղորդակցվել մարդկանց հետ, բայց քիչ-քիչ ինչ-որ բաներ սովորում եմ։ Անսովոր է այն, որ փողոցով քայլելիս բոլորն ինձ են նայում, բայց ինձ արդեն բացատրել են, թե ինչու է այդպես։

-Եվ ինչո՞ւ։

-Ավելի լավ է չասեմ։ Բայց երբեմն գնում եմ սուպերմարկետ, ու մարդիկ, ինձ նայելով, սկսում են խոսել։ Կոլումբիայում ինձ հետ նման բան չի եղել, բայց նորմալ է։

-Երբ եկաք հավաքականում խաղալու, այստեղի թիմում խաղալու ցանկություն առաջացա՞վ։

-Այո՛, իհարկե։ Եվ հիմա շատ ուրախ եմ, բայց ոչ՝ բավարարված։ Ուզում եմ օր օրի ավելի լավը դառնալ։ Բացի դրանից, ուզում եմ հայերեն սովորել։

-Ինչպե՞ս հայտնվեցիք «Նոայում»։ 

-Երբ այստեղ հասկացան, որ Կոլումբիայում ազատ եմ, հրավերներ ստացա «Ալաշկերտից» ու «Նոայից»։ Խոսեցի գործակալիս հետ ու լավագույն տարբերակն ընտրեցինք։ Ահա թե ինչու եմ այստեղ ու հուսով եմ՝ լավագույնս հանդես կգամ։

-Ինչո՞ւ «Նոան» ընտրեցիք։

-Որովհետև գործակալիս հետ քննարկեցի, ու տեսանք, որ դա լավագույն տարբերակն է։ Եվ երբ եկա այստեղ, դարձա սուպերգավաթակիր․ այնպես որ չէինք սխալվել։

-Բայց եվրագավաթային խաղերը «Նոայի» համար հաջող չստացվեցին։ Ինչո՞ւ։

-Նորմալ է։ Միշտ չէ, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Ես երիտասարդ եմ, բայց ֆուտբոլն ինձ սովորեցրել է, որ, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, պիտի ավելի լավ աշխատես, որպեսզի ավելի լավ բաներ տեղի ունենան։ Որպես թիմ՝ մենք շատ ուժեղ ենք և մենք դա ցույց կտանք, վստահ եղեք։ Շատ լավ մարզիչ ունենք, պետք է ինքնավստահությամբ լցվենք ու հավատանք, որ ի զորու ենք հաջողության հասնել։

-Հայաստանի առաջնության մասին ի՞նչ կարծիք եք կազմել։

-Առաջնությունը լավն է։ Պիտի շատ խաղեր հաղթենք, որոնք մեզ կառաջնորդեն դեպի տիտղոսները։ Միայն թե ես պիտի իմ հնարավորությունների 100%-ով հանդես գամ։

-Հայաստանի հավաքականի կազմում երկու խաղի մասնակցեցիք։ Բավարարվա՞ծ էիք Ձեր ելույթներից այդ ժամանակ։

-Դրանք ընկերական խաղեր էին ու ճշմարտությունն այն է, որ ես ինձ շատ լավ էի զգում, բայց կցանկանայի պաշտոնական խաղերի մասնակցել, որովհետև դրանք տարբեր զգացողություններ են։

-Այս խաղերին հրավերի սպասո՞ւմ էիք Կապառոսից։

-Եթե անկեղծ՝ ոչ։ Կոլումբիայում 4 ամիս չեմ խաղացել ու դեռ իմ 100%-անոց մարզավիճակում չէի։ Ուստի հանգիստ եմ ու գիտեմ, որ շուտով 100%-իս կհասնեմ ու լավ խաղ կցուցադրեմ, որ նորից հրավեր ստանամ։

-Հիմա ի՞նչ մարզավիճակում եք։

-Երբ ժամանեցի այստեղ, 50% էր մարզավիճակս, հիմա արդեն զգում եմ, որ 90-95 է։ Ինձ մի քիչ ինքնավստահությունն է պակասում, որ անեմ այն, ինչ անում էի Կոլումբիայում՝ առանց վախենալու, որ կսխալվեմ։ Ահա թե ինչու էի Կոլումբիայում հաջողություններ ունենում։

-Ի՞նչն է Ձեզ ստիպում այդ վախը զգալ։

-Գուցե, մարզումների ժամանակ թույլ տված սխալները։ Նորմալ է, իհարկե, որ մարզումների ժամանակ սխալվում ենք, քանի որ հենց դրա համար էլ դրանք ստեղծված են, որ սխալներ անենք ու ուղղենք դրանք։ Բայց երբեմն ես կողպվում եմ կամ ինձ կողպում են, ու ես կորցնում են ինքնավստահությունս՝ անելու այն, ինչ կարող եմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ArmSport-ում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan