ԱՄՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների կապակցությամբ Հայկական զինուժն ունի 16 զոհ եւ 100-ից ավելի վիրավորներ. ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Յուրի Խաչատուրով. Առավոտյան եղել եմ նախարարությունում, հիմա գնում եմ գլխավոր զինկոմիսարիատ
28
Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը Пограничная ZONA ալիքին. Տեսանյութ ՀՀ ՊՆ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների անունները Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ РБК. Հայաստանն Ադրբեջանի գործողությունները համարել է պատերազմի հայտարարում. Տեսանյութ Ռուս ռազմական փորձագետները վերլուծել են Արցախյան պատերազմի առաջին օրը. Տեսանյութ Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստները. Տեսանյութ ՊԲ ստորաբաժանումները առգրավել են թշնամու 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3 Մեզ հետ պատերազմում է նաև Թուրքիան, մենք հաղթելու ենք. Արայիկ Հարությունյան. Տեսանյութ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ. Տեսանյութ Ինտենսիվ մարտերը դեռ ընթանում են, Ադրբեջանն ունի մոտ 200 մարդկային կորուստ, մոտ 30 զրահատեխնիկայի և շուրջ 20 ԱԹՍ–ի կորուստ․ Արծրուն Հովհաննիսյան. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը Пограничная ZONA ալիքին. Տեսանյութ Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները նույնպես Արցախ են մեկնում. Տեսանյութ Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրետակոծության հետևանքով հղի կին է լրջորեն վիրավորվել. Արցախի ՄԻՊ Ռազմական դրությամբ պայմանավորված՝ դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը․ ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ՊՆ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների անունները ԱՄՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների կապակցությամբ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ РБК. Հայաստանն Ադրբեջանի գործողությունները համարել է պատերազմի հայտարարում. Տեսանյութ Մռավ լեռը վերահսկողության տակ վերցնելու հակառակորդի փորձերը կանխվել են Ռուս ռազմական փորձագետները վերլուծել են Արցախյան պատերազմի առաջին օրը. Տեսանյութ Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստները. Տեսանյութ Հայ ժողովուրդը, Արցախը հաղթելու են. Սեյրան Օհանյան. Տեսանյութ «Պատերազմի պատասխանատուն որքան Բաքուն, այնքան էլ Անկարան է». Դիոգո Պինտո ՊԲ ստորաբաժանումները առգրավել են թշնամու 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3 «Աղոթում ենք հանուն Արցախի ու Հայաստանի պաշտպանության իրենց կյանքը վտանգող քաջ տղամարդկանց ու կանանց համար». Քիմ Քարդաշյան «Պետք է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին». Ադամ Շիֆ Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ կապված հայտարարված զորակոչի հետ. Տեսանյութ Քադիրով. «Լեռնային Ղարաբաղը դարձել է արնահոսող վերք, որի ապաքինումը թույլ չեն տալիս որոշակի ուժեր» Ի՞նչ է ենթադրում ռազմական դրությունը Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին. Քննարկել են հայկական զինուժի կողմից պատժիչ քայլերը Թոքի քաղցկեղ. Ի՞նչ է պետք հաշվի առնել արդյունավետ բուժման համար. Լուսանկար Այս ագրեսիան ոչ միայն կանխամտածված էր Ադրբեջանի կողմից, այլև ուղեկցվում է Թուրքիայի մեծածավալ աջակցությամբ. Զոհրաբ Մնացականյան. Տեսանյութ «Նրանց, միայն նրանց է ձեռնտու պատերազմը։ Հայաստանին՝ ոչ»․ Գարիկ Մարտիրոսյան Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին ադրբեջանական բանակի վերահսկության տակ չէ․ ՊՆ-ն հերքում է Չզանգահարել բաց կապով Արցախ, պահպանել զգոնությունը. Անժելա Էլիբեգովա. Տեսանյութ Հակառակորդի կորուստները՝ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ «Մեր հարևանները մեզ համար առաջնահերթություն են, պատրաստ ենք լավ պայմաններ առաջարկել բանակցությունների անցկացման համար»․ Իրանի ԱԳ նախարարը՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների մասին Մեզ հետ պատերազմում է նաև Թուրքիան, մենք հաղթելու ենք. Արայիկ Հարությունյան. Տեսանյութ Հայկական կողմը տիրապետում է Թուրքիայի միջամտության վերաբերյալ տեղեկությունների Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ. Տեսանյութ Դոնալդ Տուսկ. Շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում բախումներով Սիրիայից Արցախի սահման բերված 81 ահաբեկիչ է սպանվել․ սիրիական աղբյուր «Եթե կողմերից մեկը ցանկանա հաղթել, դա կհանգեցնի միայն լարվածության սրմանն ու երկարամյա բախումների». Գորբաչովը մեկնաբանել է հակամարտության սրումն Արցախում Ինտենսիվ մարտերը դեռ ընթանում են, Ադրբեջանն ունի մոտ 200 մարդկային կորուստ, մոտ 30 զրահատեխնիկայի և շուրջ 20 ԱԹՍ–ի կորուստ․ Արծրուն Հովհաննիսյան. Տեսանյութ Մենք ժողովուրդ ենք, որ միշտ պաշտպանել ենք ինքներս մեզ՝ անցնելով պատմության քառուղիներով. այս անգամ ևս հաջողելու ենք․ Լևոն Արոնյանը՝ ԼՂ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման մասին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը աղոթել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար «Սա մեր վերջին կռիվն է, որը փառքով ենք տանելու». Սասուն Միքայելյան «Կոչ ենք անում լիցքաթափել իրավիճակը և վերադառնալ երկխոսության առկա ձևաչափերին». Մոլդովայի ԱԳՆ Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական կորուստները. Տեսանյութ Ինչպես նախապատրաստվել արյունատվության Մեկնարկել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ. ՀՀ ՊՆ Փաշինյանը զանգահարել է Պուտինին Ալիևի հրամանագրով՝ սեպտեմբերի 28-ից Ադրբեջանի ամբողջ տարածքում ռազմական դրություն կսահմանվի Մի քանի ժամվա ընթացքում Արցախի պաշտպանության բանակը ոչնչացրել է Ադրբեջանաի տանկերի մոտ 10 տոկոսը ԱԺ-ում հավաքված ճառ ասողներ, գնացե՜ք, կատարեք ձե՜ր պարտականությունը, ու ապահովեք մեր հաղթանակը Հայկական զինուժն ունի 16 զոհ եւ 100-ից ավելի վիրավորներ. ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Այո, Արցախի ճանաչման հարցը մեր օրակարգից տեղափոխվում է քննարկման սեղանին. Փաշինյան ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում Խնդրում եմ ուշադրություն դարձնել ապաստարանների և թաքստոցների կահավորման ու պատրաստվածությանը. Վայոց Ձորի մարզպետ

Ժորդի Արարատ․ Սիրում եմ այս երկիրն այնպես, ասես այստեղ եմ ծնվել

Ժորդի Ժոաո Մոնրո Արարատը արդեն երկու անգամ հագել է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը, մասնակցել ընկերական խաղերի։ Այն ժամանակ դեռ հանդես էր գալիս հարազատ Կոլումբիայում։ Բայց այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը նրա համար այլ նշանակություն է ստացել։ 

ArmSport-ը «Նոայի» 24-ամյա պաշտպանի հետ խոսել է նրա հայկական արմատների, Հայաստանի ազգային հավաքականում խաղալու, Հայաստանի առաջնության և այլ հարցերի մասին։

-Սկսենք Ձեր ազգանունի պատմությունից․ ինչո՞ւ Արարատ։

-Դա իմ երկրորդ ազգանունն է, քանի որ մորս պապիկի հայրը հայ է եղել։

-Երբ երեխա էիք, տանը ասո՞ւմ էին, որ հայկական արմատներ ունեք։

-Ո՛չ, քանի որ չգիտեին՝ մինչև Հայաստանի ազգային հավաքականից հրավեր չստացա։ Նրանք բոլորը Կոլումբիայում են ծնվել, այնպես որ չգիտեին։

-Այսինքն՝ Արարատ ազգանունն է՞լ եք հավաքականից հրավեր ստանալուց հետո ավելացրել։

-Ո՛չ, մեր ազգանունը միշտ Արարատ է եղել, բայց գաղափար չունեինք, որ այն այդքան կարևոր է այս երկրում։

-Զարմացա՞ք, երբ Հայաստանի հավաքականում խաղալու հրավեր ստացաք։

-Իհարկե, զարմացա։ Բայց այն շատ լավ էր ինձ համար, իմ կարիերայի համար, որովհետև եթե դա չլիներ, ես հիմա այստեղ չէի լինի։

-Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ Ձեզ արդեն հայ եք զգում։ Ի՞նչ զգացողություն է դա։

-Այո՛, իհարկե այդպես եմ զգում։ Նկատի ունեմ՝ սիրում եմ այս երկիրն այնպես, ասես այստեղ եմ ծնվել։ Սիրում եմ այստեղի մարդկանց, նրանց լավ եմ վերաբերվում, իսկ ֆուտբոլային առումով՝ հնարավորություն ունենալու դեպքում ուզում եմ ամեն ինչ տալ Ազգային հավաքականին։

-Արդեն այստեղ եք ապրում։ Հայաստանը շա՞տ է տարբերվում Կոլումբիայից։ Ի՞նչն է Ձեզ համար անսովոր։

-Միայն լեզուն բավական է․ չեմ կարողանում նորմալ հաղորդակցվել մարդկանց հետ, բայց քիչ-քիչ ինչ-որ բաներ սովորում եմ։ Անսովոր է այն, որ փողոցով քայլելիս բոլորն ինձ են նայում, բայց ինձ արդեն բացատրել են, թե ինչու է այդպես։

-Եվ ինչո՞ւ։

-Ավելի լավ է չասեմ։ Բայց երբեմն գնում եմ սուպերմարկետ, ու մարդիկ, ինձ նայելով, սկսում են խոսել։ Կոլումբիայում ինձ հետ նման բան չի եղել, բայց նորմալ է։

-Երբ եկաք հավաքականում խաղալու, այստեղի թիմում խաղալու ցանկություն առաջացա՞վ։

-Այո՛, իհարկե։ Եվ հիմա շատ ուրախ եմ, բայց ոչ՝ բավարարված։ Ուզում եմ օր օրի ավելի լավը դառնալ։ Բացի դրանից, ուզում եմ հայերեն սովորել։

-Ինչպե՞ս հայտնվեցիք «Նոայում»։ 

-Երբ այստեղ հասկացան, որ Կոլումբիայում ազատ եմ, հրավերներ ստացա «Ալաշկերտից» ու «Նոայից»։ Խոսեցի գործակալիս հետ ու լավագույն տարբերակն ընտրեցինք։ Ահա թե ինչու եմ այստեղ ու հուսով եմ՝ լավագույնս հանդես կգամ։

-Ինչո՞ւ «Նոան» ընտրեցիք։

-Որովհետև գործակալիս հետ քննարկեցի, ու տեսանք, որ դա լավագույն տարբերակն է։ Եվ երբ եկա այստեղ, դարձա սուպերգավաթակիր․ այնպես որ չէինք սխալվել։

-Բայց եվրագավաթային խաղերը «Նոայի» համար հաջող չստացվեցին։ Ինչո՞ւ։

-Նորմալ է։ Միշտ չէ, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Ես երիտասարդ եմ, բայց ֆուտբոլն ինձ սովորեցրել է, որ, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, պիտի ավելի լավ աշխատես, որպեսզի ավելի լավ բաներ տեղի ունենան։ Որպես թիմ՝ մենք շատ ուժեղ ենք և մենք դա ցույց կտանք, վստահ եղեք։ Շատ լավ մարզիչ ունենք, պետք է ինքնավստահությամբ լցվենք ու հավատանք, որ ի զորու ենք հաջողության հասնել։

-Հայաստանի առաջնության մասին ի՞նչ կարծիք եք կազմել։

-Առաջնությունը լավն է։ Պիտի շատ խաղեր հաղթենք, որոնք մեզ կառաջնորդեն դեպի տիտղոսները։ Միայն թե ես պիտի իմ հնարավորությունների 100%-ով հանդես գամ։

-Հայաստանի հավաքականի կազմում երկու խաղի մասնակցեցիք։ Բավարարվա՞ծ էիք Ձեր ելույթներից այդ ժամանակ։

-Դրանք ընկերական խաղեր էին ու ճշմարտությունն այն է, որ ես ինձ շատ լավ էի զգում, բայց կցանկանայի պաշտոնական խաղերի մասնակցել, որովհետև դրանք տարբեր զգացողություններ են։

-Այս խաղերին հրավերի սպասո՞ւմ էիք Կապառոսից։

-Եթե անկեղծ՝ ոչ։ Կոլումբիայում 4 ամիս չեմ խաղացել ու դեռ իմ 100%-անոց մարզավիճակում չէի։ Ուստի հանգիստ եմ ու գիտեմ, որ շուտով 100%-իս կհասնեմ ու լավ խաղ կցուցադրեմ, որ նորից հրավեր ստանամ։

-Հիմա ի՞նչ մարզավիճակում եք։

-Երբ ժամանեցի այստեղ, 50% էր մարզավիճակս, հիմա արդեն զգում եմ, որ 90-95 է։ Ինձ մի քիչ ինքնավստահությունն է պակասում, որ անեմ այն, ինչ անում էի Կոլումբիայում՝ առանց վախենալու, որ կսխալվեմ։ Ահա թե ինչու էի Կոլումբիայում հաջողություններ ունենում։

-Ի՞նչն է Ձեզ ստիպում այդ վախը զգալ։

-Գուցե, մարզումների ժամանակ թույլ տված սխալները։ Նորմալ է, իհարկե, որ մարզումների ժամանակ սխալվում ենք, քանի որ հենց դրա համար էլ դրանք ստեղծված են, որ սխալներ անենք ու ուղղենք դրանք։ Բայց երբեմն ես կողպվում եմ կամ ինձ կողպում են, ու ես կորցնում են ինքնավստահությունս՝ անելու այն, ինչ կարող եմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ArmSport-ում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan