Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման և գոլի հեղինակ «Ռոմա»-ի կազմում

Դիտել նաև
«Մտածելու ավանդույթը հռչակվեց հետադիմական. առաջին պլան եկան նոր ավանդույթներ՝ մերժում եմ եւ սատարում եմ». Ռուբեն Մխիթարյան
Մխիթարյանն այսօր չի խաղա
Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 30 եւ կազմաքանդման 3 ամյակն է
Մխիթարյանը վնասվածք է ստացել և հնարավոր է չմասնակցի «Ռոմայի» առաջիկա խաղին
Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-ամյակը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման և գոլի հեղինակ ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ն շարունակում է նախապատրաստվել նորմրցաշրջանին: Մայրաքաղաքային թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Ֆրոզինոնեի» հետ և հաղթել է խոշոր 4:0 հաշվով:
Հայաստանի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր: Նա դարձել է գոլային փոխանցման և գոլի հեղինակ:
Ավելի վաղ Մխիթարյանը չէր միացել ազգային թիմին Ազգերի լիգայի որակավորման երկու տուրերին խաղերին: Նա հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին հայտնել էր, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ: