Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման և գոլի հեղինակ «Ռոմա»-ի կազմում
Դիտել նաև
Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան
Մենք ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ․ Մխիթարյան
Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի սուպերգավաթակիր. «Ինտերը» Էր Ռիադում հաղթեց «Նապոլիին»
Կհանդիպենք եզրափակչում․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ, բայց...
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման և գոլի հեղինակ ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ն շարունակում է նախապատրաստվել նորմրցաշրջանին: Մայրաքաղաքային թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Ֆրոզինոնեի» հետ և հաղթել է խոշոր 4:0 հաշվով:
Հայաստանի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր: Նա դարձել է գոլային փոխանցման և գոլի հեղինակ:
Ավելի վաղ Մխիթարյանը չէր միացել ազգային թիմին Ազգերի լիգայի որակավորման երկու տուրերին խաղերին: Նա հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին հայտնել էր, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ: