Վրաստանում արգելվել են հարսանիքներն ու բազմամարդ միջոցառումները
Դիտել նաև
Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան
Վրաստանը 2024 թվականին կանգնած է լինելու լուրջ ընտրության առջև. ի՞նչ հետևանքներ կլինեն այդ ընտրությունից Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան
Վրաստանը չի մասնակցել «3+3» ձևաչափին և չի էլ մասնակցելու ապագայում. Վրաստանի ԱԳ նախարար
Վրաստանի վարչապետին կից COVID-19- ի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը արգելել է հարսանիքներն ու բազմամարդ այլ միջոցառումները՝ կապված երկրում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով կառավարության վարչակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլիի հայտարարությանը: Կանոնակարգն ուժի մեջ է մտնում հինգշաբթի՝ սեպտեմբերի 10-ին: «Իրականում, մենք վերադառնում ենք ավելի վաղ գործող սահմանափակումներին», - պարզաբանել է Մեզվրիշվիլին: Վրաստանի Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1773 դեպք։ Մահացել է 19 մարդ:
Zham.am