Թուրքիայի նպատակը ոչ միայն ու ոչ այնքան Արցախը գրավելն էր, որքան Սյունիքը. Անդրանիկ Թևանյան. «Красная Весна» Երևանի փողոցները՝ «Նիկոլ դավաճան» գրառումներով. լուսանկարներ «Դավաճան» պիտակը` իմքայլականների մեքենաների վրա. Տեսանյութ
26
Նաիրա Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանը վերածվել է Ջոնի Բրջոնիի, իսկ Ադրբեջանը ցանկանում է իրեն հերոսի կոչում շնորհել. Տեսանյութ ԱԺ–ն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում ռազմական դրության վերացման հարցն է. ՈՒՂԻՂ Որպես ՀՀ վարչապետ ինձ վրա եմ վերցնում ամբողջ պատասխանատվությունը, բայց ինձ վրա է նաև հետագա զարգացումների պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Քաղաքացիներն ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Տեսանյութ Շուշի քաղաքի տարածքում հայտնաբերվել է ավելի քան 2 հազար դիակ. սարսափելի ճշմարտություն՝ Ռուսաստանի բանակից «Բանակին մենակ չեմ թողնի». Օնիկ Գասպարյանը փոշմանել է, չի հեռանա Իշխանական թիմում ևս առկա են կուլիսային տարաձայնություններ «շեֆի» գործողությունների վերաբերյալ․ հեռացող Փաշինյանին պաշտպանողներին «Նիկոլի մահապարտներ» են անվանում Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի համար օգտակար չի լինի. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ֆրանսիացիների նվերը Գետաշենի ազատագրմանը և Արծրունին հավատացող հայ ժողովրդին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը Պատերազմ Արցխում
Գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անձնական հաշվեհարդարի հետ. Իվետա Տոնոյան Արարատի մարզում վաղը ջրանջատումներ կլինեն Թուրքիայի նպատակը ոչ միայն ու ոչ այնքան Արցախը գրավելն էր, որքան Սյունիքը. Անդրանիկ Թևանյան. «Красная Весна» Հրդեհ Թբիլիսիի կենտրոնում. զոհվել է երկու մարդ Երևանի փողոցները՝ «Նիկոլ դավաճան» գրառումներով. լուսանկարներ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Ռիտա Սարգսյանի հիշատակին ուղղված ցավակցական ուղերձներին ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ Պետք է կազմավորել քաղաքացիական կամ հասարակական տրիբունալ․ Լարիսա Ալավերդյան. Տեսանյութ Ալիևի կոշիկները համբուրած այս մարդը իշխանությունն օգտագործելու է մի նոր «արծրունական իրականություն» ձևավորելու ու այն որպես «ճշմարտություն» ներկայացնելու համար Ոչ մի դիվանագիտական ձախողում չենք ունեցել հա՞ Դիվանագիտական ճակատը ձախողված էր պատերազմից առաջ, իսկ մարտի դաշտում բանակը միայնակ էր. Արմեն Աշոտյանը՝ ԱԳ նախարարի հայտարարության մասին Ադրբեջանը կառուցում է Ահմադբեյլի-Ֆիզուլի-Շուշի 101 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհ «Դավաճան» պիտակը` իմքայլականների մեքենաների վրա. Տեսանյութ Շատ սխալներ արել ենք, բայց դրանք այնպիսին չեն, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա. Թունյան Նաիրա Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանը վերածվել է Ջոնի Բրջոնիի, իսկ Ադրբեջանը ցանկանում է իրեն հերոսի կոչում շնորհել. Տեսանյութ Լարումը րոպե առ րոպե ավելանում է, հանե՛ք ռազմական դրությունը. Տիգրան Ուրիխանյան. Տեսանյութ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի արոտավայրերը մնացել են թշնամու վերահսկողության տակ. Տեսանյութ Կարող եք այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից հայտարարել ռազմական դրություն. Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը Ադրբեջանին անցած վայրերի զորամասերի զինծառայողներին տեղակայել են հայկական կողմում գտնվող վայրերում. զինվորները մնում են դպրոցներում, քնում են գետնին. զինծառայողի մայր ԱԺ–ն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում ռազմական դրության վերացման հարցն է. ՈՒՂԻՂ «Մերօրյա հերոսները». Սամվել Գասպարյան. Քաջ Զինվոր, անձնազոհ ապագա բժիշկ… Հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը․ պարզաբանում Քարվաճառի ազատագրման օպերացիան տևեց 1 շաբաթ, իսկ հանձնման փաստաթուղթը ստորագրվեց 1 րոպեում Զինվորները քնում են անտառային կենդանիների ու փտած դիակների կողքին. տղաս ասում է՝ «մամ, մեզ բոլորը մոռացե՞լ են». զինծառայողի մայր «Հզոր մարդիկ, պարզապես հզոր». Մարգարիտա Սիմոնյանը պատմել է հայ լեգենդար հետախույզների մասին «Նույնիսկ պարտված Նապոլեոնը հրաժարական տվեց». Գեղամ Մանուկյանը շարունակում է հացադուլը Ադրբեջանը խորհրդարանը կոչ է արել բացառել Ֆրանսիային ԵԱՀԿ ՄԽ կազմից Համբերատար սպասում եմ օրենքի ուժով թույլ տալ իմ ընկերներին գնալ իրենց տները. պահանջում ենք հանել ռազմական դրությունը և բանակը չդարձնել գործիք Խմբերի աշխատանքը համակարգում է Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Հայկ Սարգսյանը Իրաքի ԱԳ նախարարը հայտարարել է երկրում ԻՊ գրոհայինների ակտիվացման մասին Փորձենք հասկանալ, թե որտեղ ենք Որքան ուշացնում ես, այնքան վիճակդ վատացնում ես. Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին Ռազմադաշտում ձախողում ունեցել ենք, դիվանագիտության մեջ՝ ոչ․ ԱԳ նորանշանակ նախարար 4-5 անգամ փակ համարով զանգել են, բայց չեն խոսում, մտածում եմ՝ կարող ա երեխաս ա. անհետ կորածի հայր. Տեսանյութ Ըստ իմքայլական պատգամավորի, Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել. Տեսանյութ Զինծառայողների հարազատների ակցիան ՊՆ շենքի մոտ․ ուղիղ Ռազմակա՞ն, թե՞ պարտության դրություն Պատերազմում անհետ կորածների ընտանիքներն անմիջապես չեն ստանալո՞ւ փոխհատուցում Հրավիրեք այստեղ ԳՇ-ի այն գեներալին, որը երեկ ասաց, որ այսօր էլ կարող ենք հանել ռազմական դրությունը. Մարուքյան. Տեսանյութ Դերբի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Կոտայքի մարզպետ է նշանակվել Մեսրոպ Մեսրոպյանը Կառավարությանը կոչ ենք անում իր անգործության պատճառով չշարունակել սահմանափակումները. դրանց կարիքը չկա. Գևորգ Գորգիսյան. Տեսանյութ Տիգրան Ավինյանի՝ պարգևավճարի մասին որոշումը հեռացվել է 10 մլն դոլարով Կոմիտասի պողոտայում կկառուցվի վերնանցում, ամֆիթատրոն, շատրվան. գործադիրը նախագիծը հաստատեց. Տեսանյութ Լեռնային Ղարաբաղում հայտնվել են ռադիոէլեկտրոնային պայքարի «Լեեր-3» նորագույն ռուսական համալիրներ Պետք է պատրաստ լինել ձմռանը, կորոնավիրուսի անկում, ապա աճ կլինի. Արսեն Թորոսյան. Տեսանյութ Բաքվում հաղթանակի զորահանդեսի նախապատրաստություններ են.փողոցներով կքայլեն նաեւ հայ ռազմագերիներ Որպես ՀՀ վարչապետ ինձ վրա եմ վերցնում ամբողջ պատասխանատվությունը, բայց ինձ վրա է նաև հետագա զարգացումների պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Թուրքագետները լավ գիտեն, որ Թուրքիայում կա «Սևրի սինդրոմ». Երևի թե ժամանակն է արձանագրենք, որ մենք էլ ունենք «Սևրի սինդրոմ»

Ո՞վ է Նավալնին, ի՞նչ կարծիքի է նա հայերի մասին, ինչո՞ւ է Արևմուտքը նրան օգտագործում Պուտինի դեմ, ինչպե՞ս կարող է Նավալնու «գործն» ազդել Հայաստանի վրա

Այս պատմությունը սկսվեց այն օրվանից, երբ Ալեքսեյ Նավալնին Տոմսկից թռչում էր Մոսկվա, սակայն ինքնաթիռում նա վատ զգաց և ինքնաթիռն արտակարգ վայրէջք կատարեց Օմսկում, որտեղ նրան տեղափոխեցին № 1 շտապօգնության հիվանդանոց: Հիվանդանոցում թունավորումը Նավալնու վիճակի հնարավոր վարկածներից մեկն է եղել։ Հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինչենկոն հայտնել էր, որ հետազոտության արդյունքում պացիենտի արյան ու մեզի մեջ թույնի հետքեր չեն հայտնաբերվել։ Սակայն, ավելի ուշ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախոսկին նշել էր, որ բժիշկների կարծիքով՝ հիմնական ախտորոշումն այն է, որ Նավալնու նյութափոխանակությունը խախտվել է

ինչի հետևանքով արյան մեջ շաքարի պարունակությունը կտրուկ իջել է։

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխում են Բեռլինի  Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ  հայտարարեցին վերջինիս  թունավորման  մասին, իսկ   Գերմանիայի  զինված  ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ  «Նովիչոկ» խմբին պատկանող  թունավոր  նյութի հետքեր 
հայտնաբերեցին:

Այս պահից էլ սկսվում է լարվածությունը սկզբում Բեռլինի և Մոսկվայի միջև, իսկ հետո նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընդհանրապես:

Շատ վերլուծաբանների կարծիքով Նավալնիի խնդրի պատճառով կարող է կասկածի տակ դրվել նույնիսկ «Հյուսիսային հոսք-2» նախագծի կառուցման ավարտը: Հիշեցնենք, որ այս նախագիծը համարվում է Ռուսաստան-Եվրոպա էներգետիկ հարաբերությունների անկյունաքարերից մեկը, որի դեմ պայքարում է ԱՄՆ-ը: Եթե այս նախագիծը կյանքի կոչվի, ապա մեծ հարված կհասցվի Մոսկվայի հարաբերություններին Գերմանիայի և մյուս եվրոպական երկրների հետ:

Ավելին, բելառուսական ճգնաժամի ֆոնին այդ հարաբերությունների վատացումը վերջնականապես խաչ կքաշի Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունների վրա, և «սառը պատերազմը» կթևակոխի շատ ավելի վտանգավոր փուլ:

Ո՞վ է Նավալնին Արևմուտքի համար և ինչո՞ւ նրա պատճառով կարող է առաջանալ այս նոր ճգնաժամը

Մինչ Նավալնիի մասին խոսելը, փորձենք կարճ նկարագրել, թե ինչ քաղաքական համակարգ է հաստատված Ռուսաստանում:

Այսօր Ռուսաստանում գործում է կիսանախագահական կառավարման համակարգ, որտեղ նախագահի լիազորությունները չափազանց մեծ են: Ռուսաստանի պատմական ավանդույթների պարագայում այդ լիազորությունների արդյունքում նախագահի պաշտոնը հավասարվում է ռուսական «ցարերի» կարգավիճակին, իսկ այդ պաշտոնը ստանձնած անձը դառնում է փաստացի երկրի «ցարը»:

Դրա արդյունքում երկրի օրենսդիր մարմնի՝ Պետդումայի և Դաշնային պալատի դերակատարումն ավելի շատ դառնում է արարարողակարգային, այլ ոչ թե ազդեցիկ քաղաքական: Արդյունքում, ընտրություններում նախագահին աջակցող քաղաքական ուժը երաշխավորված ստանում է տեղերի ճնշող մեծամասնությունը:

Այսօր, օրինակ, Պետդումայի 450 տեղերից 338-ը պատկանում է իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցությանը: Եվ միայն 43 տեղ ունեն կոմունիստները: 40 տեղ պատկանում է նաև Ժիրինովսկու կուսակցությանը, 22-ը` «Արդար Ռուսաստանին»: Սակայն, նման հարաբերակցության պարագայում կոմունիստները, «արդարները» և լիբերալ-դեմոկրատները փաստացի դադարում են կատարել իրական ընդդիմադիր դերակատարում և դառնում են «գրպանային» կուսակցություններ:

Այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանում քաղաքական դիսկուրսը տեղափոխվել է խորհրդարանից դուրս: Սակայն այստեղ էլ արտախորհրդարանական ուժերն էական ազդեցություն չեն կարողացել ունենալ, քանզի նրանց մեծ մասը կամ եղել է նախկին իշխանության մեջ և ոչ մի դրական արդյունքներով չի ներկայացել, կամ էլ գտնվում է հայտնի նախկին օլիգարխ Խոդորկովսկու ազդեցության տակ, որոնց վարկանիշը ռուս հասարակության մեջ նույնպես բարձր չէ:

Այս շարքում միակ գործչին, ում հաջողվել էր ճեղքել վերը նշված պատնեշները, հենց Ալեքսեյ Նավալնին էր:

Նավալնին իր քաղաքական կարիերան սկսել էր 2000 թվականին, երբ 26 տարեկան հասակում դարձել էր հանրահայտ «Յաբլոկո» կուսակցության առանցքային դեմքերից մեկը: Երիտասարդ հասակում նա պոպուլիստական նկրտումներից ելնելով նույնիսկ հանդես էր գալիս կովկասցիների և «սևերի», այդ թվում նաև հայերի դեմ:

Այդ գործունեության արդյունքում նրա վարկանիշը Մոսկվայում սկսեց բարձրանալ: Սակայն, նրա ազգայնամոլական թեզերը չէին ողջունվում կուսակցության հիմնադիր առաջնորդ Գրիգորի Յավլինսկու կողմից: Նավալնին համարում էր, որ Յավլինսկիի դեմոկրատիայի, իր կարծիքով, «գրքային» պատկերացումները հնացած էին և չէին վայելում մարդկանց համակրանքը։ Այդ իսկ պատճառով Նավալնին պահանջեց արմատական փոփոխություններ կատարել կուսակցության ղեկավար կազմում: Յավլինսկին դա գնահատեց որպես աննախադեպ լկտիություն, և Նավալնին հեռացվեց կուսակցությունից:

«Յաբլոկոյից» դուրս գալուց հետո Նավալնին իրեն հռչակում է «ռուս ազգայնական», որի նպատակն է կերտել «ուժեղ Ռուսաստան»:

Նա մասնակցում է ազգայնականների մի շարք միջոցառումների: Նավալնին համարում էր, որ ռուս ժողովրդի մոտ 60 տոկոսը «թաքնված ազգայնականներ են», որոնց շահերը միշտ անտեսված են եղել, և ինքը՝ Նավալնին, պետք է փորձի ներկայացնել նրանց շահերը: Ըստ նրա, 90-ականների ռուս դեմոկրատների պարտության գլխավոր պատճառը հենց նրա մեջ էր, որ նրանք այդպես էլ չկարողացան ներկայացնել ռուս ժողովրդի «իրական շահերը»:

Ազգայնականության հետ մեկտեղ Նավալնին, զգալով հանրության պահանջը, սկսեց ակտիվորեն զբաղվել կոռուպցիայի տարբեր երևույթների բացահայտումներով:

Այսպիսով Նավալնիի քաղաքական գլխավոր կրեդոն դարձավ «ազգայնականությունն» ու «կոռուպցիայի դեմ պայքարը»:

2011-ին նա ակտիվորեն մասնակցեց խորհրդարանական ընտրություններին՝ «ընդդեմ գողերի և խարդախների» կարգախոսով, և դարձավ հայտնի արդեն ողջ երկրի մակարդակով:

Նույն թվականին նա առաջարկում էր վտարել երկրից բոլոր այն կովկասցիներին և Միջին Ասիայի քաղաքացիներին, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ չէին: Իսկ անդրկովկասյան և միջինասիական երկրների հետ պահանջում էր հաստատել անցագրային ռեժիմ:

Հատկապես, Նավալնիի թիրախում էին հայտնվել հայերը, որոնց նա անվանում էր «խաչեր»:

Այդ կարգախոսներով հանդես գալով՝ նա 2013 թվականի Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում ստացավ ձայների ավելի քան 27 տոկոսը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը, ինչը այն ժամանակ սենսացիա էր: Սոբյանինի հաղթանակը Նավալնին չընդունեց՝ համարելով, որ նա կեղծիքներով էր ընտրվել իր պաշտոնում:

Պետք է նշել, որ հենց այդ ժամանակվանից նա դարձավ արտախորհրդարանական ուժերի իրական առաջնորդը: 2018 թվականի նախագահական ընտրություններին նրան թույլ չտվեցին մասնակցել, քանի որ նա ուներ դատվածություն հայտնի «Кировлес»-ի գործով: Այս գործի իմաստն այն էր, որ նա 2011 թվականին, լինելով Կիրովի մարզի նահանգապետ Նիկիտա Բելիխի խորհրդականը, «Кировлес» ընկերության տնօրենին գործարք էր առաջարկել, որի արդյունքում պետությունը վնաս էր կրել մոտ 50 հազար դոլարի չափ:

Նավալնին 2013-ին այս դատը քաղաքականացրեց, բողոքարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ էլ 2016-ին այդ դատավճիռը չեղարկեցին:

Նույն թվականին Ռուսաստանի Գերագույն դատարանը, ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա, չեղարկեց Նավալնիի նախկինում հաստատված մեղադրանքը, որի պատճառով էլ բացվեց նրա առաջադրման հնարավորությունը՝ մասնակցելու 2018-ի նախագահական ընտրություններին:

Սակայն, 2017-ին Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացմամբ՝ Կիրով քաղաքի առաջին ատյանի դատարանը նոր մեղադրանք առաջադրեց Նավալնիին, որի պատճառով էլ նա չկարողացավ մասնակցել 2018-ի նախագահական ընտրություններին: Նավալնին այդ մեղադրանքը գնահատեց քաղաքական բնույթի։ Ըստ նրա՝ այդ մեղադրանքի գլխավոր նպատակն էր արգելել նրա մասնակցությունը 2018-ի ընտրություններին, ինչը և կատարվեց:

Նավալնիի քաղաքական վերելքը սրընթաց բնույթ ունեցավ: Ըստ հեղինակավոր ամերիկյան «Թայմ» ամսագրի՝ 2012-ին Նավալնին  հայտնվել էր  աշխարհի 100  ամենահայտնի

 մարդկանց ցուցակի մեջ: Իսկ 2017 թվականին նույն ամսագիրը նրան մտցրել էր աշխարհի 25 հայտնի  ինտերնետային  գործիչների ցանկում:

Արևմուտքում Նավալնիին համարում են Պուտինի գլխավոր մրցակից, քանզի նրան հավասար այլ գործիչ, ով կկարողանա մրցել Պուտինի հետ, Ռուսաստանում, չկա:

Գիտակցելով այս ամենը՝ Ռուսաստանի իշխանություններն այս տարվա ամռանն ընդունեցին սահմանադրական փոփոխություն, որի համաձայն այլևս ՄԻԵԴ-ի որոշումները չեն կարող պարտադիր համարվել ռուսական դատարանների համար:Գրեթե բոլոր դիտորդների կարծիքով այս փոփոխությունները հիմնականում ուղղված էին, որպեսզի թույլ չտան, որ Նավալնին կարողանա մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանում: Քանզի ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ իշխանության թեկնածուի գլխավոր մրցակիցը կլինի հենց Ալեքսեյ Նավալնին:

Այս գործչին հաջողվել էր այս տարիների ընթացքում մի շարք կոռուպցիոն բացահայտումներով հանդես գալ, որի արդյունքում նա կտրուկ բարձրացրել էր իր վարկանիշը, հատկապես ռուս երիտասարդության շրջանում: Օրինակ, «Ալեքսեյ Նավալնի» յութուբյան ալիքի բաժանորդների թիվը գերազանցում է 4 մլն-ը, իսկ «Նավալնի լայվ» ալիքի բաժանորդների թիվը տատանվում է 2 մլն-ի շրջանակներում:

Ինչպիսի՞ն է Նավալնիի վերաբերմունքը հայերի հանդեպ

Նավալնին մինչև այսօր էլ ազգայնական հայացքների տեր գործիչ է: Հատկապես նա չի սիրում հայերին և վրացիներին:

Օրինակ, 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո նա կոչ էր անում վտարել բոլոր վրացիներին Ռուսաստանից: Իսկ կովկասցիների դեմ պայքարի շրջանակներում նա հատկապես թիրախավորում էր հայերին: Հատկանշական է նաև այն, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ նրա տեսակետները չեն տարբերվում ներկայիս Մոսկվայի տեսակետներից և խիստ հակավրացական բնույթի են: Երբ Ղրիմի և Մերձ Դնեստրի հարցում նրա դիրքորոշումները հակամոլդովական և հակաուկրաինական են, ապա Լեռնային Ղարաբաղի հարցում նա մինչև այսօր ոչ մի տեսակետ չի հայտնել, ինչը հուշում է իր ընդգծված և թաքնված հակահայկական դիրքորոշման մասին:

Ինչպիսի՞ն է Նավալնիի հանդեպ վերաբերմունքը Ռուսաստանի 

դեմոկրատական շրջանակներում

Ինչքան էլ որ տարօրինակ է, բայց այս շրջանակները Նավալնիին նույնպես համարում են վտանգավոր գործիչ: Ըստ նրանց, եթե Նավալնիին հաջողվի իշխանության գալ, ապա Ռուսաստանում ոչինչ չի փոխվիպարզապես Պուտինի տեղը 

կհայտնվի Նավալնին:

Շատերը դա կապում են Նավալնիի ազգայնական հայացքների հետ, սակայն այստեղ կա նաև խանդի գործոնը: Բացի այդ, Ռուսաստանի ապագա ղեկավարի պաշտոնի վրա աչք ունի նաև հայտնի նախկին օլիգարխ Խոդորկովսկին, և դրա պատճառով էլ հատկապես նրա կողմից առկա է ընդգծված բացասական վերաբերմունք Նավալնիի նկատմամբ:

Արևմուտքի վերաբերմունքը Նավալնիի հանդեպ

Արևմուտքում շատ լավ ծանոթ են Նավալնիի հակասական հայացքներին, սակայն նրան դիտարկում են որպես պոտենցիալ խառնակիչ, ով ունակ է կազմաքանդել Պուտինի կառավարման համակարգը և քաոսի մեջ գցել այդ երկիրը: Հասկանալի է, որ եթե Ռուսաստանը երկրորդ անգամ հայտնվի այն իրավիճակում, ինչը եղավ 90-ական թվականներին, ապա Արևմուտքն այս անգամ իր շանսը բաց չի թողնի՝ փորձելով տրոհել այդ երկիրը մի քանի մասի:

Ահա թե ինչու են նրա անձին այդպիսի մեծ ուշադրություն դարձնում: Նավալնին այսօրվա նրանց «տրոյական ձին է», որի միջոցով հնարավոր կլինի կազմաքանդել Պուտինի քաղաքական ամրոցը, իսկ դրանից հետո նաև այդ երկիրը:

Բելառուսական ներկայիս հեղափոխությունն ու Խաբարովսկի ցույցերն ընդդեմ պուտինյան իշխանության այն պարարտ հողն են, ըստ Արևմուտքի, որի արդյունքում ռուսական իշխանությունը կարելի է ենթարկել կորոզիայի:

Ինչ վերաբերվում է Նավալնիի շուրջ այս օրերի իրադարձություններին, ապա, ըստ փորձագետների, խնդիր է դրված վերջնականապես սասանել պուտինյան իշխանությունը: Եթե «Հյուսիսային հոսք-2» նախագիծը սառեցվի, ապա դա կնշանակի, որ Արևմուտքը և մասնավորապես Եվրոպան որոշել է զոհաբերել իր բազմամիլիարդանոց եկամուտները ավելի «կարևոր» գործի համար: Հասկանալի է, որ այդ «գործը» պուտինյան իշխանության փլուզումն է: Հասկանալի է, որ այդ շարքում Նավալնիի թունավորումը պետք է դառնա այդ գործընթացի հիմնավորումներից մեկը:

Ռուսական շրջանակներն Արևմուտքի կողմից Նավալնիի «խաղաթղթի» օգտագործումը համեմատում են 1914-ին Ֆրանց Ֆերդինանդի սպանության հետ՝ կարծես ակնարկելով, որ Մոսկվայի համար դա այն «կարմիր» գիծն էորից այն կողմ նա

 կդիմի ամենակոշտ միջոցների:

Ինչպե՞ս է պատրաստվում Թուրքիան Նավալնիի գործին

Ինչքան էլ որ տարօրինակ չհնչի, այս գործընթացներին ակտիվորեն պատրաստվում է նաև Թուրքիան: Այստեղ այն կարծիքի են, որ Ռուսաստանը կանգնած է նոր ցնցումների առջև, և Անկարան այս անգամ պարտավոր է դրանից քաղել մաքսիմալ իր օգուտները: Որպես մաքսիմում ծրագիր այստեղ կանխատեսում են Ռուսաստանի փլուզումը, որից Թուրքիան պետք է օգտվի լիովին՝ իրեն կցելով ողջ Անդրկովկասն ու Հյուսիսային Կովկասը: Որպես մինիմում ծրագիր այստեղ համարում են, որ գալիք ցնցումներում, նույնիսկ եթե Մոսկվային հաջողվի չփլուզվել, Անկարան պետք է ստանձնի Ռուսաստանում նոր «իսլամական կուսակցության» ստեղծումը, որի միջոցով նա կկարողանա ազդել Մոսկվայի կենտրոնական իշխանության վրա:

Անկարայում հույս ունեն, որ այս անգամվա Արևմուտքի հարձակումը Ռուսաստանի վրա վճռական է լինելու, և Թուրքիան պետք է պատրաստ 

լինի  ստանալ Ռուսաստանի ապագա վերադասավորումներից իր «օրինական» «փայը»:

Ինչպե՞ս Արևմուտքի և Ռուսաստանի այս ճգնաժամը  կարող է 

ազդել Հայաստանի վրա

Պետք է նշել, որ Հայաստանն այսօր գտնվում է ծայր  աստիճան  վտանգավոր  վիճակում: Նա բառիս  բուն  իմաստով  այսօր  չունի փրկվելու  որևէ  պահեստային  տարբերակ,  եթե Ռուսաստանում վերանա կենտրոնական իշխանության  վերահսկողությունը:

Ավելին, այսօրվա հայաստանյան քաղաքական վերնախավն այս ամենի մասին չի մտածում, քանզի այն «օրվա կուրսով» և խիստ կենցաղային պատկերացումներով ապրող վերնախավ է, ով չունի նույնիսկ մոտակա զարգացման և անվտանգության ապահովման ծրագրեր, էլ չասենք ռազմավարական խնդիրների լուծման ծրագրերի մշակման մասին:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan