Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
19
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

Զոհվել սահմանին հանուն հայրենիքի, թե Երևանում՝ Տեր -Պետրոսյանի և Փաշինյանի համար

Սեպտեմբերի 7-ին Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց մասնակցությունը Մարտի 1-ի գործով դատական նիստերին: Զոհերի հարազատները սա հիմնավորեցին նրանով, որ դատական գործընթացի շրջանակներում սպանությունների բացահայտման հետ կապված ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Համացանցում տարբեր մեկնաբանություններ եղան այս հարցի վերաբերյալ, բայց մենք ցանկանում ենք ընդգծել այս գործընթացի բարոյական կողմը:

Զոհերի իրավահաջորդները ոչ միայն մասնակցում էին դատական նիստերին, այլև պետությունից ստացել էին 30 մլն-ական դրամ փոխհատուցում:

Մի կողմից ընթերցողը կարող է ասել, որ տրամաբանական է այն, որ մարդիկ տուժել են և փոխհատուցում են ստանում, բայց մյուս կողմից առաջանում է հետևյալ հարցը. իսկ ինչո՞ւ պետության սահմաները պաշտպանած և  զոհված մեր հերոսների հարազատները Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից չեն արժանանում նմանատիպ  վերաբերմունքի և չեն ստանում նույնքան փոխհատուցում: Ի՞նչ ուղերձ է Փաշինյանի կառավարությունը սրանով հղում ժողովուրդին: Փաստորեն կառավարության տրամաբանության շրջանակներում մահանալը հանուն Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի  իշխանություն բերելու համար ավելի բարձր է գնահատվում, քան զոհվել սահմանին հանուն հայրենիքի պաշտպանության:

Երբ մեզանում պարբերաբար կարծիքներ են հնչում այն մասին, որ այսօր արժեհամակարգ է փոխվում և օտարածին արժեքներ են սեմանում մեր հասարակության մեջ, քչերն են խոսում այս երևույթի մասին, բայց հենց այսպիսի երևույթներն են, որ ձևավորվում են քաղաքական գիտակցություն: Քաղաքական և հասարակական կյանքն այսօր մուտք գործող երիտասարդի «կորդինատների համակարգում» ներքաղաքական պայքարի շրջանակներում զոհվելը կարող է դիտարկվել որպես ոչ պակաս սխրանք, քան զենքը ձեռքին  խրամատում մահը:

Այս ամենի վերաբերյալ կարող է լինել նաև այն կարծիքը որ մարդիկ 2008 թ.-ի  մարտի 1-ին զոհվել են հանուն արդարության և մահը հանուն արդարություն նույնպես հերոսություն է, բայց եկեք մի փոքր ավելի խորը վերլուծենք եղելությունները և չկտրենք նրանց կոնտեքստից:

2008 թ.-ին մարդիկ  դուրս էին եկել պայքարի հանուն Լևոն Տեր- Պետրոսյանի, մարդու, ում օրոք Հայաստանում հիմնադրվեցին ընտրակեղծիքները (1995-1996 թվականներ), մարդու,  ում իշխանության տարիների ընթացքում տեղի ունեցած սպանությունները մինչ այժմ բացահայտված չեն, մարդու, ով մի ամբողջ կուսակցության գործողությունն արգելեց Հայաստանում: Այս ամենը գալիս է ապացույցելու, որ  Լևոն Տեր–Պետորսյանը արդարության և ժողովրդավարության խորհրդանիշ չի կարող լինել:

Միգուցե՞  Տեր-Պետրոսյանը ազգային կերպար էր: Վերհիշելով անցյալը կարող ենք ասել, որ Տեր- Պետրոսյանը Հայսատանի միակ ղեկավարն է, ով փաստացի ընդունել է Ղարաբաղյան հարցի կարգավորման այնպիսի տարբերակ, որով հայկական կողմը պետք է հանձներ իր տարածքները, որի դիմաց ոչինչ չստանալով: Ֆորմալ առումով նման բան չի հայտարարում անգամ բոլորի կողմից քննադատվող Նիկոլ Փաշինյանը: Փաստորեն ստացվում է, որ 2008 թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ փողոց դուրս եկողները պայքարում էին հող հանձնող անձին իշխանության բերելու համար: Որտե՞ղ է այստեղ արդարությունը, որտե՞ղ է պայքարն ազգային արժեքների և պետականության համար:

Վերջում նաև հետևյալի մասին ասենք. եթե մենք ընդունում ենք, որ Փաշինյանի տեսակետը ճիշտ է, և պետության գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիները պետք է փոխհատուցում ստանան, ապա, ե՞րբ է Փաշինյանը  պատրաստվում փոխհատուցում տալ այն  1179 անձի  իրավահաջորդներին ովքեր մահացել են կորոնավիրոսի պատճառով: Չէ՞ որ պետության և անձամբ Նիկոլ Փաշինյանի անհեռատես քայլերի հետևանքով  Հայաստանը դարձավ հազար շնչին ընկնող վարակվածների քանակով տարածաշրջանում առաջատարը:

Սրանք հարցեր են, որոնք  պատասխաներ են պահանջում թե բարոյական հարթության վրա և թե կիառական քաղաքական դաշտում:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan