Խմբերի աշխատանքը համակարգում է Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Հայկ Սարգսյանը «Դավաճան» պիտակը` իմքայլականների մեքենաների վրա Զինծառայողների հարազատների ակցիան ՊՆ շենքի մոտ․ ուղիղ
26
Որպես ՀՀ վարչապետ ինձ վրա եմ վերցնում ամբողջ պատասխանատվությունը, բայց ինձ վրա է նաև հետագա զարգացումների պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ ԱԺ–ն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում ռազմական դրության վերացման հարցն է. ՈՒՂԻՂ Քաղաքացիներն ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Ուղիղ Շուշի քաղաքի տարածքում հայտնաբերվել է ավելի քան 2 հազար դիակ. սարսափելի ճշմարտություն՝ Ռուսաստանի բանակից «Բանակին մենակ չեմ թողնի». Օնիկ Գասպարյանը փոշմանել է, չի հեռանա Իշխանական թիմում ևս առկա են կուլիսային տարաձայնություններ «շեֆի» գործողությունների վերաբերյալ․ հեռացող Փաշինյանին պաշտպանողներին «Նիկոլի մահապարտներ» են անվանում Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի համար օգտակար չի լինի. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ֆրանսիացիների նվերը Գետաշենի ազատագրմանը և Արծրունին հավատացող հայ ժողովրդին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը «Ճգնաժամը չի որոշվում փողոցում մարդկանց քանակով»․ Արմեն Սարգսյան. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Խմբերի աշխատանքը համակարգում է Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Հայկ Սարգսյանը Իրաքի ԱԳ նախարարը հայտարարել է երկրում ԻՊ գրոհայինների ակտիվացման մասին «Դավաճան» պիտակը` իմքայլականների մեքենաների վրա Փորձենք հասկանալ, թե որտեղ ենք Որքան ուշացնում ես, այնքան վիճակդ վատացնում ես. Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին Ռազմադաշտում ձախողում ունեցել ենք, դիվանագիտության մեջ՝ ոչ․ ԱԳ նորանշանակ նախարար 4-5 անգամ փակ համարով զանգել են, բայց չեն խոսում, մտածում եմ՝ կարող ա երեխաս ա. անհետ կորածի հայր. Տեսանյութ Ըստ իմքայլական պատգամավորի, Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել. Տեսանյութ Զինծառայողների հարազատների ակցիան ՊՆ շենքի մոտ․ ուղիղ Ռազմակա՞ն, թե՞ պարտության դրություն Պատերազմում անհետ կորածների ընտանիքներն անմիջապես չեն ստանալո՞ւ փոխհատուցում Հրավիրեք այստեղ ԳՇ-ի այն գեներալին, որը երեկ ասաց, որ այսօր էլ կարող ենք հանել ռազմական դրությունը. Մարուքյան. Տեսանյութ Դերբի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Կոտայքի մարզպետ է նշանակվել Մեսրոպ Մեսրոպյանը Կառավարությանը կոչ ենք անում իր անգործության պատճառով չշարունակել սահմանափակումները. դրանց կարիքը չկա. Գևորգ Գորգիսյան. Տեսանյութ Տիգրան Ավինյանի՝ պարգևավճարի մասին որոշումը հեռացվել է 10 մլն դոլարով Կոմիտասի պողոտայում կկառուցվի վերնանցում, ամֆիթատրոն, շատրվան. գործադիրը նախագիծը հաստատեց. Տեսանյութ Լեռնային Ղարաբաղում հայտնվել են ռադիոէլեկտրոնային պայքարի «Լեեր-3» նորագույն ռուսական համալիրներ Պետք է պատրաստ լինել ձմռանը, կորոնավիրուսի անկում, ապա աճ կլինի. Արսեն Թորոսյան. Տեսանյութ Բաքվում հաղթանակի զորահանդեսի նախապատրաստություններ են.փողոցներով կքայլեն նաեւ հայ ռազմագերիներ Որպես ՀՀ վարչապետ ինձ վրա եմ վերցնում ամբողջ պատասխանատվությունը, բայց ինձ վրա է նաև հետագա զարգացումների պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Թուրքագետները լավ գիտեն, որ Թուրքիայում կա «Սևրի սինդրոմ». Երևի թե ժամանակն է արձանագրենք, որ մենք էլ ունենք «Սևրի սինդրոմ» «Ավրորան» հայտարարում է Արցախի համար նոր միջազգային դրամահավաքի մեկնարկի մասին Այդ կյանքերը Ձեր խղճին են... Տեսանյութ «Հեսա կասեի՝ դավաճանն ով է, այ տղա». «Իմ քայլը»-ի պատգամավորը՝ քաղաքացուն. Տեսանյութ Շատ ճիշտ որոշում է կայացրել Տիկոն. Բա պատերազմի օրով աշխատել են` պրեմիա չստանա՞ն Փաշինյանը չի քննարկել Բերձորի հարցը՝ խիստ վտանգի տակ դնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը․ Տիգրան Աբրահամյան Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1785 նոր դեպք, 28 մահ Կառավարության հերթական նիստը. Տեսանյութ Նիկոլ ասելիս Նեռին եմ հիշում ԱԺ–ն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում ռազմական դրության վերացման հարցն է. ՈՒՂԻՂ Ստեփանակերտում հանրային տրանսպորտի աշխատանքը վերականգնվել է․ ՌԴ ՊՆ Ինչպես Քարվաճառը փոխանցվեց ադրբեջանական կողմին․ ՌԴ ՊՆ տեսանյութը «Ազնավուր» հիմնադրամը, իր գործընկերների աջակցությամբ, 35 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան «Մինչև ռազմագերիների փոխանակում չլինի, Բերձորից (Լաչին) զորքն ու բնակչությունը չպետք է տեղահանել: Լսո՞ւմ եք պարտված իշխանություններ». Էդմոն Մարուքյան «Նիկոլ Փաշինյանի ցինիզմը սահմաններ չունի. աննամուս մարդ է, ինչ ասես». Կարեն Քոչարյան. Տեսանյութ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ իր գրասենյակի աշխատողները հոկտեմբերի ամսին պարգևավճար են ստացել Քաղաքացիներն ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Ուղիղ «Պայմանավորված պատերազմ է եղել», որը պատերազմի միջոցով պետք էր ամբողջական Արցախը հանձներ, բայց իրենց մոտ ոչինչ չստացվեց. Տեսանյութ Նույնիսկ եթե Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, ռազմաքաղաքական ուժերի հաշվեկշիռը մեր օգտին չէ․ Չալաբյան «Ամեն ինչ բարդել ժողովրդի վրա...». Դերենիկ Մալխասյան Հայ զինծառայողը փրկում է ականի վրա հայտնված ծառայակցի կյանքը. Տեսանյութ Գործարարներին զարմացրել է Փաշինյանի որոշումը. ով է լինելու նոր նախարարը Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում Մենք չենք մտածում, մենք համոզված ենք Վերջը կոլխոզում ժիվոյ մարդ կա՞, քաշաթաղցիներին ինչ որ մեկը մարդավարի կատի՞, թե այդ մարդիկ ինչ անեն Դավաճան Նիկոլ ու յուր կողմնակիցներ, կարդացեք ու եթե կարող եք քնեք «Նիկոլ Փաշինյանը, փաստացի մի քանի հնարավորություն ունենալով, չի կանգնեցրել պատերազմը․ սրա համար պատասխան է տալու»․ Տիգրան Աբրահամյան. Տեսանյութ Երևանի փողոցները՝ «Նիկոլ դավաճան» գրառումներով. լուսանկարներ Շուշի քաղաքի տարածքում հայտնաբերվել է ավելի քան 2 հազար դիակ. սարսափելի ճշմարտություն՝ Ռուսաստանի բանակից

Հաջորդ իշխանությունը պետք է չվախենա «փակ» թեմաներից

Միջազգային մի խումբ հեղինակավոր գիտական կենտրոններ և գիտնականներ համատեղ մշակել են պետությունների զարգացման և հնարավորությունների նոր գլոբալ ինդիկատոր։ Այն կոչվում է «էլիտաների որակի ինդեքս»։
Ձևակերպված է հստակ խնդիր՝ պարզել, թե ինչպես են ազգային էլիտաները նպաստում իրենց պետությունների և հասարակությունների զարգացմանը (կամ հակառակը)։
Մոտեցումը շատ պարզ է. այն էլիտաները, որոնք օժտված են զարգացման պոզիտիվ էներգիայով, ունեն շատ բարձր հատկանիշներ, իսկ ցածր որակի էլիտաները արգելակում են սեփական պետությունների զարգացումը։

Էլիտաների որակի գնահատման համար հաշվի են առնվում չորս բազային պարամետրեր. տնտեսական իշխանություն, տնտեսական արժեք, քաղաքական իշխանություն, քաղաքական արժեք։
Հետազոտության առաջին փուլում դիտարկվել են 32 առավել ազդեցիկ պետությունները։ Հասկանալի է, որ Հայաստանը չէր կարող լինել այդ ցանկում, այն կներառվի ավելի ուշ։

Հայաստանյան էլիտայի որակը՝ էլիտան բացակա է

Այն, ինչը կար Հայաստանում մինչ 2018 թվականը և այն, ինչը կա այսօր Հայաստանում, շատ դժվար է լիարժեք էլիտա անվանել։ Պետության տարբեր փուլերում կային ազդեցիկ շրջանակներ, որոնք ունեին մեծ նյութական և այլ ռեսուրսներ, իշխանության վրա ազդեցություն, կային կլաններ, ռեգիոնալ ազդեցիկ ընտանիքներ, կային օլիգարխներ, կային կրիմինալ շրջանակներ, հոգևոր ազդեցիկ խմբեր և այլն։ Բայց դրանք լիարժեք էլիտաներ չէին։

Ճիշտ ճանապարհով գնալու համար պետք է հստակ հասկանալ, թե ինչո՞ւ հայկական էլիտաները մնացին այդքան ցածր մակարդակի վրա (քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլն), ինչպես նաև հստակ գիտակցել, որ առանց լուրջ ազգային-առաջադիմական էլիտայի Հայաստանը զարգացման շանս չունի։

Տպավորություն է, որ 30 տարի շարունակ չի եղել մոտիվացիա՝ զարգանալու, ավելի որակյալ վերնախավ ձևավորելու։ Այս վարկածը փորձեմ ապացուցել հակառակ կողմից. բոլոր այն ոլորտներում, որտեղ եղել է զարգացման և աճի կենսական անհրաժեշտություն, դա եղել է։ Մշտական պատերազմի վտանգը ստիպել է, որ մենք ունենանք բավականին որակյալ ռազմական էլիտա։ Սա այն եզակի ոլորտներից է, որտեղ մենք ունենք ժամանակակից աշխարհին համահունչ վերնախավ։ Պատերազմի վտանգը, լինել-չլինելու վտանգը ստիպեց, որ հարյուրավոր հայ զինվորականներ սովորեն, կրթվեն՝ ոչ միայն Հայաստանի, այլև՝ աշխարհի լավագույն ռազմական հաստատություններում։ Ու հիմա մենք ունենք շատ որակյալ բարձրաստիճան զինվորականություն՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, և ամենակարևորը՝ ավանդույթը դրված է՝ կրթվել, զարգանալ, աճել։
Ինչո՞ւ խոշոր բիզնեսը Հայաստանում առնվազն մեկ դար հետ մնաց, և մենք չունեցանք որակյալ բիզնես էլիտա, իսկ ահա միջին բիզնեսը, 2000-ից սկսած, էապես քաղաքակրթվեց։ Խոշոր բիզնեսը չուներ զարգանալու և քաղաքակրթվելու որևէ մոտիվացիա. պետությունն այնպիսին էր, որ խոշոր բիզնեսը իր հին մեթոդներով, իր չկրթված դեմքերով շարունակում էր (և՝ է) մեծ փողեր աշխատել։ Իսկ միջին բիզնեսում կար մեծ մրցակցություն, և միայն զարգացման և քաղաքակրթվելու շնորհիվ էր հնարավոր դիմանալ, ծավալվել ու փող աշխատել։

Ինչո՞ւ մշակութային վերնախավը մնաց այդքան հին ու այդքան անպոտենցիալ. որովհետև այն նույնպես չուներ 21-րդ դար մտնելու մոտիվացիա։ Շատ ավելի արդյունավետ էր այդ էլիտայի համար՝ լավ հարաբերություններ ունենալ մշակույթի նախարարի հետ կամ ոլորտը կոորդինացնող հարակից անհատների հետ, քան՝ աճել ու զարգանալ, չէ՞ որ, միևնույն է, կենսապայքարը հիմնականում նույն պետական փողի, պետպատվերի համար էր։

Այսօրվա միտումները

Այն, որ այս իշխանությունը չի կարողանալու նոր էլիտա ձևավորել, պարզ դարձավ շատ արագ։ Իր ներսի անհատների պոտենցիալը շատ արագ ճնշվեց և վերածվեց մեկ հոգու սպասարկման համակարգի։ Իսկ սա արդեն ենթադրում է սեփական տեսակետի, կարծիքի, ընդվզման, անհամաձայնության բացառում։

Այս իշխանությունը շատ նման է մի մեծ հասարակական կազմակերպության, որն ունի իր կոնկրետ շահառուներն ու թիրախ խմբերը, և այդ շրջանակներից դուրս չի գործում։ Ինչպես հայաստանյան հկ-ների ճնշող մեծամասնության մոտ, այստեղ էլ կառավարումը մեկ հոգունն է, և «պետություն- հկ» -ն մեծ հաշվով, մեկ հոգունն է։ Պարզ է, որ այդ տրամաբանությամբ այն չի կարող կոնսոլիդացիոն կենտրոն դառնալ, չի կարող գաղափարների և տեսակետների բախման, համադրման և պրոգրեսի աղբյուր հանդիսանալ։ Այդ առումով այստեղ ամեն ինչ պարզ է։

Ոչ իշխանական համակարգում վիճակն ավելի հակասական է և գոյություն ունի երկու իրարամերժ պրոցես.

ա/ 2018-ից հետո Հայաստանի հանրային դաշտում ձևավորվել է մի զգալի անվանացանկ՝ տարբեր տարիքի, սերունդների, տարբեր կուսակցականության, տարբեր սոցիալական շերտերի, բայց որոնք նոր հանրային և առաջիկայում պետական էլիտայի կորիզը կարող են լինել։ Եվ իր որակական կազմով, փորձով և գիտելիքներով այդ էլիտան պետությունը միանգամայն այլ մակարդակի կարող է հասցնել։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց նոր իշխանությունը իր սև ու սպիտակով, պարզունակ պատկերացումներով խթանեց լուրջ պրոցես՝ սկսեց ձևավորվել նոր հանրային էլիտա։ Իհարկե, այն դեռ սաղմնային վիճակում է։

բ/ Առկա երկրորդ միտումը ուղիղ հակառակն է նոր առողջ էլիտայի ձևավորման պրոցեսին։ Դա Հայաստանում թափ առնող հետադիմական ալիքն է։ Զարգացավ մի պրոցես, երբ այսօրվա իշխանության գավառական անաշխատունակությանը հակադրվեց հետադիմականությունը։ Երկուսի հաղթանակն էլ պետության պարտությունն է։

Միաժամանակ ընդդեմ գավառական անաշխատունակության և հետադիմության

Ընթացիկ ռեժիմով ձևավորվող նոր ազգային-առաջադիմական հանրային էլիտան միաժամանակ պետք է պայքարի և իշխանության որակի, այն է՝ գավառական անաշխատունակության և հակաիշխանական թափ առնող ալիքի՝ հետադիմության դեմ։

Սա հեշտ գործ չէ, բայց ոչ մի երկրում նոր էլիտան չի ձևավորվում հեշտ, առանց դիմադրության։ Այնուամենայնիվ, դժվար պայքարում հաղթած էլիտաները ունենում են անհրաժեշտ որակներ՝ սեփական ժողովուրդների և պետությունների հեղափոխական առաջընթացներ ապահովելու համար։ Միշտ սկզբունքորեն դեմ լինելով բաժանարար գծերին՝ ես իմ բոլոր գործընկերներին, որոնք իրենց տեսնում են պոտենցիալ նոր էլիտայի մեջ, կոչ եմ անում տարանջատվել թե գործող հկ-իշխանությունից, թե հակաիշխանական հետադիմությունից։

Մեկ օրինակ. երբ տարրական գրքեր չկարդացած և 17-րդ դարում մնացած շրջանակները պայքարում են իշխանության դեմ, թե նա «գլոբալիզացնում է մեր ազգը», պղծում հայ գրականությունը և մեր սերունդներին, այդ պահից առաջընթացի և քաղաքական-հասարակական առողջ գործընթացների մասին խոսակցություններն անիմաստ են դառնում։

Խնդիրը լրիվ այլ ձևակերպում է պահանջում․ հանրության առողջ շրջանակները պետք է մերժեն այսօրվա կառավարիչներին շատ ավելի ռացիոնալ, վերը նշվածին գրեթե հակադիր պատճառներով. այս իշխանությունը սովորական անաշխատունակ է, այն չունի մարդկային և ինտելեկտուալ ներուժ՝ ռեֆորմներ իրականացնելու։ Իսկ պետությունը կարիք ունի լուրջ ռեֆորմացիայի, հակառակ դեպքում արձանագրվելու է ոչ թե լճացում, այլ՝ փլուզումներ։ Իշխանությունն իր անաշխատունակությունը քողարկում է պսևդոգլոբալիազացիոն՝ ի սկզբանե չաշխատող ծրագրերով։ Դրանք ոչ մի կապ չունեն գլոբալիզացիայի և 21-րդ դարի միտումներ հետ։

Պետության առողջ շրջանակները հաճախ են իրենց զգում խաղից դուրս, և նրանց համար մերժելի են թե ներկան և թե նրա դեմ ալիքը։
Նոր էլիտան շատ ավելի բարձր ու ավելի վստահ պետք է խոսի ցավոտ հանրային թեմաներից։ Սա է առողջացման և սոցիալական բազա ձեռք բերելու միակ ճանապարհը։ Իհարկե՝ դժվար ճանապարհը։ Լատենտ հետադիմականությունը այսօր հայտ է ներկայացնում՝ դառնալու «ազգային» հոսանք, մյուս կողմում էլ, ժամանակակից աշխարհի գավառական ընկալմամբ, «ազգային ինքնության նվազման» միտումն է։ Այս երկուսը միասին Հայաստանի համար ի զորու են լինելու ապահովել պատմական տեղ Արևելյան Անատոլիայի տարածաշրջանում։

Այս միտումները կանգնեցնելու համար մենք պետք է ունենանք նոր ազգային էլիտա։ Հիմա դրա ձևավորման թերևս ամենահարմար պահն է։ Մենք այն պետք է դարձնենք դրական իմաստով «կոգնիտիվ էլիտա»՝ ներկա և հաջող սերունդների հաջողության ավելի մեծ շանսերով։

Նոր ձևավորվող էլիտան ոչ մի թեմայից չպետք է վախենա խոսել. ոչ մի։
Մենք գիտենք, չէ՞, որ Հայաստանում կա ընտանեկան բռնություն, որ հասարակության որոշ շերտեր ունեն կրթական ցածր ցենզ, մենք գիտենք, չէ՞, որ արտագնա աշխատողների՝ հայրենիք վերադառնալուց հետո ունենում ենք կանանց առողջությանը սպառնացող խնդիրներ, որոնց ծավալները շատ մտահոգիչ են և իրենց հերթին հանգեցնում են մանկական ծանր հիվանդությունների աճի, մենք գիտենք, չէ՞, որ դպրոցներում կա տարրական սեռական դաստիարակության անհրաժեշտություն, այլ բան է՝ ձևը և դպրոցականի տարիքը, և որ ընտանիքը բազմաթիվ սոցիալական շերտերում չի ապահովում այդ դաստիարակությունը, որովհետև ինքն ունի դաստիարակաման կարիք, մենք գիտենք, չէ՞, որ ունենք մեր օրերում աշխատող, ստեղծող գրողների, նկարիչների, երաժիշտների, ստեղծագործողների աջակցության լուրջ խնդիր և մենք վախենում ենք ասել, որ չենք կարողանում դուրս գալ միջազգային գրական-մշակութային շուկա մի շարք բարդ պատճառներով, թեև ունենք փայլուն շատ դեմքեր։ Բայց մենք դրա փոխարեն հակադրում ենք Նարեկացին այսօրվա գրողներին ու թաքնվում պսևդոհայրենասիրության հետևում։ Մենք գիտենք, չէ՞, որ հասարակության ճնշող մեծամասնությունը գիրք չի կարդում։ Մենք գիտենք, չէ՞, որ հասարակության զգալի մասը լսում է ողբերգականորեն ցածրորակ երաժշտություն ու ապրում է դրա մեջ, և նրա պատկերացումները համաշխարհային երաժշտության մասին բացառապես այդքանն են։

Մենք պետք է խոսենք, որ բանակ գնացող 18 տարեկանների մի զգալի մաս տարրական գիտելիքներ չունի։ Մենք գիտենք, չէ՞, որ 15-20 տարի շարունակ փողատերերն ու պաշտոնյաները անամոթաբար գիտության թեկնածուներ ու դոկտորներ էին դառնում, իսկ իշխանությունը, ռեֆորմներով դա արմատախիլ անելու փոխարեն ձևացնում էր, թե որևէ վատ բան չի կատարվում, իսկ զուգահեռ՝ գիտության իրական մարդիկ ապրում էին շատ վատ, ինչն էլ բերում էր ուղեղների զանգվածային արտահոսքի։ Այդ պայմաններում ինչպե՞ս գիտական էլիտա ունենայինք։

Ես թվարկեցի ցավոտ թեմաների շատ փոքր մի ցանկ, որը պետք է ընդլայնել։
Միայն նոր ազգային-առաջադիմական էլիտան կարող է կազմակեպել ներհասարակական երկխոսություն Արցախի խնդրի շուրջ, Հարավային Կովկասում մեր ոչ միայն գոյատևման, այլև զարգացման մասին, հարևանների հետ մեր հարաբերությունների և այլնի մասին։

Մենք պետք է խոսենք, որ լուծումներ գտնենք։ Եթե մենք չխոսենք, փակ թեմաները շարունակելու են խեղել, խեղդել մեր հասարակությանը։ Եվ պարբերաբար նոր՝ ավելի վտանգավոր պատահականություններ են գալու իշխանության։

Նոր ազգային-առաջադիմական էլիտայի առաքելությունն է՝ ձևակերպել ազգային ընդհանուր նպատակներ և խնդիրներ։ Դրանք չպետք է լինեն կենացի կամ ծովից ծովի որակի։ Դրանք հստակ ժամանակահատվածում, հստակ չափվող նպատակներն են, օրինակ՝ պետության թվայնացումը՝ դառնալ տարածաշրջանում առաջատար, տաղանդավոր երիտասարդների արտահոսքի կասեցում/նվազեցում, ժամանակակից մշակութային արտադրանքի ստեղծում և արտահանում, բանակի մարտունակության էական բարձրացում, ոլորտային ռեգիոնալ կենտրոնների ձևավորում, օրինակ՝ առողջապահություն կամ դրա ճյուղեր, ռազմական արդյունաբերության զարգացում և այլն և այլն։

Մենք պետք է ձևավորենք առաջ գնալու թիմ, պետությունը և հասարակությունն առաջ տանելու ունակ էլիտա։ Պետք է անենք հիմա ու իրար վստահելով։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan