Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. ներում չի լինելու Թրամփ. «Մենք կօգնենք հայերին». Տեսանյութ Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել
24
Ադրբեջանի Զինված ուժերը կրկին նշանառության տակ են առե Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը. ֆոտոշարք Հակառակորդը փորձել է գրոհել Որոտանի ուղղությամբ. փորձերը տապալվել են. Տեսանյութ Մնացականյանը եւ Պոմպեոն վերահաստատել են ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման անհրաժեշտությունը Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը․ քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա Խնդրում ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հակամարտության գոտում պատերազմի դադարեցման ուղղությամբ. Արայիկ Հարությունյանը դիմել է Պուտինին Ստեփանակերտում պայթյունի ձայներ են լսվել ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը Ղարաբաղի կարգավորման գործընթացին Եվս 27 զոհված զինծառայող ունենք․ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները Հազարավոր հայեր բողոքի ակցիա են իրականացնում Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ-ի առջև. Տեսանյութ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մտահոգություն են հայտնել արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ. Տեսանյութ, լուսանկարներ Պատերազմ Արցխում
Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԼՂ հակամարտության շուրջ բանակցել ըստ էության Ադրբեջանի Զինված ուժերը կրկին նշանառության տակ են առե Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը. ֆոտոշարք Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. ներում չի լինելու Հակառակորդը փորձել է գրոհել Որոտանի ուղղությամբ. փորձերը տապալվել են. Տեսանյութ Թրամփ. «Մենք կօգնենք հայերին». Տեսանյութ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ. Լուսանկարներ Մնացականյանը եւ Պոմպեոն վերահաստատել են ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման անհրաժեշտությունը Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել Վարչապետի այցը առաջնագծում վիրավորված մեր հերոսներին. Տեսանյութ Լենա Նազարյանը դիմել է Սփյուռքի բարեկամներին Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի և վերիֆիկացիոն մեխանիզմի կարևորությունը. Մնացականյանի հարցազրույցը «Դոյչե Վելլե»-ին Վաշինգթոնում կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Մայք Փոմփեոյի հանդիպումը Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Հայաստանում բացահայտորեն գործող սորոսաթուրքական ուժերը նույն գծի վրա են Անդրանիկ Թևանյան. «Հայկական դիվանագիտությունն իր ամբողջ ջանքերը պետք է ներդնի Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ «Արցախը անկախ պետություն է, և վե՛րջ» կարգախոսով»: Էրդողանի ոչ պաշտոնական խոսափողը (կոչնակը), կոչ է արել հարձակվել Հայաստանի վրա. լուսանկար Թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքը, ապա Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը, այս պահին ռմբակոծվում է Մարտակերտը, կիրառվում է ավիացիա. ԱԻՊԾ Ահաբեկիչները պետք է անհապաղ դուրս բերվեն․ ՌԴ ԱԳՆ տեղակալ Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը․ քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա «Մենք պետք է շարունակենք միասնական մնալ». ԱՄՆ-ում բնակվող դիմահարդար Անի Գուլայանը կրկնապատկել է հավաքված 10 հազար դոլարն ու փոխանցել հիմնադրամին. լուսանկար Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են երկրի ազգային հերոս Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը «Զենք վերցնելու ժամանակն է». Վահե Էնֆիաջյան Սատանովսկին կոշտ է արձագանքել Էրդողանի ուզուրպատորական նկրտումներին Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է․ Արծրուն Հովհաննիսյան Հայաստանը կստանձնի ԱՊՀ երկրների կրթության համագործակցության խորհրդի նախագահությունը Խնդրում ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հակամարտության գոտում պատերազմի դադարեցման ուղղությամբ. Արայիկ Հարությունյանը դիմել է Պուտինին Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին Կարմիր շուկայի ուղղությունը մարտավարական ու ռազմավարական կարևորության տեսանկյունից մեր այսօրվա Ավարայրն է. Սենոր Հասրաթյան Տղերքին մի խանգարեք. Կոռնիձորի Արոյի հաղորդագրությունը սահմանից Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ. ՀՀ ՄԻՊ «Պատերազմը հակամարտության լուծում չէ»․ Ռոհանին՝ Էրդողանին ՌԴ փոխարտգործնախարարը և ՀՀ դեսպանն ընդգծել են ղարաբաղյան հակամարտության գոտի զինյալների տեղափոխման անընդունելիությունը Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները. Ոստիկանություն Ստեփանակերտում պայթյունի ձայներ են լսվել Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում Տարատեսակ օգնությունների կազմակերպումն իրականացրեք համակարգված, խնդրում եմ աշխատել ՀՀ ԱԻՆ-ի և այլ պատկան մարմինների հետ․ Արծրուն Հովհաննիսյան Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը և իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին. Գագիկ Ծառուկյան ՌԴ-ն Ադրբեջանին նախազգուշացրել է միրգ-բանջարեղենի ներմուծման հնարավոր սահմանափակման մասին Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ Կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելուց հետո կինը մահամերձ վիճակում հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը Ղարաբաղի կարգավորման գործընթացին Նրանք այն երեխաներից են, որոնք Ադրբեջանի հարվածների ժամանակ Ղազանչեցոցի ապաստարանում էին. Արցախի ՄԻՊ Դաղստանում և Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում ծայրահեղականների երկու խմբավորում է չեզոքացվել Ինչու են թանկացել ձեթն ու շաքարավազը. ՏՄՊՊՀ-ն 31 անուն ապրանքների ամենօրյա մշտադիտարկումներ է սկսել Հակառուսական տրամադրություններ հրահրող մարդկանց հարց տամ՝ դուք ի՞նչ այլընտրանք եք առաջարկում Ֆրանսիան ԼՂ-ում վիրավորվածներին բժշկական օգնություն կուղարկի Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր. Արծրուն Հովհաննիսյան Այսօր ամենակարևորը և ամենագլխավորը հայ ժողովրդի անվտանգությունն է, սահմանների պահպանումը Ադրբեջանի իշխող կլանը ոսկի է կուտակում. կոռուպցիոն սխեմաներում «սև» փողերի լվացման և արագ տեղափոխման լավագույն միջոցներից մեկը ոսկու ձուլակտորներն են. լուսանկար

«Հարցն այն է, որ իրենք ընդհանրապես տուժողի իրավահաջորդ կարգավիճակն այս գործով չունեն». Հայկ Ալումյան

«Մարտի 1-ի գործով» տուժողների իրավահաջորդներն ու նրանց փաստաբաններն այսօր հայտարարեցին, որ այլևս չեն մասնակցելու այդ գործով դատական նիստերին:

Փաստաբաններից Տիգրան Եգորյանը նշել էր, թե Մարտի 1-ի գործը մեկ դատավորի ուսերին թողնելը այդ գործի քննությունը ձախողելու նկատմամբ անտարբերության նշան է: Ըստ Եգորյանի՝ այդ գործով դատաքննությունը վերածվել է «թանկարժեք ժամավաճառության և ֆարսի», իսկ նախագահող դատավորն էլ իր իշխանությունը կարծես կարողանում է իրացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ:

«Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը»,-եզրափակել էր փաստաբանը:

168.am-ը մյուս կողմի, այս գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանին խնդրեց մեկնաբանել տուժողի իրավահաջորդների ու նրանց փաստաբանների որոշումը:

«Չեն կարող այս գործով լինել տուժողի իրավահաջորդ, նրանց ներկայացուցիչ հասկացությունները, որովհետև այս գործը չի քննվում մարմնական վնասվածքների, սպանությունների մասով: Այդ մասով գործը հիմա քննվում է Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ), և իրենք այդ կարգավիճակն այդ գործով են ստացել ու դրանով էլ պահպանել են այն: Այս պահին այդ գործով դեռևս նախաքննություն է ընթանում»,-ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ այս՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նրանք որևէ կարգավիճակ չեն կարող ունենալ:

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ հաղորդագրության, «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հայկ Ալումյանը նշեց, որ նախորդ դատական նիստին իրենք միջնորդություն են ներկայացրել դատավորին այն մասին, որ տուժողներն ու տուժողների իրավահաջորդները դատական նիստերին չմասնակցեն տուժողների և տուժողների իրավահաջորդների կարգավիճակով, որը քննարկվել, ապա հետաձգվել է այն պատճառով, որ մյուս կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատական նիստի երկրորդ մասին ներկա չի եղել, և դատարանը որոշել էր հետաձգել նիստը, որ Եգորյանը գա ու իր կարծիքը հայտնի:

«Հիմա իրենք որոշել են չգալ նիստերին, սակայն հարցն այն է, որ իրենք ընդհանրապես տուժողի իրավահաջորդ կարգավիճակն այս գործով չունեն, երբևէ չի տրվել նրանց այդ կարգավիճակը»,-ասաց փաստաբանը:

Հարցին՝ փաստորեն այսքան ժամանակ նրանց մասնակցությունը դատական նիստերին՝ որպես տուժողի իրավահաջորդներ, ոչ իրավաչա՞փ է եղել, Հայկ Ալումյանը պատասխանեց՝ այո:

«Մենք այն կարծիքին ենք, որ իրենցից շատերը, ոչ բոլորը պատճառ ու հիմքեր ունեն հարցաքննվելու այս գործով: Տարբեր տեղեկություններ կան, որ իրենք կարող են դատարանին հաղորդել, որոնք կարող են կարևոր լինել գործի համար, բայց ոչ տուժողի կամ տուժողի իրավահաջորդի կարգավիճակում»,-ասաց փաստաբանը:

168.am-ի հարցին, թե այդ դեպքում նրանց այսօրվա հայտարարության իմաստը ո՞րն է, և չէ՞ որ իրենք շատ լավ գիտեն, որ այս գործով իրենք տուժողի իրավահաջորդներ չեն ճանաչվել, հետևաբար՝ նրանց մասնակցել-չմասնակցելը դատավարական ընթացակարգերի մասով հարց չի լուծում, Հայկ Ալումյանն ասաց, որ ինքը չէր ուզի նրանց ասածը մեկնաբանել:

«Այն, ինչ ես ասացի, ես ասացի ոչ թե՝ որպես մեկնաբանում նրանց ասածների, այլ ուղղակի հիշեցրեցի, որ մենք այդպիսի միջնորդություն ենք ներկայացրել, ու այդ միջնորդությունը հիմա քննարկման փուլում է: Եվ եթե խոսում են ձգձգումների մասին, անցած դատական նիստը հենց Տիգրան Եգորյանի բացակայության պատճառով հետաձգվեց, և լավ կլինի, որ այդ մասին նույնպես հիշեն»,-ասաց փաստաբանը:

Վերջինս ասաց, որ իրենք ներկայացրել էին իրենց միջնորդությունները՝ հիմնավորումներով հանդերձ, առարկություն էին ներկայացրել դատախազները, և դատարանը պետք է լսեր այն կողմին, որը դատարանում նստած էր՝ որպես տուժող, և ապա կայացներ իր որոշումը:

«Վաղը որոշել են չգալ: Ես կարծում եմ՝ դատարանը պարտավոր կլինի բոլոր դեպքերում որոշում կայացնել՝ անկախ նրանից՝ նրանք կգա՞ն, թե՞ ոչ: Ուղղակի ափսոս, որ մեկ դատական նիստ մենք կորցրինք, որովհետև եթե նրանք պետք է չգային, կարելի էր անցած դատական նիստը չհետաձգել, ու միանգամից որոշումը լիներ: Ու հետո տարբեր կողմերից խոսում են, թե իբր մենք ենք դատավարությունը ձգձգում: Չի կարելի այդպես: Մենք մի անգամ մանրամասն, բոլոր օրերով, ժամերով, նիստերի քանակով, ո՞ր նիստը ինչի՞ է հետաձգվել, ո՞ւմ նախաձեռնությամբ է հետաձգվել, դատական նիստին ներկայացրել ենք, որտեղից պարզորոշ երևում է, որ ամենաքիչը ձգձգումների համար պատասխանատու է մեր կողմը»,-ասաց 2-րդ նախագահի փաստաբանական թիմի անդամը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ամեն դեպքում դատարանը իրենց միջնորդության մասով իր որոշումը պետք է կայացնի՝ դադարեցնո՞ւմ է արդյոք, թե՞ ոչ այս գործով մյուս կողմի՝ որպես տուժողներ ու տուժողի իրավահաջորդներ, դատավարական կարգավիճակը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan