Ուկրաինան Հայաստանին ներառել է «կանաչ» գոտում. ՀՀ քաղաքացիներն առանց թեստի կարող են մեկնել Ուկրաինա
Դիտել նաև
Նախիջևանից զենք է գնում Ուկրաինա. ահա թե ինչին կարող են խանգարել ռուս սահմանապահները (տեսանյութ)
Այդ ճանապարհը կարող է պատմական աղետ լինել հայ ժողովրդի համար. Ալեքսեյ Անպիլոգով (տեսանյութ)
Զելենսկին կգա՞ Հայաստան. Փաշինյանը նոր պատերազմ է սադրում
Հայաստանի իշխանությունը իր հակառուսականությամբ «վա բանկ» է գնում․ մեդիափորձագետ (տեսանյութ)
Ո՞ւմ են խանգարում ռուս սահմանապահները Հայաստանում (տեսանյութ)
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան, սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային։
Սա նշանակում է, որ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները (նրանք ովքեր, ըստ Ուկրաինայի նախարարների կաբինետի օգոստոսի 26-ի որոշման իրավունք ունեն մուտք գործելու երկիր, այլևս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ COVID-19-ի ՊՇՌ թեստ անցնելու, այն պայմանով, որ վերջին 14 օրվա ընթացքում եղել են ՀՀ-ում կամ կանաչ գոտու այլ երկրում։
Միևնույն ժամանակ, ուժի մեջ է մնում COVID-19-ը ծածկող ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջը, բացառությամբ այն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր բնակության կարգավիճակ ունեն Ուկրաինայում։