Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. ներում չի լինելու Թրամփ. «Մենք կօգնենք հայերին». Տեսանյութ Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել
24
Ադրբեջանի Զինված ուժերը կրկին նշանառության տակ են առե Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը. ֆոտոշարք Հակառակորդը փորձել է գրոհել Որոտանի ուղղությամբ. փորձերը տապալվել են. Տեսանյութ Մնացականյանը եւ Պոմպեոն վերահաստատել են ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման անհրաժեշտությունը Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը․ քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա Խնդրում ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հակամարտության գոտում պատերազմի դադարեցման ուղղությամբ. Արայիկ Հարությունյանը դիմել է Պուտինին Ստեփանակերտում պայթյունի ձայներ են լսվել ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը Ղարաբաղի կարգավորման գործընթացին Եվս 27 զոհված զինծառայող ունենք․ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները Հազարավոր հայեր բողոքի ակցիա են իրականացնում Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ-ի առջև. Տեսանյութ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մտահոգություն են հայտնել արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ. Տեսանյութ, լուսանկարներ Պատերազմ Արցխում
Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԼՂ հակամարտության շուրջ բանակցել ըստ էության Ադրբեջանի Զինված ուժերը կրկին նշանառության տակ են առե Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը. ֆոտոշարք Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. ներում չի լինելու Հակառակորդը փորձել է գրոհել Որոտանի ուղղությամբ. փորձերը տապալվել են. Տեսանյութ Թրամփ. «Մենք կօգնենք հայերին». Տեսանյութ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ. Լուսանկարներ Մնացականյանը եւ Պոմպեոն վերահաստատել են ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման անհրաժեշտությունը Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել Վարչապետի այցը առաջնագծում վիրավորված մեր հերոսներին. Տեսանյութ Լենա Նազարյանը դիմել է Սփյուռքի բարեկամներին Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի և վերիֆիկացիոն մեխանիզմի կարևորությունը. Մնացականյանի հարցազրույցը «Դոյչե Վելլե»-ին Վաշինգթոնում կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Մայք Փոմփեոյի հանդիպումը Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Հայաստանում բացահայտորեն գործող սորոսաթուրքական ուժերը նույն գծի վրա են Անդրանիկ Թևանյան. «Հայկական դիվանագիտությունն իր ամբողջ ջանքերը պետք է ներդնի Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ «Արցախը անկախ պետություն է, և վե՛րջ» կարգախոսով»: Էրդողանի ոչ պաշտոնական խոսափողը (կոչնակը), կոչ է արել հարձակվել Հայաստանի վրա. լուսանկար Թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքը, ապա Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը, այս պահին ռմբակոծվում է Մարտակերտը, կիրառվում է ավիացիա. ԱԻՊԾ Ահաբեկիչները պետք է անհապաղ դուրս բերվեն․ ՌԴ ԱԳՆ տեղակալ Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը․ քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա «Մենք պետք է շարունակենք միասնական մնալ». ԱՄՆ-ում բնակվող դիմահարդար Անի Գուլայանը կրկնապատկել է հավաքված 10 հազար դոլարն ու փոխանցել հիմնադրամին. լուսանկար Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են երկրի ազգային հերոս Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը «Զենք վերցնելու ժամանակն է». Վահե Էնֆիաջյան Սատանովսկին կոշտ է արձագանքել Էրդողանի ուզուրպատորական նկրտումներին Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է․ Արծրուն Հովհաննիսյան Հայաստանը կստանձնի ԱՊՀ երկրների կրթության համագործակցության խորհրդի նախագահությունը Խնդրում ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հակամարտության գոտում պատերազմի դադարեցման ուղղությամբ. Արայիկ Հարությունյանը դիմել է Պուտինին Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին Կարմիր շուկայի ուղղությունը մարտավարական ու ռազմավարական կարևորության տեսանկյունից մեր այսօրվա Ավարայրն է. Սենոր Հասրաթյան Տղերքին մի խանգարեք. Կոռնիձորի Արոյի հաղորդագրությունը սահմանից Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ. ՀՀ ՄԻՊ «Պատերազմը հակամարտության լուծում չէ»․ Ռոհանին՝ Էրդողանին ՌԴ փոխարտգործնախարարը և ՀՀ դեսպանն ընդգծել են ղարաբաղյան հակամարտության գոտի զինյալների տեղափոխման անընդունելիությունը Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները. Ոստիկանություն Ստեփանակերտում պայթյունի ձայներ են լսվել Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում Տարատեսակ օգնությունների կազմակերպումն իրականացրեք համակարգված, խնդրում եմ աշխատել ՀՀ ԱԻՆ-ի և այլ պատկան մարմինների հետ․ Արծրուն Հովհաննիսյան Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը և իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին. Գագիկ Ծառուկյան ՌԴ-ն Ադրբեջանին նախազգուշացրել է միրգ-բանջարեղենի ներմուծման հնարավոր սահմանափակման մասին Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ Կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելուց հետո կինը մահամերձ վիճակում հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը Ղարաբաղի կարգավորման գործընթացին Նրանք այն երեխաներից են, որոնք Ադրբեջանի հարվածների ժամանակ Ղազանչեցոցի ապաստարանում էին. Արցախի ՄԻՊ Դաղստանում և Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում ծայրահեղականների երկու խմբավորում է չեզոքացվել Ինչու են թանկացել ձեթն ու շաքարավազը. ՏՄՊՊՀ-ն 31 անուն ապրանքների ամենօրյա մշտադիտարկումներ է սկսել Հակառուսական տրամադրություններ հրահրող մարդկանց հարց տամ՝ դուք ի՞նչ այլընտրանք եք առաջարկում Ֆրանսիան ԼՂ-ում վիրավորվածներին բժշկական օգնություն կուղարկի Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր. Արծրուն Հովհաննիսյան Այսօր ամենակարևորը և ամենագլխավորը հայ ժողովրդի անվտանգությունն է, սահմանների պահպանումը Ադրբեջանի իշխող կլանը ոսկի է կուտակում. կոռուպցիոն սխեմաներում «սև» փողերի լվացման և արագ տեղափոխման լավագույն միջոցներից մեկը ոսկու ձուլակտորներն են. լուսանկար

«Հայրենիք»-ՀՅԴ-ԲՀԿ միասնական հանրահավաքը չի բացառվում. նպատակն առավել լայն համախմբում ստեղծելն է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում դեռ վերջնական չեն որոշել՝ երբ տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի հայտարարած հանրահավաքը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե հանրահավաքի անցկացման ժամկետի մասին կհայտարարեն այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը կավարտի մարզային հանդիպումները։

«Հանրահավաքի անցկացման կոնկրետ ժամկետ այս պահին դեռևս չեմ կարող նշել, որովհետև Գագիկ Ծառուկյանը հանրապետության բոլոր մարզերում հանդիպումների շարք է անցկացնում, քննարկվում են բոլոր այն մտահոգությունները, որոնք ազգաբնակչությունը ներկայացրել է կուսակցության տարածքային գրասենյակներ ու ակտիվի ներկայացուցիչներին: Երբ որ հանդիպումների շարքը կավարտվի, այն ժամանակ էլ կձևավորվի հանրահավաքի օրակարգն ու հստակ ժամկետները», - ասաց Տոնոյանը։

Ինչ վերաբերում է «Հայրենիք» ու ՀՅԴ կուսակցությունների հետ միասնական ներկայանալուն, Իվետա Տոնոյանն ասաց, որ «Հայրենիք»-ի ու ՀՅԴ-ի հետ շատ ակտիվ գործակցում են, որևէ խնդիր եռյակի ձևաչափում չկա։

«Ես որևէ դեպքում չեմ բացառում, որ եռյակի մեր գործընկերները միասնական օրակարգով կլինեն մեր կողքին», - նշեց նա։

Թե ինչ օրակարգով է ԲՀԿ-ն հրավիրելու հանրահավաքը, ԱԺ պատգամավորն ասաց, որ այս պահին բազմաթիվ խնդիրներ կան արդեն բարձրացված, որոնք ներառված են լինելու հանրահավաքի օրակարգում։

«Մասնավորապես, կրթական չափորոշիչների հետ կապված հարցերը, ինչպես նաև թե՛ գյուղատնտեսության, թե՛ առողջապահության հետ կապված խնդիրների մասին են բարձրաձայնել մեր հայրենակիցները, բայց ես չեմ բացառում, որ խնդիրների շարքն առավել ընդգրկուն կլինի հանրահավաքին», - ավելացրեց Իվետա Տոնոյանը։

«Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, թե քննարկում չի եղել հանրահավաքին միասնական ներկայանալու վերաբերյալ։

«ԲՀԿ մեր ընկերները բազմիցս հայտնել են, որ իրենց համար մեր մասնակցությունը ցանկալի է ու հնարավոր, քննարկում չի եղել, բայց մենք միշտ հայտարարել ենք, որ անհրաժեշտության դեպքում, եթե լինի կարիքը, այո, մենք կլինենք հանրահավաքում, կմասնակցենք, ելույթ կունենանք», - ասաց Բաբայանը։

Թե ինչ օրակարգով «Հայրենիք» կուսակցությունը կմիանա ԲՀԿ հանրահավաքին, Բաբայանը նշեց. երբ գա ժամանակը, երբ քննարկվի միանալ-չմիանալու, մասնակցել-չմասնակցելու հարցը, այդ ժամանակ նաև պահանջների մասին ավելի լայն կիրազեկեն։

«Բայց երեք կուսակցությունների առանցքային, համար մեկ օրակարգը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության հեռացումն է», - ընդգծեց «Հայրենիք» կուսակցության վարչության անդամը։

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինայսանն ընդգծեց՝ երեք քաղաքական ուժերի աշխատանքային քննարկումներում կա համատեղ հանրահավաքների հարցը։

«Չկա առանձնապես մեկ քաղաքական ուժի կողմից հրավիրվող հանրահավաքի հարց կամ օրակարգ։ Այո, մեր եռյակի օրակարգում հանրահավաքներ անելու, հանդիպումներ կազմակերպելու, այդ թվում՝ այն համատեղ դատական հայցերը, որ մենք ներկայացրել ենք, դրա շրջանակներում քաղաքացիների աջակցությունը ստանալու գործողություններ նախատեսված են», - Aysor.am-ին ասաց Մինասյանը։

Նա շեշտեց՝ իրենց օրակարգը հստակ է։

«Առաջին՝ ստեղծված վիճակի գնահատում, ներառյալ բոլոր այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք երկրի առջև ծառացած են թե՛ արտաքին, թե՛ ներքին ճակատում, այդ թվում՝ իշխանության ապաշնորհ գործողությունների, քաղաքականության հետևանքով։

Երկրորդ ՝ գնահատական իշխանություններին, այն առումով, որ իշխանությունն ի վիճակի չէ իր այսօրվա կազմով, վարքագծով, իրականացվող քաղաքականությամբ ու գործողություններով հաղթահարելու այդ մարտահրավերները, ավելին՝ ստեղծում է նոր մարտահրավերներ։

Երրորդ՝ երկրին անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն, իշխանություն, որն ունակ կլինի ոչ միայն հաղթահարել նշված մարտահրավերներն ավելի արագ տեմպերով, այլև երկրում կստեղծի բարեփոխումների համար իրական միջավայր։

Չորրորդ՝ իշխանությունը պետք է ձևավորվի ժողովրդի կողմից, ժողովրդի միջոցով», - ասաց Մինասյանը։

ՀՅԴ ԳՄ անդամն ընդգծեց՝ իրենց միավորման նպատակն առավել լայն համախմբում ստեղծելն է։

«Ու սա նախընտրական դաշինք չէ», - ավելացրեց Մինասյանը։

Aysor.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan