Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Շոումեն Նիկոլը ընդեմ ծայրահեղ ռադիկալ «Սասնա ծռեր»-ի, էքսցենտրիկ ՀԱԿ-ի և Արման Բաբաջանյանի

Հայաստանյան իրականության մեջ վերջին երկամյա կտրվածքով տեղի ունեցած իրադրություններն ու ընդհանուր զարգացումները մեկ «ռակուրսով» համադրելուց հետո պարզ է դառնում, որ գործող իշխանությունն օրըստօրե սպառում է իրեն: Երկու տարվա ընթացքում Նիկոլը ըստ էության չկարողացավ որևէ շոշափելի ու նյութական բան անել պետության ու ժողովրդի համար։ Նա շարունակում է անել այն, ինչ անում էր 2018 թվականի ապրիլին՝ պայքարում է, բայց տվյալ պարագայում անհասկանալի է, թե ո՞ւմ դեմ: Ակնհայտ է, որ «փրկիչ» Նիկոլը այդպես էլ չդարձավ վարչապետ և մնաց փողոցային ակցիաներ անող գործիչ, մի բան, որ, համաձայնեք, նրա մոտ փայլուն է ստացվում: Փաստացի տեսնում ենք, որ «փրկիչ»-ը իր ձևավորած օրակարգով՝ թե՛ հասարակության մեջ, թե՛ քաղաքական դաշտում, մենակ է մնացել: Քաղաքական դաշտում նույնիսկ հստակ կոնսենսուս կա առ այն, որ նա ի վիճակի չէ երկիր կառավարել ու պետք է հեռանա այս պատասխանատու պաշտոնից․ ի դեպ, այս անվստահությունը, չնայած դանդաղ, բայց նշմարվում է նաև ժողովրդի մոտ:
 
Այսօր Նիկոլը մնացել է քաղաքականապես միայնակ և չունի հստակ քաղաքական սատարում։ Եթե հաշվի առնենք, որ Նիկոլի թիմում քաղաքականացված անձանց թիվը գրեթե զրոյական է, ապա պատկերը դառնում է ընդհանրական։ Նա ներկայումս կատարում է սահմաններից դուրս քայլեր՝ ելնելով հենց գործնական անհրաժեշտությունից: Գրեթե ապացուցման կարիք չունի այն պնդումը, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանի ներսում աստիճանաբար հանգեցնում է ավտորիտարիզմի, քանի որ ողջ իշխանությունը բացահայտ կերպով կենտրոնանում է նրա ձեռքում։ Ինչ վերաբերում է Նիկոլի քաղաքական «միայնությանը»՝ ակնհայտ է, որ վերջին մի քանի օրերին իշխանության սատելիտ որոշ շրջանակներ, այդ թվում՝ հայտնի լրատվականը, առանձնակի քննադատական վերաբերմունք են դրսևորում գործող իշխանության, ավելի կոնկրետ՝ Նիկոլի նկատմամբ։
 
Քաղաքական իրադարձություններին հետևող ցանկացած անհատ նկատած կլինի, թե ինչ ջերմեռանդությամբ այս օրերին, երբ դատարանում մեղադրող դատախազը ներկայացրեց «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամների վճիռը, և պարզ դարձավ, որ «Ծռերը» «չեն պլստալու», նրանք տոտալ գրոհ սկսեցին Նիկոլի ուղղությամբ։
 
Մինչդեռ, ընդամենը մեկ տարի առաջ՝ նախորդ տարի սեպտեմբերին, Նիկոլը առանձին հանդիպում էր անցկացրել «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Սէֆիլյանի ու Չուգասզյանի հետ և փակ ռեժիմով քննարկել համագործակցային հարցեր։ Սակայն շատ կարճ ժամանակում պարզ դարձավ, որ Նիկոլը, իրեն բնորոշ ոճով, «քցում» է «Ծռերին»։
 
Շատերի համար անակնկալ կերպով «փրկիչ»-ի վերջին հարցազրույցին բավականին կոշտ արձագանքեց ՀԱԿ-ը. Լևոն Զուրաբյանը Նիկոլին քննադատող հրապարակմամբ հանդես եկավ՝ նշելով, թե որքան անբովանդակ ու պրիմիտիվ էր BBC-ին տրված վերջինիս հարցազրույցը։ Հավանաբար սա պայմանավորված է այն փաստով, որ Նիկոլն ինքն առիթը բաց չի թողնում և հստակ «սիգնալներ» է ուղարկում ՀԱԿ-ի ուղղությամբ՝ ամենատարբեր առումներով թիրախավորելով իր երբեմնի կուսակցական ու գաղափարական ընկերներին։
 
Պարզ է մի բան, որ ՀԱԿ-ն այսօր Նիկոլին ավելի շատ է ատում, քան նախկիններին, քանի որ հեգնանքով ու մի տեսակ սարկազմով են խոսում «փրկիչ»-ի ու նրա թիմի մասին՝ ակնարկելով նրանց անփորձությունն ու քաղաքական դիլետանտությունը։
 
Մյուս քննադատող սեգմենտն Արման Բաբաջանյանի կողմից ձևավորած քաղաքական միավորն է ու նրան սպասարկող լրատվականը։ Բոլորս ենք հիշում, թե ինչ էնտուզիազմով էր նշյալ գործիչը քծնում Նիկոլին, իսկ լրատվականը՝ կուրծք ծեծող հրապարակումներ ներկայացնում՝ նրա քաղաքական քիմքին հաճելի։ Այսօր արդեն նկատվում է, որ բաբաջանյանական «ռասկլադում» ևս հստակ փոփոխություն կա, ավելին, կոնկրետ հանձնարարություն է իջեցված Նիկոլին քննադատելու համար։
 
Փաստացի ունենք մի իրադրություն, երբ ծայրահեղ ռադիկալ և ակնհայտ արևմտյան ուղղվածություն ունեցող, միաժամանակ՝ հայկական քաղաքական կյանքում էական արժեք չներկայացնող ուժերը հակափաշինյանական ակցիա են նախաձեռնել, ինչը վկայում է առաջիկայում ՀՀ-ում նոր՝ արևմտյան օրակարգի ներդրման հավանական սցենարի մասին։
 
Հ.Գ. Պոպուլիզմի ու դրա գերակայության շնորհիվ արդի քաղաքական զարգացումների էպիկենտրոնում հիմնական խաղացողներ են դառնում էքսցենտրիկներն ու շոումենները։
 
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan