Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ)
19
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Պատերազմ Արցախում
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա

«ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՋԵԲԿԻՐՆԵՐԸ»

Աչքովս ընկավ մի նախկին դաշնակցականի գրառումը՝ Դաշնակցության 130-ամյակի առիթով ՀՅԴ Բյուրոյի հայտարարած համաներումի մասին։ Չէի ուզում անդրադառնալ տարիներ ու տասնամյակներ ՀՅԴ կողմից սնված սույն անձի ու իր նմանների թունախառն զեղումներին, սակայն մեծատառերով գրված խորագիրը ստիպում է մի քանի բառ գրել հարցի մասին։
 
Եվ այս պես, ի՞նչ են ուզում «Մեր ուղին» կոչվող նախկինների միավորումը և արդյո՞ք նորություն է նման համախմբումը ՀՅ Դաշնակցության համար։ Իր գոյության 130 տարիների ընթացքում մեր կուսակցության մեջ բազմաթիվ գաղափարական շեղումներ ունեցող շերտեր են սկիզբ առել և որոշ ժամանակ հետո դադարել գոյություն ունենալ։ Բայց եթե նախկինում Դաշնակցությունից հեռացվածներն ու արտաքսվածներն ունեին գաղափարական տարաձայնություններ ՀՅԴ կողմից ճշտված գաղափարական ու քաղաքական ուղեգծի հետ հետ («միհրանական շարժում», «մարտկոցականներ», «տարոնականներ»), ապա վերջին 30 տարում՝ Հայաստանի անկախացումից հետո, նրանք ինտենսիվորեն «օգտագործվում են» Դաշնակցության գաղափարական հակառակորդների կողմից։ Սա հատկապես ակնհայտ է դառնում, երբ այդ գաղափարական հակառակորդը Հայաստանում իշխանությունն է։ «Օգտագործվողի» այս բարդույթը հաղթահարելու համար Դաշնակցությունից տարբեր ժամանակներում ու տարբեր պատճառներով հեռացվածները փորձում են հանդես գալ որպես «գաղափարական Դաշնակցականներ, մտավորական շերտ, որը հալածվում է ՀՅԴ ղեկավարության կողմից»։ Այս խմբակները «գաղափարական ջեբկիրությունը» դարձրել են իրենց հավատամքն ու շարունակաբար, արդեն 30 տարի փորձում են փոխել Դաշնակցությունը, այն հարմարացնելով սկզբում Լևոն Տեր-Պետրոսյանի, հիմա էլ Նիկոլ Փաշինյանի «ճաշակին» ու քաղաքական համոզմունքներին։
 
1980-90-ականներին Սփյուռքի մի շարք համայնքներում փորձ արվեց սկսել «ՀՅԴ Վերականգնումի շարժում»։ ։ Դաշնակցությունից տարբեր կանոնագրային խախտումների համար հեռացված Հրաչ Թուրիկյանը, իր հետ գործակցող Բյուրոյի նախկին անդամ Պերճ Մսրլյանը, Նիկոլ Շահգելդյանը մի քանի այլ արտաքսվածների ու հեռացվածների հետ միասին հավակնում են հանդես գալ որպես «գաղափարական դաշնակցականներ» և փորձում էր իր դրոշի տակ հավաքել Դաշնակցության Ընդհանուր Ժողովների ճշտած ռազմավարությունից և օրվա Բյուրոյի վարած քաղաքականությունից բոլոր դժգոհ, կուսակցությունից հեռացված ու արտաքսված բոլոր անձանց, ինչպես նաև իր ազդեցության տակ գցել կուսակցության անփորձ ու անկայուն անդամներին։Այն անմիջապես իր հովանավորության տակ վերցրեց առաջին նախագահ Լևոն տեր-Պետրոսյանը, նրանց հիմնական ուղղորդողն էլ դարձավ ՀՅԴ-ից հեռացված նրա խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը Սրանք բոլորն էլ փորձում են մարդկանց համոզել, որ իրենք «ազնիվ ու պարկեշտ իսկական դաշնակցականներն են», իսկ իրենց կուսակցությունից հեռացնողները հետապնդել են «անազնիվ նպատակներ»։ Այս խմբակը նույնիսկ ՀՅԴ օրինակով հրավիրեց իր «Ընդհանուր ժողովները» և հրապարակեց «Եռագույն Դրոշակ» պաշտոնաթերթը։ Շարժումը կարծես մարեց Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացնելուց հետո։
 
Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո նորից ի հայտ եկան Դաշնակցությունից տարբեր պատճառներով հեռացված ու արտաքսված, իրենց «ճիշտ, գաղափարական Դաշնակցական» և ավելին, Դաշնակցության «մտավորական սերուցքը» հայտարարած նորօրյա «գաղափարական ջեբկիրները»։ Սակայն սրանք բոլորը զարմանալիորեն այն նույն մարդիկ են, որոնք 90-ականներին հանդես էին գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները Դաշնակցության քաղաքական ուղեգիծը դարձնելու, 95-ից հետո Դաշնակցությունը «բազեների ու աղավնիների» բաժանելու փորձերով։ Այսօրվա «մերուղիականներից» շատերը եղան ՀՅԴ՝ իշխանությանը մաս կազմելուց ամենաշատ օգուտ քաղողները, այսօր հենց նրանք են հանդես գալիս Դաշնակցության նախորդ 20 տարիների ուղեգիծը «դատապարտելու» կոչերով։ Հենց սրանք են հիմա, Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի հետ անթաքույց սնվելով նույն աղբյուրից, պայքար սանձազերծել Դաշնակցության նաև այսօրվա Հայաստանի ղեկավարության դեմ, լավ հասկանալով, որ իրենք այրել են վերադարձի բոլոր կամուրջները։ Շատերը սրանց շարքերումն են հայտնվել անձնական չբավարարված ամբիցիաների ու ակնկալիքների, մի մասը՝ անկեղծ մոլորությունների պատճառով, բայց «մերուղիականության» տեսանելի ու անդրկուլիսյան ղեկավարությունը անկասկած կապված է և ղեկավարվում է այն նույն կենտրոնից, ինչ որ Հայաստանի այսօր իշխող փաշինյանական խմբակը։
 
Եվ վերջում ուզում եմ հիշեցնել ՀՅԴ «Դրոշակ» պաշտոնաթերթի 28.12.11 թվի խմբագրականի վերնագիրը՝ «Չկայ Դաշնակցականութիւն առանց Դաշնակցութեան»։ Սա՝ առ ի հիշեցում որոշ նախկին խմբագիրների, այսօր՝ «մերուղիականների»։ Հիշեք, որ ձեզնից շատ ավելի արժանավորներն են հեռացվել ՀՅ Դաշնակցությունից, և եթե հիշվել են սերունդների կողմից, միայն որպես Դաշնակցության անդամ իրենց գործերի ու արժանիքների համար։ Մի թքեք այն ջրհրորի մեջ, որից տասնամյակներ ջուր եք խմել, ու եթե ձեր նմանների ճակատագիրն էլ ուսումնասիրեք, կտեսնեք, որ կամ ձեզ այսօր «օգտագործողները» շատ կարճ ժամանակ անց ձեզ դեն են շպրտելու, կամ էլ իրենց հեռանալով դու էլ անէանալու եք ու հիշվելու եք որպես Դաշնակցությանը դավաճանած հերթական մի փոքր խմբակ։
 
Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan