Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Պատերազմ Արցախում
Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից

Կառուցողական լինելու դեպքում շահելու են բոլորը. «Լիդիան Արմենիա»

«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին։

-Ամուլսարի հանքավայրի շուրջ կրքերը շարունակում են լարված մնալ, ինչպիսի՞ հետագա զարգացումներ եք դուք պատկերացնում:

-Մեր պատկերացումը այս խնդրի շուրջ չի փոխվել Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակումից ի վեր, արդեն ավելի քան երկու տարի. օրենքը պետք է վերականգնվի: Ամուլսարի շուրջ կրքերը լարված են շատ սահմանափակ թվով մարդկանց կողմից իրականացվող ապօրինության հետևանքով։ Երբ այդ ապօրինությունը իրավական գնահատական ստանա, ինչպես և հարիր է իրավական երկրում, կրքերը կհանդարտվեն և հարյուրավոր մարդիկ կվերադառնան իրենց օրինական աշխատանքին:

-Բայց չէ՞ որ կա նաև հանրային կարծիքի խնդիր:

-Նախ՝ ինչպե՞ս եք չափում հանրային կարծիքը: Բոլոր այն հարցումները, որ անցկացվել են վերջին երկու տարում, երբ Ամուլսարի դեմ իրականացվել է աննախադեպ հակաքարոզչություն ու ծրագիրը արդեն իսկ կանգնած էր գրեթե տապալման եզրին, միևնույն է, բոլոր հարցումներով հարցվածների առնվազն կեսը կամ կողմ է կամ առնվազն կարծիք չունի, ինչը նշանակում է, որ դեմ չէ: Դուք պատկերացնում ե՞ք` սա ինչ է: Երկու տարի ապօրինի փակված ծրագրի դեմ իրենց բնապահապան կոչող մարդիկ իրակացնում են աննախադեպ հակաքարոզչություն, զրպարտություն: Ու չնայած սրան, հանրության առնվազն կեսը դեմ չէ ծրագրին: Եվ սա այն դեպքում, երբ պատմականորեն հանքարդյունաբերությունը վատ վարկանիշ ունեցող ոլորտ է: Բայց, փաստրեն, մարդիկ գիտակցում են, որ Ամուլսարը նոր ստանդարտներ է բերելու: Միանշանակ դեմ արտահայտվողների մեջ էլ շատ փոքր թիվ են կազմում ինչ-որ սկզբունքային խնդրի համար պայքարողները, մնացածը, իմ խորին համոզմամբ կամ անտեղյակ են Լիդիանի բանապահպանական չափանիշներից, կամ այլ շահեր են հետապնդում։

Եվ վերջապես, օրենքը գերակա է, անկախ հարցումներից ու տարբեր խմբերի ցանկություններից կամ շահերից:

-Այս դեպքում, ի՞նչ կասեք պետական մոտեցման մասին, արդյոք կառավարությունն, ի վերջո, կխոսի՞ այս թեմայով և թույլ կտա ձեզ աշխատել։

-Կխոսի, թե չի խոսի, ես չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ ասելու շատ բան էլ իրականում չկա, ավելին, քան արդեն ասվել է։ Արդեն իսկ ասվել է, որ իրավական որևէ հիմք չկա հանքի աշխատանքը կասեցնելու համար և բնապահպանական առումով էլ գնահատվել է, որ մեր ծրագրի ՇՄԱԳ-ը լավագույնն է, որը երբևէ կատարվել է Հայաստանում։ Այսինքն՝ ի՞նչ կարելի է ավելացնել այս ասվածին։ Թերևս՝ ոչինչ։ Ինչ վերբերում է թույլ տալուն, ապա թույլ տվեք նկատել, որ Լիդիանն ունի բոլոր անհրաժեշտ օրինական թույլտվությունները, ամեն ինչ, ինչ պետք է օրինական հանքարդյունաբերություն իրականացնելու համար: Մենք աշխատելու օրինական իրավունք ունենք։ Ուրիշ բան, որ մեզ խանգարում են, իսկ պատկան մարմինները չեն կատարում իրենց պարտականությունները և չեն վերացնում ապօրինությունը: Ասելու բան այլևս չկա, պետությունն ունի գործելու խնդիր:

-Այդուհանդերձ, կա հարուցված գործ և բնապահպանական անպատասխան հարցեր:

-Նախ՝ Ամուլսարը ամենաստուգված հանքարդյունաբերական ծրագիրն է, չկա Հայաստանում որևէ այլ ձեռնարկություն, ընդ որում՝ որևէ ոլորտում, որն այսքան տեղական ու միջազգային ստուգումների ու աուդիտների է ենթարկվել: Անձամբ ես վստահ եմ, որ բոլոր հարցերի պատասխանները տրվել են: Բացի այդ, հիշեցնեմ, որ հարուցված գործը ոչ թե Լիդիանի, այլ նախարարության պաշտոնատար անձնանց վերաբերյալ է: Որքանով է դա հիմնավոր՝ առանձին քննարկման առարկա է Համենայն դեպս, անցյալ տարի մեկ տարի քննությունից հետո եզրակացությունն այն էր, որ գործը պետք է կարճվի: Եվ վերջապես, որևէ գործ` հիմնավոր, թե ոչ այնքան, չի արդարացնում ապօրինի փակ ճանապարհները, և մենք երկու տարի աշխատելու հնարավորություն չունեինք ոչ թե ինչ-որ քննության, այլ հենց ապօրինի փակ ճանապարհների պատճառով: Սա անթույլատրելի է իրավական երկրում և դա անմիջական ազդում է միջազգային ներդրումների վրա: Կարծում եմ` վերջին երկու տարում բոլորը դրանում համոզվեցին: Դժվար է ներդրումներ ներգրավել այնպիսի երկրում, որտեղ նման բան է հնարավոր:

-Դուք կադրերի հավաքագրման հայտարարություն էիք տարածել, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ սկսել եք որոշ աշխատանքներ:

-Նախ՝ ընդհանուր կադրային բազայի վերագնահատման կարիք կար: Այս ընթացքում համայնքների բնակիչներից և մեր մասնագետներից շատերը մեկնել են հանրապետությունից։ Մեզ անհրաժեշտ է վերագնահատել, տեսնել` ինչ աշխատանքային ռեսուրս կա համայնքներում, ովքեր են ուզում աշխատել։ Հիմա բազայի հավաքագրման այս գործընթացը ցույց է տալիս, որ շատ-շատերն են սպասում Ամուլսարի հանքի շահագործմանը: Մենք արդեն իսկ շատ կարճ ժամանակում` ընդամենը 2 շաբաթում ստացել ենք 500 դիմում, ընդ որում դիմումների հոսքը շարունակվում է։

Ի դեպ, բողոքողներից շատերի դժգոհությունը պայմանավորված է ոչ թե բնապահպանական մտահոգություններով, այլ ժամանակին մեզ մոտ աշխատանք չստանալու հանգամանքով։ Իհարկե, բոլորը չեն կարող աշխատանք ունենալ, բայց երկարաժամկետ կտրվածքով անուղղակի շահելու են բոլորը: Այս ընթացքում, երբ ծրագիրը փակ էր, համայնքը առիթ ունեցավ համոզվելու, որ փակվեցին փոքր բիզնեսներ, սպասարկման ծառայություններ, տուժեց ողջ համայնքը: Հիմա, կարծում եմ, բոլորի համար է պարզ Ամուլսարի նշանակությունը այս համայնքների և երկրի համար: Կառուցողական ու օրենքի շրջանակներում գործելու դեպքում կշահեն բոլորը: Հակառակ դեպքում՝ տուժելու են բոլորը: Ընդ որում, Լիդիանը ամեն դեպքում իր վնասի փոխահտուցումը այս կամ այն կերպ կստանա: Ուզում եմ, որ այս մասին չլինի ոչ մի թյուրըմբռնում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan