Պուտինն ու Լուկաշենկոն Մոսկվայում կհանդիպեն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում. Լավրով
Դիտել նաև
Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ)
Ռուսական կողմը սպասում է Երևանից պաշտոնական հաղորդագրությունների
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով
Վերջնագիր կլինի այն ժամանակ, երբ Պուտինն ասի այն, ինչ հիմա Լավրովն է ասում․ Հայկ Խալաթյան (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը տեղի է ունենալու առաջիկա 2 շաբաթների ընթացքում Մոսկվայում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի էլ Մինսկ կայցելի Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը:
«Հայտարարվել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ռուսական մայրաքաղաքում նաև երկու երկրների ղեկավարների միջև հանդիպում կլինի: Սա ընդգծում է իրավահավասար, փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում մեր երկկողմանի տրամադրվածությունը»,- հայտարարել է Լավրովը:
Zham.am