Աշակերտներին կպատժեն դպրոցում հազալու համար
Դիտել նաև
Գիտնականների հայտարարությունը «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ
Թիվ 130 դպրոցում կրքերը չեն հանդարտվում. Դպրոց է եկել քաղաքապետարանի պաշտոնյան
Ծնողները Հայոց պատմության 7-րդ դասարանի «դասագրքի» համար դատի են տվել նախարարին
Պատմության դասագիրք գրելը դարձել է ճանապարհ ասֆալտապատելու պես բան. Կարո Վարդանյան (տեսանյութ)
Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում
Մեծ Բրիտանիայի դպրոցներում կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված որոշ անսովոր արգելքներ են սահմանվել: Այսպիսով, ուսումնական հաստատություններում չարամտորեն հազալու կամ փռշտալու համար աշակերտը կարող է հեռացվել: Այս մասին գրում է MK.ru-ն:
Բացի դա, արգելվում է COVID-19-ի վերաբերյալ կատակելը: Դպրոցներում զուգարան գնալու հետ կապված ևս նոր կանոններ են սահմանվել: Այսպես, օրինակ, Դերբի քաղաքի դպրոցներից մեկում յուրաքանչյուր դասարանին կհատկացվի առանձին զուգարան: Ուրիշի զուգարանակոնքից օգտվելը կհամարվի կանոնների կոպիտ խախտում:
Որոշ ուսումնական հաստատություններում աշակերտները ստիպված կլինեն դուրս չգալ դասասենյակից և նույնիսկ սնվել հենց այնտեղ: Դա կարևոր է, որպեսզի ոչ ոք չխառնվի այլ խմբերին: