Հայտնի է ալկոհոլից թունավորված և թունավորումից մահացած քաղաքացիների ինքնությունը

Դիտել նաև
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ում թունավորում չկա, եղել է աղեստամոքսային խանգարում. նույն սննդից օգտվել է 500-ից ավելի մարդ, միայն 33 անձի մոտ հաջորդ օրը եղել է փորլուծություն. Արտ Լանչի համահիմնադիր
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել է 25 բուժաշխատող, 8 պացիենտ
Հայաստանում արձանագրված ալկոհոլային թունավորումից մահվան դեպքերի թիվը հասել է 20-ի. ԱՆ
Ինչպե՞ս խուսափել թունավորումներից․ խորհուրդներ` նախատոնական գնումների վերաբերյալ
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 31-ին, ժամը 21։30-ից մինչ 07։50-ը էկզոգեն (մեթիլ սպիրտ) թունավորման նախանշաններով տարբեր հիվանդանոցային համալիրներ են հոսպիտալացվել 11 քաղաքացի՝
Գագիկ Ն.-ն (ծնված 1959 թ․),
Ռուբիկ Զ.-ն (ծնված 1951 թ․),
Գագիկ Ս.-ն (ծնված 1967 թ․),
Մովսես Հ.-ն (ծնված 1962 թ․),
Ալեքսան Ա.-ն (ծնված 1966 թ․),
Ռաֆիկ Բ.-ն (ծնված 1965 թ․),
Անուշավան Գ.-ն (ծնված 1962 թ․),
Ստեփան Գ.-ն (ծնված 1968 թ․),
Համլետ Ա.-ն (ծնված 1971 թ․),
Կարեն Գ.-ն (ծնված 1965 թ․),
Մաթևոս Ս.-ն (ծնված 1951 թ․)
Ըստ նախնական տեղեկատվության՝ Գագիկ Ն.-ն, Գագիկ Ս.-ն, Մովսես Հ.-ն, Ալեքսան Ա.-ն, Ռաֆիկ Բ.-ն և Համլետ Ա.-ն մահացել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր։