Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Խաղողագործին ճգնաժամի դեմ մենակ են թողնում. ստացած 50 տոննա բերքը չի մթերվում

Արմավիրի մարզի Սարդարապատ, Բամբակաշատ և Այգևան համայնքների խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել գնային քաղաքականությունը։

Ակցիայի մասնակիցներից Կարեն Սիսակյանը նշում է, որ խաղողի մթերման գինը իջեցվել է մինչև 135 դրամ, մինչ նախորդ տարիներին կոնյակի համար մթերվող խաղողի գինը տատանվել է 150-160 դրամի սահմանում։

«Գինու համար նախատեսված սորտի գինը եղել է 220-230 դրամ, բայց այս տարի 160 դրամ է։ Մարդիկ պայմանագիր են կնքել «Պռոշյանի» գինու-կոնյակի գործարանի հետ։ «Արարատից» ու «Նոյից» էլ դեռ խաբար չունենք, չնայած, որոշ տեղերից լսել ենք, որ «Նոյն» էլ 130 դրամով է մթերելու։ Մենք երկարաժամկետ պայմանագրեր ունենք, բայց գինը նշված չէ,ամեն տարի մի գին է որոշվում։ Երկու տարի առաջ մենք պահանջեցինք, որ մեզ գին ներկայացնեն... և այս տարի գարնանը կոնյակի գործարանը մեզ ասաց 155 դրամ, բայց այսօր իմացել ենք, որ 140 դրամի մասին է խոսակցություն գնում։ Գնային փոփոխություններ են մտցրել»,-նշեց նա։

Բացի այդ, ակցիայի մասնակիցները նեղսրտում են, որ մարդկանց 15-20 տոննայի վերաբերյալ պայմանագրերը առանց որևէ զգուշացման «Արարատ» կոնյակի գործարանը կրճատել է։

«Ինձ ցուցակից լրիվ հանել են, ես ամեն տարի այգիս մեծացրել եմ, անցած տարի 50 տոննա խաղող եմ տվել, այս տարի ինձ զանգեցին և ասացին, որ նոր ծրագիր պետք է գա։ Հիմա ցուցակից լրիվ դուրս եմ մնացել, թե որն է պատճառը, չգիտենք։ Առանց որևէ պատճառաբանության ինձ պայմանագրից հանել են, բայց արդեն 15 տարի է՝ ես կոնյակի գործարանին խաղող եմ տալիս։ Մեր խնդրանքն էն ա, որ մարդիկ նախորդ տարվա գնով խաղաղը մթերեն, ու էն մարդիկ, որ միշտ խաղող են հանձնել, դուրս չմնան ցուցակից։ Մենք իրենցից ուրիշ ոչինչ չենք ուզում։ Բա մենք էսքան հիվանդություն, էսքան ճգնաժամ անցանք, ո՞նց ենք ապրելու։ Մենակ խաղողի բերքի գինն են իջեցնում»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ խաղողագործ էլ տեղեկացրեց, որ դեռ 1980 թվականից է խաղող մշակում և իր բերքը մթերվել է, հիմա, իր խոսքով, անամոթաբար, իրեն պայմանագրից հանել են։ Նա շեշտեց, որ դատի է տալու մթերող գործարանի ղեկավարին։

Կարեն Սիսակյանն էլ հավելեց, որ պետությունը սուբսիդավորել է գործարաններին, որ վերջիններս խաղող մթերեն, սակայն գործարանները սուբսիդավորվելուց հետո անգամ բերքի գինն իջեցրել են՝ դարձնելով 135 դրամ.

«Գործարանն ինչո՞ւ է սուբսիդավորվել, որ գոնե գինը պահվի, բայց դա էլ չի պահպանվում։ Կոնյակի սորտից 20 դրամ են իջեցնում, իսկ գինու սորտից` 60 դրամ»։

Շուտով բողոքի ակցիայի մասնակիցնրին լսելու եկավ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը։ Նա, լսելով խաղողագործների բողոքը, որ պայմանագրերում նշված է միայն գյուղացու պարտավորվածությունների մասին, բայց գյուղացու որևէ իրավունքի մասին չի խոսվում, ասաց՝ նախորդ օրը մարզպետարանում ներկայացվել է, որ կան մթերումներ կատարող գործարաններ։

«Կան գործարաններ, որոնք հայտնի պատճառներով կրճատել են մթերման ծավալները, բայց կան տեղեր, որտեղ մթերումը կատարվում է, խաղողը կարելի է տանել և իրացնել։ Իսկ գնային քաղաքականությունը արտադրամասերն են մշակում, այդ մասով մենք չենք կարող որևէ բան անել։ Բայց ամեն դեպքում, խաղողը չի մնում գետնին, մենք նախորդ հինգշաբթի օրը այդ խնդրի մասին արդեն տեղյակ ենք եղել, գործարանի տնօրինության հետ ենք խոսել։ Հեռախոսահամար կա, կարող եք զանգել և տանել բերքը հանձնել»,-նշեց նա։

Խաղողագործներն էլ հակադարձեցին, նշելով, թե այդ դեպքում որն է մարզպետարանի դերը, եթե գյուղացուն են ուղարկում գործարանի հետ պայմանավորվելու. «Է, հա, գործարանն էլ կարա ասի՝ 120 դրամով եմ մթերում։ Բա մենք ի՞նչ անենք էդ դեպքում»։

Կարեն Գրիգորյանն էլ արձագանքեց, որ պետությունը սուբսիդավորել է գործարաններին, դա արվել է, որ ընկերությունները կարողանան մթերում իրականացնել։

Սակայն, քանի որ մարզպետի տեղակալի հետ հանդիպումը չգոհացրեց խաղողագործներին, նրանք բողոքի ակցիան շարունակեցին մարզպետարանում։

Փոխմարզպետը ակցիայի մասնակիցներին ասաց, որ նրանք կարող են դիմում ներկայացնել, կամ կարող են աշխատանքային խումբ ձևավորել, որը կառուցողական քայլեր կիրականացնի։

Բայց, խաղողագործները նախ հայտնեցին իրենց դժգոհությունը, որ մարզպետը, տեսնելով իրենց, չի սպասել, այլ մեքենա է նստել ու հեռացել. «Իսկ դուք էլ մեզ հետ հանդիպման էին եկել, բայց էլի հիշեցնում էիք Սերժի վախտերը։ Մենք ցիվիլ ձևով հավաքվել էինք, չուզեցինա անգամ ճանապարհ փակել, ուղղակի դուրս էինք եկել՝ մեր բողոքն արտահայտելու։ Բայց դուք ստիպում եք փողոց փակել։ Դուք չասացիք՝ գիտեք ինչ, գյուղացիներ ջան, մենք մի բան կանենք, մի ձևով ձեր խնդիրը կբարձրացնենք»։

Կարեն Գրիգորյանն էլ արձագանքեց, թե մարզպետն իր՝ համայնքի բնակիչներին մոտենալու պահին է շարժվել, իսկ գյուղացիներն էլ ուզել են ճանապարհ փակել։

«Գիտեք, այստեղ նստածներից շատերի համար իմ ասածն ընդունելի է, մարդիկ փորձում են գոնե ըմբռնումով մոտենալ»,-նշեց նա։

Բայց, գյուղացիներն, ի նշան բողոքի, դուրս եկան դահլիճից՝ մարզպետի տեղակալի խոսքն անգամ ամբողջությամբ չլսելով։ Նրանք մարզպետարանի շենքի մոտ դժգոհություն հայտնեցին, որ մարզպետը փախել է ամենակարևոր պահին, երբ պետք է իրենց լսեր։ Նրանք ցավով նշում էին, որ իրենց ձայնը որևէ մեկը լսել չի ուզում, և իրենց խնդրին լուծում տալու համար որևէ քայլ չի արվում. «Բերինք, դրինք մարզպետ, տեսա՞ք ինչ եղավ։ Բա ժողովուրդը բերեց դրեց իշխանության, ինչ պիտի անեին»։

Խաղողագործները որոշեցին ճանապարհը փակել, որպեսզի, ինչպես իրենք են ասում, մարզպետը գնա իրենց դուռը։

«Թող ինքը գա մեր դուռը, իբր մենք խի՞ եկանք, որ ինքն էլ փախավ։ Գյուղացիքին բանի տեղ չդրեց, հելավ, գնաց։ Մարզպետարանը ժողովրդի բարեկեցիկ կայնքը պիտի ապահովի, իսկ իրենք ուզում են ցրել ժողովրդին։ Ես իմ հալալ քրտինքով ուզում եմ ապրել, իրավունք չունե՞մ իմ ձայնը բարձրացնելու։ Ցրեց, մեզ ցրեց մարզպետարանը։ Մենք վաղն էլ ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու, մյուս օրն էլ»,-շեշտեցին նրանք։

Աղբյուրը՝ panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan