Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից
Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Փաշինյանի ու ՔՊ-ի գլխակեր ռեժիմի ևս մեկ զոհ. բանտում ինֆարկտից մահացել է բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված Արսեն Գևորգյանը Պատերազմ Արցախում
Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են Գևորգ Ղազարյան. Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի ՀՀ դրոշը մնացել է առանց ներկայացուցիչների. Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստերին Այս ողբերգությունից հետո ոչ Ս. Կարապետյանը, ոչ Ռ. Քոչարյանը, ոչ Գ. Ծառուկյանը չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել. Վլադիմիր Մարտիրոսյան Սոցցանցերում արված հրապարակումների առնչությամբ հետապնդումները մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության վերաբերյալ. CSO Meter-ը՝ Դանիելյանի կալանքի մասին Այս իշխանությունն ընդդիմախոսի ազատությունն ապօրինաբար սահմանափակվելով չի բավարարվում. Մելոյան Ալեն Սիմոնյանը կիսվել է Ավինյանի դեմ Աննա Հակոբյանի տեսանյութով

Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը ուղերձներ են փոխանակել

Ապրիլի 3-ին արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ նախորդ 25 տարիները դարձան երկկողմ միջպետական կապերի հետևողական զարգացման ժամանակաշրջան՝ հիմնված այն սկզբունքների վրա, որոնք ընկած են Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի հիմքում:

Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ Հայաստան-Ռուսաստան դաշնակցային ռազմավարական հարաբերությունները հենվում են ամուր իրավապայմանագրային դաշտի վրա, առանձնանում են ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն համակարգմամբ, բազմակողմ միջազգային, տարածաշրջանային հարթակներում կառուցողական փոխգործակցությամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ: Հայաստանի արտգործնախարարը նշում է, որ ակտիվ կապեր կան երկու պետությունների կառավարությունների, խորհրդարանների, տարբեր գերատեսչությունների միջև: Ընդլայնվում է առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, նորարարության, հանքարդյունաբերության ոլորտներում արդյունավետ համագործակցությունը, իրականացվում են կարևոր ներդրումային ծրագրեր, տարեց տարի թափ են հավաքում միջտարածաշրջանային կապերը, հետևողականորեն զարգանում է փոխգործակցությունը հումանիտար և այլ ոլորտներում:

Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ Հայաստանը բարձր է գնահատում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Իր ուղերձում Հայաստանի արտգործնախարարը Ռուսաստանի հետ բարեկամության հարաբերությունների ամրապնդման գործում ընդգծում է Ռուսաստանի հայ համայնքի նշանակալի ներդրումը:

Նախարար Նալբանդյանը համոզմունք է հայտնում, որ հետագայում ևս բոլոր մակարդակներով համատեղ ջանքերը ուղղված կլինեն երկկողմ դաշնակցային հարաբերությունների հետևողական զարգացմանը:

Սերգեյ Լավրովն իր ուղերձում ընդգծում է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր պետությունների միջև բազմաշերտ կապերը անշեղորեն զարգացել են բարեկամության և փոխըմբռնման պատմական ավանդույթների հիման վրա, և համատեղ ջանքերով դրանք բարձրացվել են դաշնակցային փոխգործակցության մակարդակի: Ստեղծված է ամուր իրավապայմանագրային դաշտ, իրականացվում են հսկայածավալ ներդրումային ծրագրեր, ընդլայնվում են հումանիտար կապերը: Ռուսաստանը և Հայաստանը հանդիսանում են եվրասիական ինտեգրման գործընթացի ակտիվ մասնակիցներ, զգալի ներդրում են ունենում ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում:

Նախարար Լավրովը գոհունակությամբ փաստում է միջազգային օրակարգի հիմնական հարցերի վերաբերյալ Մոսկվայի և Երևանի դիրքորոշումների համընկնումը կամ մոտ լինելը, ինչը, ըստ Սերգեյ Լավրովի, հստակ արտացոլեցին նախարար Նալբանդյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած վերջին պաշտոնական այցի արդյունքները:

Ռուսաստանի արտգործնախարարը շեշտում է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված է պարբերական խորհրդատվությունների մեխանիզմ, պահպանվում է ակտիվ երկխոսություն, որը թույլ է տալիս, ոչ միայն համադրել դիրքորոշումները, այլ նաև արդյունավետ համատեղել մեր ջանքերը գլոբալ և տարածաշրջանային հարթակների, այդ թվում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ՍԾՏՀԿ շրջանակներում:

Նախարար Լավրովը նշում է, որ նախորդ քառորդ դարի ընթացքում համատեղ գրանցած հաջողությունները ռուս-հայկական հարաբերությունների ներուժի հետագա բացահայտման գրավականն են՝ ապահովելու մեր երկրների ժողովուրդների առանցքային շահերը, պահպանելու Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը:

ԱԳՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>