Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

Չի կարող հիմնավորում լինել, մենք ձևախեղում ենք որոշակի իրավիճակ. սահմանադրագետ

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ներառվելու է Սահմանադրական դատարանը և Վճռաբեկ դատարանը միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հարցը: Սրան կողմ էին քվեարկել հանձնաժողովի 15 անդամներից 8-ը: Չքվեարկող անդամների թվում էին իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը:

Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու, դրա հնարավոր դրական ու բացասական կողմերի մասին 168.am-ը խոսել է իրավաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ:

– Որքանո՞վ այն Գերագույն դատարանը, որ կգործի Հայաստանում, կկարողանա իրականացնել իր առջև դրված խնդիրները:

– Եթե նայում ենք սահմանադրաիրավական տեսանկյունից, Սահմանադրական դատարանի մոդելը ձևավորվել է դեռևս 20-րդ դարի սկզբին, այսինքն՝ առանձին մասնագիտացած դատարանը՝ սահմանադրական արդարադատության ոլորտում, Սահմանադրության նորմերի մեկնաբանության ոլորտում: Սա է տրամաբանությունը: Ու պատկերացրեք՝ եվրոպական երկրների գերակշիռ մեծամասնությունը, բացառությամբ 1-2 երկրի,  ունեն Սահմանադրական դատարաններ: Ունեն նաև գերագույն դատարաններ կամ վճռաբեր դատարաններ՝ որպես ընդհանուր արդարադատության ոլորտի բարձրագույն մարմին: Բայց Սահմանադրական դատարանը, կարծում եմ՝ մեր հանրության համար էլ վերջին շրջանում առավել քան պարզ դարձավ,  ընդհանուր դասական արդարադատություն իրականացնող մարմին  չէ, այլ կոնկրետ հենց  Սահմանադրության նորմերի մեկնաբանման, Սահմանադրության ոգու պաշտպանության և գերակայության գործառույթ իրականացնողն է: Ասել, որ դա հնարավոր է իրականացնել միայն Գերագույն դատարանով, եվրոպական փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա այդպես չէ, որ հենց պետք է ունենալ առանձին մասնագիտացված մարմին:

Բացառությունը դա ամերիկյան մոդելն է, որը հենց այդպես էլ կոչվում է: Եվրոպական մոդելը դա Սահմանադրական դատարանի առկայությունն է (ի դեպ, մենք Եվրոպայի խորհրդի անդամ պետություն ենք՝ հիշեցման կարգով), ամերիկյան մոդելը դա իրենից ենթադրում է հենց մեկ հատ Գերագույն դատարանի առկայություն: Սա հաջողությամբ իրացվել է ԱՄՆ-ում, բայց ոչ թե զուտ սահմանադրական բարեփոխումների արդյունքում, այլ հենց ինքը՝ իրավունքի զարգացումը, ԱՄՆ-ում հանգեցրել է դրան: Գերագույն դատարանը հենց իր իսկ նախադեպային որոշմամբ ինքն իրեն նման գործառույթ է վերապահել: Եվ դա տեղի է ունեցել 18-րդ դարում: 18-19-րդ դարերից ի վեր նման փորձ է ձևավորվել:

Հիմա մենք կարո՞ղ ենք արդյոք համեմատվել նման դարերի փորձ ունեցող մշակույթի հետ: Չենք կարող:

Բայց կարող ենք մի փաստ արձանագրել, որ 1996 թվականից ունենք ձևավորված կայուն դատարան՝ ի դեմս Սահմանադրական դատարանի, որը, Վենետիկի հանձնաժողովի բոլոր կարծիքները կարող եք ուսումնասիրել, բացառապես դրվատանքի և հարգանքի արժանացած կառույց է, մասնագիտական կառույց: Դա քանդելով, ստեղծելով նորը՝ ի՞նչ ենք անում: Ինչի՞ մասին է այստեղ խոսքը: Սա որևէ սահմանադրաիրավական տրամաբանության չի կարող դիմանալ: Եվ ես մեծ հպարտություն զգացի, որ, օրինակ, իրավագիտության դոկտոր-պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, ով այդ հանձնաժողովի անդամ է, հրապարակային հայտնեց, որ ինքը դեմ է արտահայտվել այդ մոտեցմանը: Անահիտը Մանասյան ևս հայտարարեց, որ դեմ է արտահայտվել: Ի դեպ, պատահական չէ, որ այս երկու անուններն եմ նշում, որովհետև խոսքը գնում է իսկապես Սահմանադրական իրավունքի ոլորտում լուրջ գիտելիքներ ունեցող մարդկանց մասին: Բնական է, որ Սահմանադրական իրավունքից որևէ, նույնիսկ մեկ դասագիրք չկարդացած  անձինք կարող են և կողմ քվեարկել նման նախաձեռնություններին:

– Կարո՞ղ ենք ասել, որ մեր իրականության մեջ ՍԴ-ն Վճռաբեկ դատարանի հետ միավորման արդյունքում Գերագույն դատարան ստեղծելը՝ այդ կառույցի առաջ դրված որոշակի խնդիրները լուծելու տեսակետից, այնքան էլ իրատեսական չէ:

– Իհարկե, որովհետև մենք ձևախեղում ենք որոշակի իրավիճակ: Պատկերացրեք՝ մենք ունենք այսօր Ընդհանուր իրավասության դատարաններ և ունենք Վարչական դատարան: Նույն այս դրությամբ կարող ենք, չէ՞,  Վարչական դատարանն էլ դիտարկել ընդհանուր իրավասության տիրույթում, միավորել երկու դատարանները: Իհարկե կարող ենք: Բայց ինչո՞ւ չենք անում: Ինչո՞ւ միջազգային փորձում էլ այդպես չեն անում, որովհետև մասնագիտացած կառույցը, այն էլ՝ կոնկրետ լիազորության ծավալով, մի դեպքում՝ վարչական մարմինների գործունեության հարցերն են, դրանով ունենք առանձին կառույց: Սա էլ Սահմանադրական արդարադատություն է, սահմանադրության մեկնաբանությունն է:

Դուք պատկերացնո՞ւմ եք, որ դատավորները, որոնք զուգահեռ կարող են քննել քրեական գործեր, քաղաքացիական գործեր, այնուհետև մի հատ էլ մեկնաբանեն Սահմանադրության նորմերը՝ որպես վերջնական մեկնաբանություն: Մենք սրանով նաև Սահմանադրության կայունությունն ենք խաթարելու:

Եվրոպական փորձը, երբ 20-րր դարում որոշեց գնալ մասնագիտական դատարաններ ունենալու մոդելին, իր հիմնական պատճառաբանությունը հենց կայանում էր նրանում, որ Սահմանադրությունները պետք է լինեն պաշտպանված, և դա կարող է իրականացվել բացառապես նման առանձին մարմնի միջոցով: Խոսքը գնում է մեկ դարից ավելի փորձ ունեցող գաղափարի մասին: Ինչի՞ մասին ենք մենք խոսում: Էլ չեմ ուզում ընդգծել, որ 2015թ.-ի Սահմանադրական բարեփոխումներով մեր Սահմանադրական  մոդելն էլ ավելի մոտեցվեց՝ իր տրամաբանությամբ, կառուցվածքով, նորմերով, գերմանական մոդելին: Գերմանական մոդելի պայմաններում անցում ենք կատարում այդպիսի Սահմանադրության պաշտպանությանն ԱՄՆ-ի՞ Սահմանադրության մոդելով, այսինքն՝ Գերագույն դատարանի: Հասկանո՞ւմ եք՝ այստեղ սահմանադրական տրամաբանություն հնարավոր չի տեսնել:

– Խոսեցիք նաև օրենքի Սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնելու փաստի մասին: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս բարեփոխումներով դատական բոլոր ատյաններին հնարավորություն կտան, որպեսզի օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնեն: Սա ինչքանո՞վ դրական կամ բացասական ազդեցություն կունենա:

– Դա առաջացնելու է իրավական կայունության կայուն դեֆիցիտ: Որովհետև բազմաթիվ դեպքեր լինում են, չէ՞, երբ Առաջին ատյանի դատական ակտը բեկանվում է Վերաքննիչի կողմից, այնուհետև Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացնում, և այլն, բայց այդ ողջ պրոցեսի մեջ, այդ ողջ շղթայի մեջ անսասան է մնում Սահմանադրությունը, Սահմանադրության նորմերը: Հիմա մենք, ստացվում է, որ Սահմանադրության ուժը, որը պետք է լինի բարձրագույնը, որովհետև Սահմանադրությունը բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող միակ փաստաթուղթն է, մենք փաստացի հավասարեցնում ենք մի օրենքի, մի օրենսգրքի, մի ենթաօրենսդրական ակտի մակարդակի, որ դատարանները, Առաջին ատյանը մի կերպ կմեկնաբանի, Վերաքննիչը՝ մի կերպ: Սրանով մենք ինչի՞ն ենք հասնում:

Ես տեսել եմ կարծիք, որ կարծես արդարադատության նախարարն էր ասել (առնվազն իրավաբանի կարծիք կարելի է փորձել մեկնաբանել, որ իրավաբանները, ճիշտն ասած, զերծ են մնում, որովհետև դա անարդյունավետ գործ են համարում), որ կան դեպքեր, երբ Սահմանադրական դատարանի որոշումները չեն իրացվում դատարանների կողմից, և սա որպես խնդիր էր ներկայացնում այդ երկբևեռ մոտեցման, երբ կա փաստացի երկու բարձրագույն դատական ատյան, չնայած ես ինքս չեմ գտնում, որ դրանք այդպիսին պետք է բնութագրվեն: Սահմանադրական դատարանն առհասարակ վերիշխանական մարմին է, այն դասական դատական ատյան չէ, և սա նորություն չեմ ասում, սա նաև հենց Սահմանադրական իրավունքում հաստատված փաստ է: Հիմա տեսեք, Սահմանադրական դատարանի չնչին թվաքանակի որոշումներ կան, որոնք դատական համակարգը պատշաճ չի իրացրել: Հիմա մենք, ստացվում է, որ այդ չնչին խնդիրը լուծելու փոխարեն՝ առհասարակ վերացնում ենք Սահմանադրական դատարանը, որը, նորից եմ ուզում ընդգծել՝ 1996 թվից գործում է և իր ձևավորմամբ բավականին մեծ ճանապարհը է անցել՝ դրական իմաստով:

Ասեմ ավելին, բոլոր եվրոպական երկրներում է եղել, երբ բարձրագույն արդարադատություն իրականացնող մարմինները և Սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինները միմյանց հետ ունենում են անհամաձայնություն: Սա իրավունքի զարգացման լավագույն դրսևորումներից մեկն է: Եվ դրանք մշտապես հարթվում են վերջիվերջո: Այդպես է եղել նաև Հայաստանում: Մի քանի տարի առաջ Վճռաբեկ դատարանի մոտեցումները չէին համապատասխանում ՍԴ որոշումներին: ՍԴ-ն, ի վերջո, իր որոշմամբ այդ հարցը հարթեց, և Վճռաբեկ դատարանն ընդունեց այդ մոտեցումը: Այլ կերպ չի էլ կարող լինել: Այսինքն՝ դրանք էպիզոդիկ բնույթի հարցեր են: Հուսով եմ, որ, ի վերջո, կդադարեն բազմաթիվ անգամ ներկայացված ընտրական վեճերի հետ կապված հարցերը և դրանով ՍԴ դերն ու արժեքը նսեմացնելու փորձերը, որովհետև դա էլ իրավական բանավեճի առարկա չի: Բոլոր նման շահարկումներ կատարողները պարզապես պետք է գնան և ուսումնասիրեն՝ ՍԴ ի՞նչ դիմումներ էին ներկայացվել, ի՞նչ հիմնավորումներ էին ներկայացվել, և արդյո՞ք հնարավոր էր այլ որոշում կայացնել, թե՞ մեկ այլ:

– Կարելի՞ է ենթադրել, որ այս քայլով իշխանությունն ի վերջո փորձում է լուծել Սահմանադրական դատարանի հետ իր խնդիրը, որն  առաջին օրվանից կարելի է տեսնել  իշխանության բոլոր քայլերում:

– Դժվարանում եմ ես այս հարցին պատասխանել: Ամեն դեպքում դա, կարելի է  ասել, քաղաքական գործընթացներից բխող հարցադրում է: Ես ինքս փորձում եմ հարցին նայել իրավական տեսանկյունից, բայց ստիպված պետք է ասեմ, որ այստեղ իրավական տրամաբանություն ես չեմ տեսնում: Եվ նորից եմ ասում, որ առնվազն ազդակ պետք է լինի, որ, եթե ՀՀ  բազմաթիվ գիտնականներից ոմանք, օրինակ, հենց նույն Արթուր Ղամբարյանը, երբ նման դիրքորոշում է արտահայտում, արդյո՞ք չպետք է ականջալուր լինել դրան, արդյո՞ք չպետք է ամեն դեպքում մի հատ դադար վերցնել և վերաիմաստավորել: Նորից եմ ասում՝ մենք ունենք բավականին լուրջ կառույց, որը, կարելի է ասել, հենց միայն Վենետիկի հանձնաժողովի անդամ երկրներում Սահմանադրական բարեփոխումների ընթացքում կարծիքի համար մշտապես դիմել են ՀՀ ՍԴ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչի մասին է վկայում: Դա հեղինակության, դա կայացման, դա բավականին բարձր աստիճանի մասին է վկայում: Ու այդ ամեն ինչից հրաժարվել հանուն ինչի՞. ես չեմ տեսել, ես ոչ մի պատճառաբանում չեմ տեսել, ոչ մի հիմնավորում չեմ տեսել: Եվ ճիշտն ասած՝ գտնում եմ, որ չի էլ կարող լինել այդպես՝ նժարի վրա դնելով հնարավոր բոլոր արգումենտները՝ կողմ կամ դեմ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan