Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

ՀՀ-ում հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտություն չկա. դրանով խախտվում է դատավորների հավասարության սկզբունքը. Արամ Օրբելյան

ՀՀ-ում հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտությունը հիմնավորված չէ, այդ դատարանի արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել մի քանի տարի հետո, այնինիչ ընդհանուր դատաիրավական բարեփոխումները հետ են ընկնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության մշակած սահմանադրական օրենքների փաթեթին, որով 2021թ-ի երկրորդ կիսամյակին նախատեսվում է ստեղծել 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան:

Փաստաբանի դիտարկմամբ՝ ցանկացած մասնագիտական դատարան ստեղծելու հարցը քննարկելիս այն պետք է դիտարկել պետական կառավարման համակարգի արդյունավետության լույսի ներքո: Ըստ Օրբելյանի՝ ակնհայտ է, որ ցանկացած ոլորտի մասնագիտացում, կենտրոնացում կարող է տալ դրական արդյունք, բայց խնդիրը պետք է դիտարկել պետական ռեսուրսները ծախսելու գործընթացի տեսանկյունից:

«Նախնական տվյալներով՝ կոռուպցիոն գործերի քանակը, հարաբերած այլ հանցագործությունների քանակին, չի համապատասխանում դատավորների հարաբերակցությանը, և առաջանում է օրինաչափ հարց՝ արդյոք պե՞տք է կոռուպցիոն գործերին առաջնահերթություն տրվի, որ արագ քննվեն, թե՞, օրինակ, անձի գույքի դեմ ուղղված գործերին, սպանություններին, սեռական անձեռնմխելիության դեմ ոտնձգություններին վերաբերող գործերին»,-ասաց նա՝ նշելով, թե ծախսի նպատակահարմարության և արդյունավետության խնդիր կա:

Երկրորդ հանգամանքը, ըստ Օրբելյանի, այն է, որ Կառավարության պնդումների հետևողականության բացակայության խնդիր կա՝ մեկ ասում են՝ կոռուպցիա կա, մեկ՝ չկա, մեկ՝ դրա դեմ պայքարում են, մեկ՝ այդ պայքարն ավարտվել է, մինչդեռ, փաստաբանի դիտարկմամբ, կոռուպցիայի դեմ պետք է պայքարել անընդհատ, և բոլոր երկրներն այդպես են անում:

«Բոլոր երկրները, որտեղ կոռուպցիայի ընկալման մակարդակը ցածր է, կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ գործիքակազմ չկա, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկվում է ընդհանուր օրինականության վերահաստատման դեմ պայքարի լույսի ներքո: Մի տարօրինակ ֆենոմեն կա՝ երկրներն ինչքան շատ են պայքարում կոռուպցիայի դեմ, այնքան դրա ընկալման մակարդակը բարձրանում է: Կոռուպցիոն պայքարին առաջնահերթություն է տրվում, երբ դա ոչ մի երկրում չի բերել կոռուպցիայի ընկալման նվազման»,-ասաց նա:

Փաստաբանի մոտ տպավարություն է, թե հակակոռուպցիոն դատարանը կդառնա արտակարգ դատարան: «Որովհետև, եթե ասում ենք՝ կոռուպցիա չկա, բայց ստեղծում ենք հակակոռուպցիոն դատարան, տպավորություն է, որ այն ուղղված է կոնկրետ խումբ անձանց դեմ:

Եթե դատարանի իրավազորությունն ուղղված լիներ այսօրվանից տեղի ունեցող արարքներին, կասեի, որ սա արտակարգ դատարան չէ, բայց փաստացի, սա դառնում է մի դատարան, որը պետք է  ձևավորվի հիմա, դատավորները նշանակվեն հիմա, և քննվեն նախկինում տեղի ունեցած հանցագործությունները և ենթադրյալ ապօրինի հարստացումը. սա տեղավորվում է արտակարգ դատարանի սահմանման մեջ»,-ասաց նա՝ ընդգծելով, թե խնդիր կա դատարանի անկախության տեսակետից.

«Փաստացի, նշանակվելու են դատավորներ, որոնք որոշակի իրավական նորմերի և անձանց նկատմամբ ունենալու են շատ հստակ մոտեցում»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է ստեղծվելիք դատարանի դատավորների աշխատավարձերին, որոնք շատ ավելի բարձր կլինեն, քան գործող դատավորներինը, Օրբելյանն ասաց.

«Եթե տարբեր դատարանների դատավարներին տալիս ենք տարբեր աշխատավարձեր, հարց է առաջանում՝ ինչի հիման վրա է  պետությունը որոշել, որ կոռուպցիոն հանցագործության դեպքում դատավորը պետք է ավելի բարձր աշխատավարձ ստանա, և, ենթադրաբար, ավելի որակյալ լինի, իսկ կյանքի իրավունքի, վարչական արդարադատության, սեփականության իրավունքի դեմ գործերը քննող դատավորը, այդ պարամետրերին չհամապատասխանելով և այդ ծավալի փոխհատուցում չստանալով՝ պետք է իրականացնեն արդարադատություն՝ ըստ նախագծի հեղինակների՝ ավելի վատ որակով: Ըստ էության, խախտվում է դատավորների հավասարության սահմանադրական սկզբունքը»,-ասաց նա:

Վերջինս մեկ այլ խնդիր ևս նշեց. «Եթե դիտարկում ենք այն երկրների ցանկը, որոնցում ստեղծվել են հակակոռուպցիոն դատարանններ, տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ-ն փորձադաշտային երկիր է դիտարկվում, որովհետև այդ ցանկում չենք տեսնում որևէ երկիր, որը կարող էինք համարել իրավական կայացած համակարգ ունեցող: Սա կարող է կորցրած հնարավորություն լինել, որովհետև յուրաքանչյուր ռեֆորմ, որն ուղղված չէ ճիշտ արդյունքի, մեկ այլ ռեֆորմի կորուստ է»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan