Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է Թուրքիան Ղարաբաղում է՝ սպառնալիք Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը. Ողիղ «Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները». Արայիկ Հարությունյան
27
Հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին. Արծրուն Հովհաննիսյան. Տեսանյութ Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. Արցախի ԱԻՊԾ Մենք նույնիսկ պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան «Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ, մեր ջոկատը կմիանա հայոց բանակին» Կրեմլում մեկնաբանել են Վաշինգտոնում Ղարաբաղի հարցով բանակցությունները Վրացիներն անգամ շտապ օգնության մեքենաները թույլ չեն տալիս բերել Հայաստան. Տեսանյութ Չնայած առանձին պրովոկացիաներին` հրադարարն ընդհանուր առմամբ պահպանվում է. հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին. Նիկոլ Փաշինյան Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա Սերգեյ Լավրովը անթույլատրելի է համարում ԼՂ հարցի ռազմական լուծումը Պատերազմ Արցխում
Այս վճռորոշ պահին ի՞նչ իմաստ և նպատակ ունի խոսել ցավոտ փոխզիջումների մասին «Սյունիքի դարպասները հյուսիսից հարավ ամուր փակ են». Արայիկ Հարությունյան Հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին. Արծրուն Հովհաննիսյան. Տեսանյութ Վիտալի Միլոնովը իր ֆեյսբուքյան ավատարում ավելացրեց «Ես Արցախն եմ» շրջանակը. Լուսանկար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է իր կոչին արձագանքած կամավորականների հետ․ նրա գլխավորած կամավորների ջոկատը շուտով կմիանա բանակին․ Տեսանյութ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է. հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ Թուրքիան Ղարաբաղում է՝ սպառնալիք Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը. Ողիղ Աներկբա խոստովանեմ, որ մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր (եթե ոչ միակ) պաշտպաններն են մեզ համար «Կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու». Աննա Հակոբյան Մենք վերջապես պետք է սովորենք անվտանգային թեմաների շուրջ դիսկուրսը անհրաժեշտ ռամկաների մեջ քննարկենք․ Տիգրան Աբրահամյան Պրոթուրքական խմբավորումը ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանի տարածքում. WarGonzo. Տեսանյութ ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետն ազատվե՞լ է պաշտոնից Գերմանիայի կառավարությունն անընդունելի է անվանել Էրդողանի վիրավորական արտահայտությունները Մակրոնի հասցեին Թրամփը Կոսովոն չէր դիտարկում որպես Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նախադեպ․ Սուրեն Սարգսյան. Տեսանյութ Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Դատական նիստերը կարող են անցկացվել հեռավար. ԲԴԽ-ն որոշում է ընդունել Վլադիմիր Սոլովյով. «Ղարաբաղյան պատերազմի արդյունքը կախված է նրանից, թե ով և ինչ զենք կմատակարարի» Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը նոր հրամանատար ունեն Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. Արցախի ԱԻՊԾ «Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները». Արայիկ Հարությունյան Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա Մենք նույնիսկ պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Պատրուշեւի հետ եւ քննարկել սահմանագոտում տիրող վիճակը Հայկական կողմն առաջարկել է զրկել ԵԱՏՄ֊ում Թուրքիային տրամադրվող սակագնային արտոնություններից Իմաստը ո՞րն էր փակել ադրբեջանական կայքերը, եթե Ազատություն ռադիոկայանը մեզ ջանասիրաբար տեղեկացնում ա թշնամու պաշտոնական ինֆոն ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին և նոր նշանակում արել Թուրքամետ վարձկանների հրամանատարն ասել է, որ իրենք Ադրբեջանում կռվում են ընդդեմ ռուսների Նիկոլ Փաշինյան. Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին Էրդողանի խոսնակը կրկին խոսել է Ղարաբաղի մասին Վարդան Բադալյանի նոր լուսանկարն առաջնագծից. Լուսանկար Իրանի հեղափոխության կորպուսի հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան Ես ողջ եմ. ինձ ավելի շատ հուզում է, թե ինչ գույնի կոստյում եմ հագնելու Իլյուշի ու Միշիկոի թաղումների ժամանակ. Չախալյան Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան Արցախում զոհվել է ՀՅԴ ՀԵՄ անդամ Բենիամին Նալբանդյանը. նրան կհուղարկավորեն Եռաբլուրում Թուրքիան գնալով հեռվանում է ԵՄ-ից․ Սեբաստիան Կուրցի արձագանքը Էրդողանի արտահայտությանը Մակրոնի հասցեին Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ «Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ, մեր ջոկատը կմիանա հայոց բանակին» Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով. Արցախի կառավարության որոշումը «Թուրքական ԱԹՍ-ներ ավստրիական մասերով այլևս չեն արտադրվի». Վ. Ենգիբարյան Մաքս Ֆերստապենը նվիրատվություն է արել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Էրդողանին անվանել են տեռորիստ և ծաղրանկար հրապարակել Պուտին. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը սպառնում է Եվրոպային Սեբուն, Արա Մալիկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Թոմ Մորելլոն, Տատիանա Սպիվակովան և այլք` «Արցախի համար» բարեգործական համերգին Ղարաբաղյան պատերազմի արդյունքը կախված է նրանից, թե ով և ինչ զենք կմատակարարի. «Воскресный вечер». Տեսանյութ Ադրբեջանն ունի 6674 զոհ և սպառազինության նոր կորուստներ Կրեմլում մեկնաբանել են Վաշինգտոնում Ղարաբաղի հարցով բանակցությունները Լիարժեք հրադադար հաստատելու և դրանից հետո պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ․ Սենոր Հասրաթյան Ադրբեջանի կողմից հրետակոծված Ստեփանակերտը. ֆոտոշարք

ՀՀ-ում հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտություն չկա. դրանով խախտվում է դատավորների հավասարության սկզբունքը. Արամ Օրբելյան

ՀՀ-ում հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտությունը հիմնավորված չէ, այդ դատարանի արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել մի քանի տարի հետո, այնինիչ ընդհանուր դատաիրավական բարեփոխումները հետ են ընկնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության մշակած սահմանադրական օրենքների փաթեթին, որով 2021թ-ի երկրորդ կիսամյակին նախատեսվում է ստեղծել 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան:

Փաստաբանի դիտարկմամբ՝ ցանկացած մասնագիտական դատարան ստեղծելու հարցը քննարկելիս այն պետք է դիտարկել պետական կառավարման համակարգի արդյունավետության լույսի ներքո: Ըստ Օրբելյանի՝ ակնհայտ է, որ ցանկացած ոլորտի մասնագիտացում, կենտրոնացում կարող է տալ դրական արդյունք, բայց խնդիրը պետք է դիտարկել պետական ռեսուրսները ծախսելու գործընթացի տեսանկյունից:

«Նախնական տվյալներով՝ կոռուպցիոն գործերի քանակը, հարաբերած այլ հանցագործությունների քանակին, չի համապատասխանում դատավորների հարաբերակցությանը, և առաջանում է օրինաչափ հարց՝ արդյոք պե՞տք է կոռուպցիոն գործերին առաջնահերթություն տրվի, որ արագ քննվեն, թե՞, օրինակ, անձի գույքի դեմ ուղղված գործերին, սպանություններին, սեռական անձեռնմխելիության դեմ ոտնձգություններին վերաբերող գործերին»,-ասաց նա՝ նշելով, թե ծախսի նպատակահարմարության և արդյունավետության խնդիր կա:

Երկրորդ հանգամանքը, ըստ Օրբելյանի, այն է, որ Կառավարության պնդումների հետևողականության բացակայության խնդիր կա՝ մեկ ասում են՝ կոռուպցիա կա, մեկ՝ չկա, մեկ՝ դրա դեմ պայքարում են, մեկ՝ այդ պայքարն ավարտվել է, մինչդեռ, փաստաբանի դիտարկմամբ, կոռուպցիայի դեմ պետք է պայքարել անընդհատ, և բոլոր երկրներն այդպես են անում:

«Բոլոր երկրները, որտեղ կոռուպցիայի ընկալման մակարդակը ցածր է, կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ գործիքակազմ չկա, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկվում է ընդհանուր օրինականության վերահաստատման դեմ պայքարի լույսի ներքո: Մի տարօրինակ ֆենոմեն կա՝ երկրներն ինչքան շատ են պայքարում կոռուպցիայի դեմ, այնքան դրա ընկալման մակարդակը բարձրանում է: Կոռուպցիոն պայքարին առաջնահերթություն է տրվում, երբ դա ոչ մի երկրում չի բերել կոռուպցիայի ընկալման նվազման»,-ասաց նա:

Փաստաբանի մոտ տպավարություն է, թե հակակոռուպցիոն դատարանը կդառնա արտակարգ դատարան: «Որովհետև, եթե ասում ենք՝ կոռուպցիա չկա, բայց ստեղծում ենք հակակոռուպցիոն դատարան, տպավորություն է, որ այն ուղղված է կոնկրետ խումբ անձանց դեմ:

Եթե դատարանի իրավազորությունն ուղղված լիներ այսօրվանից տեղի ունեցող արարքներին, կասեի, որ սա արտակարգ դատարան չէ, բայց փաստացի, սա դառնում է մի դատարան, որը պետք է  ձևավորվի հիմա, դատավորները նշանակվեն հիմա, և քննվեն նախկինում տեղի ունեցած հանցագործությունները և ենթադրյալ ապօրինի հարստացումը. սա տեղավորվում է արտակարգ դատարանի սահմանման մեջ»,-ասաց նա՝ ընդգծելով, թե խնդիր կա դատարանի անկախության տեսակետից.

«Փաստացի, նշանակվելու են դատավորներ, որոնք որոշակի իրավական նորմերի և անձանց նկատմամբ ունենալու են շատ հստակ մոտեցում»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է ստեղծվելիք դատարանի դատավորների աշխատավարձերին, որոնք շատ ավելի բարձր կլինեն, քան գործող դատավորներինը, Օրբելյանն ասաց.

«Եթե տարբեր դատարանների դատավարներին տալիս ենք տարբեր աշխատավարձեր, հարց է առաջանում՝ ինչի հիման վրա է  պետությունը որոշել, որ կոռուպցիոն հանցագործության դեպքում դատավորը պետք է ավելի բարձր աշխատավարձ ստանա, և, ենթադրաբար, ավելի որակյալ լինի, իսկ կյանքի իրավունքի, վարչական արդարադատության, սեփականության իրավունքի դեմ գործերը քննող դատավորը, այդ պարամետրերին չհամապատասխանելով և այդ ծավալի փոխհատուցում չստանալով՝ պետք է իրականացնեն արդարադատություն՝ ըստ նախագծի հեղինակների՝ ավելի վատ որակով: Ըստ էության, խախտվում է դատավորների հավասարության սահմանադրական սկզբունքը»,-ասաց նա:

Վերջինս մեկ այլ խնդիր ևս նշեց. «Եթե դիտարկում ենք այն երկրների ցանկը, որոնցում ստեղծվել են հակակոռուպցիոն դատարանններ, տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ-ն փորձադաշտային երկիր է դիտարկվում, որովհետև այդ ցանկում չենք տեսնում որևէ երկիր, որը կարող էինք համարել իրավական կայացած համակարգ ունեցող: Սա կարող է կորցրած հնարավորություն լինել, որովհետև յուրաքանչյուր ռեֆորմ, որն ուղղված չէ ճիշտ արդյունքի, մեկ այլ ռեֆորմի կորուստ է»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan