«Իմ քայլը» հանդիպել է ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ․ Տեսանյութ
«Իմ քայլը» խմբակցությունն այս պահին հանդիպում է ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ:
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանը համաձայնություն է տվել որպես Կառավարության թեկնածու առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:
«Կառավարությունը մինչ Վահրամ Ավետիսյանին այդ պաշտոնում առաջարկելը դիտարկել էր հենց Էդգար Շաթիրյանի թեկնածությունը՝ ցանկանալով հենց նրան էլ ի սկզբանե առաջադրել այդ պաշտոնում, սակայն վերջինին խանգարել է տարիքը, քանի որ միայն օգոստոսի 18-ին նա դարձավ 40 տարեկան, որը, ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքի չորրորդ հոդվածի համաձայն, պարտադիր պայման է Սահմանադրական դատարանի դատավոր լինելու համար»,- այս մասին գրել էր «Ժողովուրդ»-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահրամ Ավետիսյանը ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու մասին համաձայնությունը հետ կանչելու դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: