Բելառուսում արգելափակվել են տասնյակ լրատվական կայքեր

Դիտել նաև
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպանը
Պահանջում ենք ազատ արձակել Բելառուսում ձերբակալված քաղակտիվիստներին. Բողոքի ակցիա Բելառուսի դեսպանատան մոտ
Բելառուսական ընդդիմությունը փախնում է երկրից. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ
Կանայք Բելառուսում պարկել են ասֆալտին՝ ՕՄՕՆ-ի աշխատակիցների դիմաց. Տեսանյութ
Ահա և բելառուսական հեղափոխության տատիկը. Տեսանյութ
Բելառուսում սահմանափակվել է մի քանի տասնյակ կայքերի, այդ թվում մի շարք լրատվամիջոցների հասանելիությունը: Այդ մասին հայտնել է Tut.by պորտալը:
Ըստ պարբերականի՝ որոշ կայքեր մուտք գործելիս նախազգուշացվում է, որ «տեղեկատվական ռեսուրսին հասանելիությունը սահմանափակված է՝ Բելառուսի Հանրապետության Տեղեկատվության նախարարության որոշման հիման վրա, որն ընդունվել է՝ «ԶԼՄ-ների մասին» օրենքի համաձայն»։ Լրատվական կայքերի թվում, որոնց հասանելիությունը սահմանափակվել է իշխանությունների որոշմամբ, եղել է «Գոլոս» ինտերնետային հարթակը, որն անցկացրել է հանրապետության նախագահի անցած ընտրություններում ձայների այլընտրանքային հաշվարկը:
Zham.am