Վերականգնված է ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահի որմնանկարը
Վերականգնված է ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահի որմնանկարը․ Պարտավոր ենք սրբորեն պահենք ու պահանենք մեր Բժշականի պատմությունը.
Էմիլ Սամսոնի Գաբրիելյանը ղեկավարել է բժշկական համալսարանը չորս տարի (1971-1975 թթ.): Քչերը գիտեն, որ միջազգային ճանաչում ունեցող ակադեմիկոսի հետ է կապված ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահը որմնակարներով պատելու գաղափարը, ինչն այսօր էլ, տարիներ անց, յուրահատուկ տեսք է հաղորդում պատմական շենքի ներքին ճարտարապետությանը:
«Որոշեցի արմատական վերակառուցման ենթարկել ինստիտուտի շքամուտքը։ Իտալիա կատարած իմ ուղևորության աﬔնավառ տպավորություններից ﬔկը Վատիկանում Միքելանջելոյի կողﬕց ստեղծած Սիքստինյան կապելլայի հանճարեղ որմնանկարներն էին, որոնք անջնջելի դրոշմ էին թողել իմ հիշողության և երևակայության շտեմարանում։ Բժշկական ինստիտուտի շքամուտքի նախասրահը հետաքրքիր ճարտարապետական լուծում ուներ, սակայն տեսքն անշուք էր։ Գմբեթից ﬕայն սարդոստայններ էին կախվում, որոնք ժամանակ առ ժամանակ տանջվելով մաքրում էին հավաքարարները։ Իհարկե, առաստաղը և ՛ իր չափերով, և ՛ իր ձևով շատ հեռու էր Վատիկանի այդ շինության առաստաղից, բայց այն կարելի էր ծածկել բժշկական ինստիտուտին համապատասխան բովանդակություն ունեցող որﬓանկարներով։ Բժշկության կրթական տաճարն էլ պետք է ունենար ինտերիերային բովանդակություն։ Այս խնդիրը լուծելու համար հրավիրեցի իմ լավ բարեկամ, երիտասարդ, շնորհալի մոնուﬔնտալիստ Ռուդոլֆ Գարգալոյանին: Գիշեր-ցերեկ նա իր ստեղծագործական մոլուցքի ﬔջ էր։ Երեք աﬕս անց որﬓանկարը պատրաստ էր։ Բացումը կատարվեց հանդիսավոր պայմաններում։ Հրավիրվել էին շատ հյուրեր։Դրվատանքի շատ խոսքեր ասվեցին…»,- մեջբերումը՝ Էմիլ Գաբրիելյանի 2009 թվականին լույս տեսած «Բեկորներ անցյալի հուշերից» գրքից:
ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից