Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում ժայռից ընկած 16-ամյա տղայի վիճակը կայուն է
Դիտել նաև
13-ամյա աշակերտուհին դպրոցի տնօրենի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգության
Ապացույց՝ ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերը թիրախավորելու վերաբերյալ. «Թաթոյան» հիմնադրամ (տեսանյութ)
Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5 տարեկան տղան մահացել է
5 երեխաների մոր աչքի առաջ Ադրբեջանը ռմբակոծել է այն հատվածը, որտեղ գտնվել են երեխաները
Հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին երեխա է ծնվել
Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում ժայռից գլորված 16 տարեկան պատանու վիճակն այժմ կայուն է։
«Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Տղայի վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ։ Տղան դեռևս անհրաժեշտ բուժօգնության կարիք ունի, չեմ կարող ասել, թե երբ դուրս կգրվի»,- նշեց Դերձյանը։
Օգոստոսի 16-ին Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից մոտ 20 մ գլորվելով ընկել էր ցած։
ԱԻՆ-ը դուրս էր բերել տղային տեղանքից, որից հետո նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Տղան ստացել էր համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկորների ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք: Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, բժիշկները վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր: