1992թ. այս օրը` օգոստոսի 15ին, ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն. Լևոն Քոչարյանը արխիվային կադրեր է հրապարակել հոր մասնակցությամբ․ Տեսանյութ
Դիտել նաև
Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ»
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ
Ամեն հերթական անհիմն որոշումից մենք ընկնում ենք ավելի շատ աբսուրդի մեջ. Լևոն Քոչարյան
ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Դատական նիստ․ Լևոն Քոչարյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացնում (տեսանյութ)
Դիվերսանտին բաց են թողնում, Լևոն Քոչարյանին՝ ոչ
1992թ. այս օրը` օգոստոսի 15ին, ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն, որն Արցախում ստանձնեց բացարձակ իշխանություն և ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա: Այն ստեղծվեց հորս առաջարկով և նա էլ գլխավորեց կոմիտեն: Ուրիշ ցանկացողներ առանձնապես չկային էլ: Դա այն ժամանակ էր, երբ ԼՂԻՄ տարածքի կեսից ավելին թշնամու վերահսկողության տակ էր:
Կարելի է և պետք է իհարկե խոսել այն բեկումնային աշխատանքից, որն արեց ՊՊԿ-ն, սակայն իմացեք, եթե մենք կորցնեինք Արցախը, անկասկած բոլորի կողմից մեղավոր կկարգվեր ՊՊԿ-ն ի դեմս նրա ղեկավարի:
Կադրեր օգոստոսի 15-ի նիստից
ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի՝ Լևոն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից