Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
19
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

«Հայաստանի վերացման ծրագրի վրա Թուրքիայի կառավարությունը ծախսեց մոտ 500 000 000 դոլլար». Միհրդատ Մադաթյան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր արձանագրել էր՝ վերջին շրջանում իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում գլուխ են բարձրացնում թուրքամետ գաղափարների կրողները, պրոթուրքական՝ հակահայկական թեզերը մուտք են գործում մեր իրականություն՝հասնելով ընդհուպ մինչև հանրակրթական դպրոցներ։ Թեմայի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է հոգեբանի հետ։

- Պարոն Մադաթյան, կրթական չափորոշիչների վերաբերյալ բարձրացված մեծ աղմուկը հանգեցրեց ընդհուպ մինչև Ազգային Անվտանգությանը կոչով դիմելու ակադեմիական հանրության նախաձեռնությանը, մինչդեռ արդեն տևական ժամանակ է այդ կառույցը խորհրդավոր լռություն է պահպանում։ Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այս երևույթը։

- Ես կարծում եմ, որ այսօրվա դրությամբ երկրի Ազգային անվտանգության համակարգը չի ծառայում Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկմանը։ ԱԱԾ ասելով մենք հասկանում ենք մի համակարգ, որը ծառայում է ազզային անվտանգության պահպանման շահերին, փոխարենը՝ ԱԱԾ-ն դարձել է իշխանության ձեռքի գործիքն ու անհասկանալի խաղեր է խաղում։ Մինչդեռ վերջին երկու տարիներին մենք ականատես եղանք այնպիսի դեպքերի, ինչպիսիք էին՝ ադրբեջանցիների մուտք գործումը մեր երկիր, թուրքական ծագումնաբանությամբ էլ ինչ-որ կերպարներ Ցեղասպանության հուշարձանի կողքին նամազներ կարդացին և այլն։ Այսինքն, վաղուց արդեն նորություն չի, որ ԱԱԾ-ն իր բուն գործառույթներով չի զբաղվում։ Անդրադառնալով կրթական չափորոշիչների թեմային՝ մենք մեկ անգամ ևս ֆիքսեցինք մի փաստ, երբ այդ չափորոշիչները կազմող հանձնաժողովի նախագահն ակնհայտ թուրքամետ գործողություն էր ծավալում և կոնստանտներ հեղինակում, որով մի ամբողջ ազգի սերունդ պետք է զարգանա։ Այլ կերպ ասած, այդ կոնստանտները գրվում է Թուրքիայից ֆինանսավորվող անձի կողմից։ Եթե այս ամենը համարվում է նորմալ, այսինքն, եթե այդպես էլ պետք է լինի պատերազմող մեր երկրի համար, ուրեմն մենք արդեն վավուց հայրենիք չունենք։

- Դուք նշել էիք, որ Լիլիթ Մկրտչյանը խոշոր գումարներ է ստանում թուրքական հիմնադրամներից ...

- Իսկ ո՞վ չգիտի, որ Ջորջ Սորոսն ու Ալիևի կրտսերը լավ բարեկամներ են, այս կինն էլ տարիներ շարունակ ակտիվ համագործակցության մեջ է եղել այդ հիմնադրամի հետ, ինչի՞ մասին է խոսքը։ Այս ամենը տեղի է ունեցել ընդհանուր ֆինանսավորմամբ, որտեղ ընդհանուր ֆինանսավորող կողմերից մեկը եղել է հենց թուրքական կողմը։ Իր վերջին աշխատության համար Լիլիթ Մկրտչյանը, եթե չեմ սխալվում, 19 հազար եվրոյի չափով գումար է ստացել Բաց Հասարակությունների հիմնադրամից։ Ես խոսում եմ ակնհայտ փաստերի մասին, ընդ որում, այդ կնոջ ֆինանսական հոսքերի մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է մամուլում։ Ամենացավոտն այստեղ այն է, որ նախօրեին այդ կինը Խառատյանի Լուսինեի հետ հարցազրույց էր տալիս, որտեղ երկուսով միասին՝ փրփուրը բերաններին խոսում էին այն մասին, թե հայրենասիրությունը չափելի կատեգորիա չէ։ Ես նեյրոլինգվիստիկ ծրագրավորող եմ և հաստատում եմ, որ հայրենասիրությունն, այո, նոմինալիզացիա է, ընդ որում, ճիշտ այնպիսին, ինչպիսին ազատությունը, դեմոկրատիան և այլ գաղափարներ։ Եթե այդ թրքամետներից ինչ-որ մեկը կարող է ցույց տալ այդ դեմոկրատիայի կամ նույն ազատության չափողականության մակարդակը, ապա ես իրենց հայրենասիրության յոթը չափողականության մակարդակ ցույց կտամ։ Ուրեմն, թող չխոսեն մի բանից, որից իրենք բացարձակ ոչ մի գաղափար չունեն։ Պարզապես այդ մարդիկ այնքան են ոգևորվել այն տրամպլինով, որում հայտնվել են, որ գնալով իրենց համար նույնիսկ չպատկերացրած դերում են հայտնվել։ Արդյունքում նրանք այնպիսի բաներ են խոսում, որոնք, բացի ծիծաղելի լինելուց նաև շատ վտանգավոր են՝ ազգային անվտանգության տեսակետից։ Ծիծաղելի են այնքանով, որ նրանց թվում է, թե իրենց դիմաց աբորիգեններ են կանգնած, մինչդեռ այդ մարդիկ կրթություն ունեն՝ ի տարբերություն իրենց ոգեշնչող Նիկոլ Փաշինյանի։

- Խոսքը ձեր կողմից նշված ոչ չափելի գաղափարների ներմուծման մասի՞ն է։

- Այո։ Սրանք իրենց անհասկանալի գաղափարները բերում փաթաթում են ամբողջ ազգի վզին ու, կուզենայի մեկն ինձ կարողանար բացատրել, թե ի՞նչ բան է դեմոկրատիան, արդյո՞ք դա սեռական բռնությունների դեմ պայքարն է, որի չափողականությունը որոշվում է Լյուսի Քոչարյանի անհասցե նամակներով։ Որևէ մեկն ինձ կարո՞ղ է բացատրել, թե ինչպիսի՞ պատահականությամբ է Լանզարոտեի կոնվենցիային նախորդում Լյուսի Քոչարյանի նամակների շկվալը, որոնցից ոչ մեկի հետքերով քրեական գործ չի հարուցվել, որովհետև, եթե եղել են այդպիսի գրավոր նամակներ, ապա դրանց աղբյուրը փակ պահելու համար Լյուսի Քոչարյանին պետք է դատել և պահանջել նրանից, որպեսզի հրապարակի բացի աղբյուրներն ու քրեական գործեր հարուցվեն։ Այլապես, ստացվում է, որ մենք դավաճան ենք, և մեր երկրում անպատիժ մանկապիղծներ ենք պահում։ Կամ խոսում են ազատության չափորոշիչների մասին, համայնքի ազատություն են ասում... դա ո՞րն է, ինչո՞վ եք դուք չափում համայնքի ազատությունը, երբ ասենք ԼԳԲՏ համայնքն այսօր բռնանում է իմ վրա, դա համայնքի ազատությո՞ւն է. թե՞ ոչ։

- Անդրադառնալով Լիլիթ Մկրտչյանի գործունեությանն ուղղված ֆինանսական հոսքերին, դուք գրել էիք, թե փաստացի այդ գումարներն ուղղորդվում են Թուրքիայի կողմից և հատուկ նպատակների են ծառայում։ Որո՞նք են այդ հատուկ նպատակները, ավելի առարկայական՝ ինչի՞ մասին է խոսքը։

- Ավելի քան երկու տարի է ես ասում եմ, որ այս իշխանությունները պանթուրքիզմի ծրագիրն են իրականացնում։ Գործընթացների ուղղությունը, որ այսօր տարվում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ոչ մի ազգային ու հայապահպան էություն չունի, բացի հայի տեսակի վերացումից։ Ես կարող եմ մի շարք հիմնավորումներ բերել, թե ինչո՞ւ եմ այդպես մտածում։ Առաջին հերթի՝ վերջին երկու տարվա մեջ մենք չունեցանք ոչ մի մշակութային միջոցառում, բացի «Հուզանք ու զանգ» աղմկահարույց անհասկանալի երևույթից, որ ֆինանսավորվեց իշխանությունների կողմից, չխոսեմ՝ Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի միջադեպի մասին, որն, ի դեպ, նույնպես պետությունն էր համաֆինասավորել։ Իսկ ի՞նչ է մշակույթը՝ դա ազգը պահպանող կարևորագույն և հիմնային հենարաններից մեկն է։ Փոխարենը դրանք այսօր ապականում են գրականությունը՝ դպրոցական ծրագիր մտցնելով ինչ-որ Արմեն Հայաստանցու հեղինակած շշերի պատմությունը, որը մասնագետների վերլուծությամբ՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ պարանոիդալ շիզոֆրենիայի արտահայտություն է, ընդ որում, ոչ մի կապ չունեցող գրականության հետ։ Միևնույն ժամանակ սրանք փորձում ենք չափորոշիչներից հանել Նարեկացին Քուչակն ու այլ հեղինակներ, որոնք ոչ միայն ինձ, այլ մեր ժողովրդի համար հայապահպան նշանակություն են ունեցել։ Խոսելով մյուս անոմալ երևույթների մասին՝ Արևմտյան Անատոլիա և այլն, նկատենք, որ այս ամենը տեղի է ունենում նույն պատմության չափորոշիչներից հայրենասիրության գաղափարները հանելուն զուգընթաց։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ի՞նչ նպատակով է նպատակաուղղված պատմության դասագրքերից և, առհասարակ, դպրոցից հանվում հայրենասիրություն բառը, այն պարագայում, երբ մեր ռմբակոծվող սահմանները պահում են հայրենասիրության գաղափարով ներշնչված երիտասարդ զինվորները։

Այս ամենը մի տրամաբանություն ունի, որովհետև մի հիմնավորում պե՞տք է լինի, թե՞ ոչ։ Եվ երբ նայում ենք, թե ո՞նց է Ադրբեջանը տարեկան միլիարդավոր դոլլարներ ծախսում իր երկրի սպառազինության վրա, ամեն ինչ, առանց մեկնաբանություններ էլ պարզ է դառնում։ Ստացվում է, որ Հայաստանում հեղափոխություն իրականացնելու և Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար 500 մլն. դոլարն, իրականում լրիվ բավական էր։ Այլ կերպ ասած, ստացվում է, որ Հայաստանի վերացման ծրագրի վրա Թուրքիայի կառավարությունը ծախսում է մոտ 500 մլն. դոլլար և հայկական հարցը համարում լուծված։ Միանգամից ասեմ, որ նշածս գումարի չափը ուտոպիստական է։ Եվ թող այս գումարից մի 200 մլն. դոլլարը Նիկոլ Փաշինյանը գրպանած լինի, դրանից հարցի էությունը չի փոխվում...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan