Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Ո՞րն է ի վերջո ջրբաժանը (մաս 9)

2008 թվի նախագահական ընտրություններից առաջ Արևմտյան վերազգային՝ «ժողովրդավարության և մարդու իրավունքների» գերակայությունն ամբողջ աշխարհում հաստատելու գաղավարախոսությունը որոշակի փոփոխությունների ենթարկվեց։ Եթե նախկինում ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները գնում էին ուղիղ ռազմական ներխուժման՝ իրենց անհաճո ռեժիմը որևէ երկրում իշխանությունից հեռացնելու համար, ապա 2000-ականների սկզբին նրանք, որպես գործունեության հիմք ընդունեցին Ջին Շարպի կողմից 1993-ին հրապարակված աշխատությունը՝ խաղաղ ճանապարհով որևէ երկրում «բռնապետական ռեժիմը տապալելու» վերաբերյալ։ Նախկին կարգախոսները՝ «ժողովրդավարության և մարդու իրավունքների» հաստատման վերաբերյալ արդեն արժեզրկվել էին, տարբեր երկրներում ռազմական ներխուժումների և պատերազմների արդյունքում հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ էին զոհվել։ 2003-04 թվերին այսպես կոչված «գունավոր հեղափոխության» առաջին փորձերը եղան խորհրդային նախկին հանրապետություններում՝ Վրաստան, Ուկրաինա, Ղրղզստան։ Այդ «խաղաղ» հեղափոխությունների ընթացքում հրապարակ էին նետվում նոր կարգախոսներ՝ «ժողովուրդներին տարիներ շարունակ թալանած կոռումպացված, քրեաօլիգարխիկ ռեժիմների հեռացման» պահանջներով։

2007 թվականին ակտիվ քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին հայտարարեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ակնհայտ էր, որ Արևմուտքը իր գրավը դրել էր հենց նրա վրա, քանի որ 1998-2007 թվերին, ինչպես արդեն նշել ենք, վերազգային գաղափարական բևեռը թափուր էր և որևէ, քիչ թե շատ ծանրակշիռ քաղաքական գործիչ չէր կարող հավասար մրցակցել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ բավականին առաջընթաց գրանցած՝ ազգային բևեռում կանգնած ուժերի թեկնածուի հետ։ Եվ առաջին նախագահը, որպես քարոզչական հիմնական թեզեր վերցնելով «գողապետություն, թալան, կոռուպցիա, քրեաօլիգարխիկ համակարգի» ապամոնտաժման թեզը, որն օգտագործվել էր նախորդ տարիներին այլ երկրներում, այս թեզը հարստացրեց հայաստանցիների և ղարաբաղցիների արհեստական հակադրման, արցախյան հարցի՝ որևէ, թեկուզ ամենաաննպաստ ճանապարհով շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին թեզերով։ Ազգային բևեռում կանգնած ՀՅԴաշնակցությունը նախագահական ընտրությունների ընթացքում հանդես եկավ իր թեկնածուով։ Այս պայքարում ՀՅԴ թեկանածուն փորձում էր հակազդել առաջին նախագահի կողմից հասարակությունը վտանգավոր առճակատման տանելու փորձերին, սակայն իշխանության, այլ քաղաքական ուժերի մոտեցումների նկատմամբ անհանդուրժողությունը, որն վերջինիս գաղափարների անբաժանելի մասն էր, ստեղծեց պայթյունավտանգ իրավիճակ, որն էլ ավարտվեց նրա և նրա կողմնակիցների կողմից մարտի 1-ի բախումների հրահրումով և 10 զոհերով։ Սակայն նույնիսկ այս պայմաններում առաջին նախագահին չհաջողվեց իր շուրջ կոնսոլիդացնել հասարակության մեծամասնությանը, քանի որ դեռևս շատ թարմ էին նրա կառավարման տարիների համատարած թալանի, այն նույն օլիգարխիկ համակարգի ստեղծման և բռնապետական ռեժիմի հաստատման փորձի, ազգային գաղափարների մերժման և, ամենակարևորը, արցախյան հարցի ոչ հայանպաստ լուծման պատրաստակամության մասին հուշերը։

Ընտրությունների արդյունքում նախագահ դարձած Սերժ Սարգսյանը, թվում էր միանշանակ շարունակելու էր իր նախորդի ազգային-լիբերալ գաղափարական գիծը։ 2008-ին ձևավորված կոալիցիայի մեջ մտան ինչպես իրենց ազգային-պահպանողական հայտարարող Հանրապետականները, այնպես էլ ազգային-ընկերվարական ՀՅ Դաշնակցությունն ու 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, երկրորդ նախագահի նախաձեռնությամբ ստեղծված ազգային-լիբերալ ԲՀԿ-ն, ինչպես նաև լիբերալ, եվրոպական արժեքների հետևորդ Օրինաց Երկիրը։

Սակայն, ընտրվելուց անմիջապես հետո Սերժ Սարգսյանը, փորձելով որոշակի քայլերով իր «գաղափարական» հովանոցի տակ ներառել նաև տերպետրոսյանական պրոարևմտյան մոտեցումներ ունեցող զանգվածի մի մասին, դրանով իսկ չեզոքացնելով գաղափարական հակառակորդ բևեռից եկող վտանգները, հայտարարեց Հայ-թուրքական հաշտեցման նախաձեռնության մասին, որն ավարտին հասցվեց 2009-ի հոկտեմբերին՝ Ցյուրիխում ստորագրված արձանագրություններով։ Այս նախաձեռնությունը, որը հենց արևմտյան աշխարհաքաղաքական ծրագրի կարևորագույն ուղղություններից մեկն էր, բնականաբար ողջունվեց Արևմուտքի և նրա աջակցությունն ունեցող Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի կողմից, որը հայտարարեց փողոցային պայքարից հրաժարվելու մասին։ Մյուս կողմից, այս քայլը հարուցեց ՀՅ Դաշնակցություն խիստ դժգոհությունը, որը 2009-ի մայիսին հայտարարեց կոալիցիայից դուրս գալու իր որոշման մասին։

Այսպիսով, 2009 թվականին Սերժ Սարգսյանը Արևմուտքի համակրանքը շահելու նպատակով ազգային մոտեցումների միանշանակ պաշտպանությունից տեղաշարժվում է դեպի գաղափարական հակառակորդ բևեռ։ Ընդդիմադիր բևեռում նույնպես ստեղծվում է տարօրինակ իրավիճակ՝ գաղափարական հակոտնյա հոսանքները ստեղծում են ընդդիմադիր կուսակցությունների միավորում, որում ընդգրկված էին մի կողմից ազգային ՀՅ Դաշնակցությունը, Ժառանգությունը, ազգային լիբերալ ԲՀԿ-ն, մյուս կողմից՝ նրանց գաղափարական հակառակորդ ՀԱԿ-ը։ Գաղափարական դաշտի նման լղոզվածության պայմաններում, որի հիմնական պատասխանատուն Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի քաղաքական թիմի իրավիճակային, առանց հստակ գաղափարական հենքի ու սկզբունքների քաղաքական դիրքորոշումների փոփոխությունն էր, կայանում են 2013-ի նախագահական ընտրությունները։ Այս ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ դրան չեն մասնակցում գաղափարական հակադիր բևեռներում գտնվող ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը, իսկ հիմնական հակառակորդներն էին ազգային բևեռից դեպի Արևմուտք տեղաշարժված, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը և Արևմտյան ծագում, բայց ազգային բևեռում գտնվող, Ժառանգության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։ Այս պայմաններում անցկացված ընտրությունների արդյունքում երկրորդ անգամ նախագահ է դառնում Սերժ Սարգսյանը։

Ընտրություններին հաջորդած 2 տարիներին քաղաքական դաշտում կատարվում են նոր վերաձևումներ. ընդդիմադիր բևեռում տերպետրոսյանական կենտրոնը փորձում է երկրում իրականացնել հերթական քաղաքական ապակայունացումը, իր գաղափարական դաշտ բերելով ԲՀԿ-ին, հայտարարելով բուրժուադեմոկրատական հեղափոխություն սկսելու մասին, այսպիսով վերջինիս վերջնական տեղափոխելով իր գաղափարական բևեռ, կտրելով իր ազգային-լիբերալ, պահպանողական դիրքերից։ Միաժամանակ, ՀՅ Դաշնակցությունը բանակցություններ է սկսում ՀՀԿ-ի հետ՝ հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու, Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համազգային բնույթի, մեր ազգային նպատակների իրականացման ու իրավունքների վերականգնման հռչակագիր ընդունելու, ինչպես նաև Սահմանադրական փոփոխությունների միջոցով դեպի խորհրդարանային կառավարման կարգին անցնելու ուղղությամբ, այսպիսով ՀՀԿ-ին վերադարձնելով գաղափարական ազգային բևեռ։ Եթե առաջին դեպքում (ՀԱԿ-ԲՀԿ) գործընթացը կիսատ է մնում, իսկ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին, մյուս դեպքում՝ (ՀՅԴ-ՀՀԿ) դրված բոլոր հարցերն իրենց լուծումը ստանում են, որի արդյունքում ՀՅ Դաշնակցությունը, այս արդյունքներն ամրապնդելու համար որոշում է կայացնում մաս կազմել նոր կոալիցիոն կառավարության։ Մինչ այդ, 2014-ի ապրիլին, Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության մասին հայտարարելու ընթացքում Սերժ Սարգսյան հայտարարել էր նաև երկրի ղեկավարի պաշտոնին հետագայում չհավակնելու մասին։

2013 թվին քաղաքական դաշտում կատարվում է նաև առաջին հայացքից մի աննշան տեղաշարժ. Բուրժուադեմոկրատական հեղափոխություն հայտարարելու ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է իր համախոհների շրջանում այլախոհների մի խմբի մասին, որոնք չեն կիսում իր մոտեցումները։ 2013-ին ՀԱԿ-ական պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը դուրս են գալիս պատգամավորական խմբակցությունից, և ՀԱԿ-ի երիտասարդական թևի զգալի մասի ու հասարակական դաշտի այլ ակտիվիստների հետ նախաձեռնում են Քաղաքացիական պայմանագիր հարթակի ձևավորումը, որը 2015-ին վերածվում է քաղաքական կուսակցության։

2008-18 թվերին քաղաքական դաշտում մի կարևոր նրբերանգ է նաև Ռոբերտ Քոչարյանի կեցվածքի, ինչպես նաև նրա նկատմամբ քաղաքական ուժերի ու գաղափարական հոսանքների դիրքորոշումների հարցը։ Քաղաքականությունից իր հեռանալու մասին 2008-ին հայտարարած երկրորդ նախագահը, չնայած վերադառնալու որևէ ակնարկ չի անում, նա և նրա կառավարման տարիներին կատարված գործերն ու իրադարձությունները շարունակականորեն հայտնվում են սուր հարձակումների թիրախում, իսկ նրա շուրջ բացասական մթնոլորտի ձևավորումը նախաձեռնած ապազգային բևեռի մշտական փորձերը կարծես ոչ մի հակազդեցության չեն արժանանում իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից։ Այս ամենի արդյունքում հասարակական գիտակցության մեջ որոշակիորեն արմատավորվում է Ռոբերտ Քոչարյանի դամոնիզացված կերպարը։

Հենց այս քաղաքական խորապատկերի վրա էլ ծավալվում են 2017-18 թվերի իրադարձությունները։

(Շարունակելի)

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan