Յուրի Խաչատուրով. Առավոտյան եղել եմ նախարարությունում, հիմա գնում եմ գլխավոր զինկոմիսարիատ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը «Անհապաղ վերադարձեք հրադադարի ռեժիմին, քանի դեռ հակամարտության հետևանքով սպանվածների թիվն ավելի չի աճել». ԵԱՀԿ նախագահ
27
Ռազմական դրության հայտարարումից հետո գումարվել է ԱԺ հատուկ նիստ. ամբիոնի մոտ է Փաշինյանը. ՈՒՂԻՂ ՎԹշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը. վարչապետի ուղերձը ժողովրդին. Տեսանյութ Քաղաքական կուսակցությունները հավաքվել են ընդհանուր քննարկման Պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը․ ասուլիսը. Տեսանյութ Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ հակամարտության սրումը Նիկոլ Փաշինյան. Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք Սամվել Բաբայան. Արցախում 10 զինծառայող է զոհվել, մեր կողմից 4 դիրքի կորուստ կա, վերականգնման հնարավորությամբ. Տեսանյութ Ռուսաստանը չի լռելու. Թուրքիան սրել է հակամարտությունը Ղարաբաղում Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Այս պահին բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու. Արթուր Ալեքսանյան Աննա Հակոբյանն այցելել է վիրավոր զինվորներին. Լուսանկարներ «Արցախ հայրենի մեր երկիրը կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները». Գարեգին Բ. Տեսանյութ Յուրի Խաչատուրով. Առավոտյան եղել եմ նախարարությունում, հիմա գնում եմ գլխավոր զինկոմիսարիատ «Ադրբեջանը պատերազմ է հայտարարում, պատերազմ էլ կստանա». Թոմաս դե Վաալը միջազգային հանրությանը կոչ է արել մտահոգություն հայտնելուց ավելին անել Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու․ Ադրբեջանն օգտագործում է ռեակտիվ համազարկի իր բոլոր կայանքները․ Հովհաննիսյան ՀՅԴ. Մենք ձեռնարկում ենք մեր հնարավորություններին համապատասխան անհրաժեշտ բոլոր քայլերը՝ դիմակայելու համար Ադրբեջանի եւ Թուրքիայի հարձակողական քաղաքականությանը Ռազմական դրության հայտարարումից հետո գումարվել է ԱԺ հատուկ նիստ. ամբիոնի մոտ է Փաշինյանը. ՈՒՂԻՂ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Ռմբակոծվել է մայրաքաղաք Ստեփանակերտը. #euronews Արյունաբանականը՝ հենց հիմա. Լուսանկար Էրդողանը ցավակցել է Ալիևին և զորակցություն հայտնել Ադրբեջանում արաբերեն վանկարկող զինյալները մեքենաներով ուղղվում են դեպի սահման. WarGonzo. Տեսանյութ Ադրբեջանի զինված ուժերի ոչնչացված փոխգնդապետն է Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ շփման գծում լարվածության աճը «Անհապաղ վերադարձեք հրադադարի ռեժիմին, քանի դեռ հակամարտության հետևանքով սպանվածների թիվն ավելի չի աճել». ԵԱՀԿ նախագահ Աննա Հակոբյանը Ստեփանակերտում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահի հետ Արդեն մի քանի ժամ է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մամնի շենքում չի դադարում կամավորների հոսքը. ֆոտոշարք Ամեն ինչ լուծվում է մարտադաշտում. Էդմոն Մարուքյան. Տեսանյութ Ակնհայտ էր, որ վերջին շրջանում Ադրբեջանը Թուրքիայի հետ պատրաստվում է լայնածավալ հարձակման․ Զոհրաբյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում ՎԹշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը. վարչապետի ուղերձը ժողովրդին. Տեսանյութ Наше дело правое, враг будет разбит, победа будет за нами! Պետք է կռվենք և հաղթենք. Յուրի Խաչատուրով. Տեսանյութ Բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը բժշկական բրիգադով մեկնել է Արցախ Նախնական տվյալներով` Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում կա 2 զոհ ու տասնյակ վիրավորներ, Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք. ԱՀ ՄԻՊ․ Լուսանկար Ես կնախաձեռնեմ հավաք եև կմեկնենք սահման. Արթուր Վանեցյան Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներով նպատակային վնասներ են հասցվել խաղաղ բնակչությանը. ՄԻՊ Այնպես չանեն, որ բառաչելով այս անգամ Բաքուն հետ ուզեն. Մանվել Գրիգորյան Հրետակոծված Ստեփանակերտը. Արցախի ՄԻՊ-ը փաստահավաք առաքելություն է սկսել. Լուսանկարներ Քաղաքական կուսակցությունները հավաքվել են ընդհանուր քննարկման Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց աղոթք Արցախի և Հայոց բանակի համար Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով Առողջապահության նախարարությունը կոչ է անում կամավոր դոնորության Բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը բժշկական բրիգադով մեկնել է Արցախ Արևմուտքը լուռ է, Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցային դաշտ Ադրբեջանում խուճապ է: Քաղաքացիական անձինք փախչում են իրենց բնակավայրերից. Տեսանյութ Այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը․ ՀՀ ԱԱԾ հայտարարությունը Աղոթում եմ Կովկասում խաղաղության հաստատման համար․ Հռոմի Պապը դիմել է կողմերին Կա դոնորական արյան կարիք ՊԲ-ն հերքում է ադրբեջանական կողմի այն պնդումները, թե Ադրբեջանի բանակը 6 բնակավայրերի նկատմամբ վերահսկողություն է սահմանել Հենրիխ Մխիթարյան․ Մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքի Պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը․ ասուլիսը. Տեսանյութ Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը Անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սարձազերծված գործողություններին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա Էս պահի համար կարեւոր սոցցանցային աղբյուրները. Սամվել Մարտիրոսյան «Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի հարցով». Զախարովա Հրետակոծված Ստեփանակերտը՝ լուսանկարներում Ֆրանսիան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Վարչապետը իրավունք չունի պիտակավորել գործարարներին․ ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխություն չեն անում

Վարչապետի՝ գործարարներին ուղղված երեկվա կշտամբանքը ոչ միայն անհասկանալի է, այլև անընդունելի։ Կրկնակի զարմանալի է, որ իրենց լիբերալ կամ նեոլիբերալ հռչակող քաղաքական ուժերը, գործիչները և մասնագետները չփորձեցին պաշտպանել գործարարներին, երբ այդ նույն մարդիկ տարիներ շարունակ հայտարարում են՝ եկեք ամեն ինչ տանք մասնավորին, քանի որ նրանք առավել լավ են կառավարում։ Հիմա հարց է առաջանում, թե ու՞ր են այդ լիբերալները, ինչու՞ չեն պաշտպանում մասնավոր բիզնեսի շահերը։ Նման իրավիճակներում ևս մեկ անգամ երևում է մեր լիբերալների կեղծ և վախկոտ լինելը, և ըստ էության՝ 30 տարվա ընթացքում մեր երկրում վարվող նեոլիբերալ տնտեսական քաղաքականության արդյունքում ձևավորվել, զարգացել և պահպանվում է մենաշնորհային տնտեսությունը, որը մշտապես ծառայել և ծառայում է գործող իշխանություններին։ Իսկ իշխանությունները գործնականում ձևացրել են, որ հետաքրքրված են փոքր և միջին բիզնեսի կայացմամբ և զարգացմամբ։ Հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես գործող իշխանությունը նախորդ տարիների արդյունքները վերագրեց իրեն, իսկ այս տարվա անկման (-4,7 տոկոս) և հարկերի թերահավաքագրման (-135 մլրդ ՀՀ դրամ) համար «մեղավոր» նշանակեց գործարարներին: Եվ առհասարակ ՀԴՄ (Cash register device) կտրոններով տնտեսական հեղափոխություն չեն անում։

Անդրադառնալով ՀԴՄ կտրոն չտրամադրելուն, հարկ է արձանագրել հետևյալը․
նախ, 2019 թվականի հունվար 1-ից բոլոր տնտեսվարողների, այդ թվում՝ փոքր բիզնեսի համար պարտադիր դարձավ նոր սերնդի ՀԴՄ-ների օգտագործումը։ Չնայած այն հանգամանքին, որ ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ը չուներ այդքան նոր սերնդի ՀԴՄ-ներ, 12000-ից ավել տնտեսվարողներից հավաքագրվեց 10000-ական դրամներ։ Միաժամանակ կառավարությունը որոշեց, որ ազատականացնում է դաշտը, և մասնավոր կազմակերպություններից ևս հնարավոր կլինի ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ։ Եթե գործող բիզնեսները կարող էին, նախքան նոր սերնդի ՀԴՄ-ները ստանալը աշխատել հներով, ապա նոր բացվող բիզնեսները ստիպված էին աշխատել առանց ՀԴՄ, քանի որ հին ՀԴՄ-ները չէին կարող գրանցել, իսկ նորերն էլ շուկայում չկային կամ ուղղակի շատ թանկ էին։ ՀԴՄ կտրոններ պահանջելուց առաջ տնտեսվարողներին պետք է ապահովել ՀԴՄ սարքերով։ Արդյունքում՝ կառավարության շտապողականության և սխալ պլանավորման արդյունքում 2019 թվականի ընթացքում հազարավոր կազմակերպություններ գործունեություն ծավալեցին առանց ՀԴՄ-ների։ Տրամաբանական հարց է առաջանում, ո՞վ է պատասխանատվություն կրելու այս ամենի համար։ Ի դեպ, մինչև հիմա դեռ ամբողջությամբ չի լուծվել նոր սերնդի ՀԴՄ-ների մատակարարման և մատչելիության հարցերը։ Մասնավորապես՝ ներկայումս լավագույն դեպքում հնարավոր է 134․000 ՀՀ դրամով ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ, մինչդեռ 2016-2017 թվականներին կառավարության աջակցության շնորհիվ դրանց գինը 80․000 ՀՀ դրամ էր։
Իսկ ինչ վերաբերում է պոպուլիստական այն հայտարարություններին, որ ՀԴՄ չխփող գործարարները զինվորի հաց գողացողներն են, ապա հարցը արժե դիտարկել իրավական և բարոյական տեսանկյունից։
Իրավական տեսանկյունից․ անձը, կազմակերպությունը իր կատարած սխալի (զանցանքի) համար, օրենքով սահմանված կարգով, միայն մեկ պատիժ կարող է կրել։ Օրինակ՝ առաջին անգամ ՀԴՄ կտրոն չտպագրելու համար 180․000 ՀՀ դրամ տուգանք է նախատեսված, և բացի այդ պատժից, ոչ ոք, այդ թվում՝ վարչապետը իրավունք չունի անվանարկել, պիտակավորել գործարարին և հանրայնացնել նրա սխալը, քանի որ դրա արդյունքում կարող է այդ բիզնեսը ուղղակի դադարել, մարդիկ կարող են կորցնել իրենց աշխատանքը։
Բարոյական տեսանկյունից․ Այո, սխավել կարող են բոլորը, բայց միայն թույլերն են ընկածին խփում։ Մեր օրերում փոքր և միջին բիզնեսի համար 180․000 ՀՀ դրամի տուգանքը արդեն իսկ մեծ պատիժ է, իսկ գյուղի խանութի համար՝ փակվելու դատավճիռ։
Հատկանշական մի փաստ ևս․կորոնավիրուսի համավարակի սկբնական շրջանում հիվանդության խոշոր օջախ հայտնաբերվեց հանրության հայտնի օլիգարխներից մեկի տեքստիլ արտադրամասում, որի պատճառ էր հանդիսացել Իտալիայից ժամանած մասնագետը, սակայն նույն վարչապետը և մնացած պաշտոնատար անձինք չափազանց նրբանկատություն ցուցաբերեցին, և այդպես էլ չհանրայնացրեցին այդ օլիգարխի մասին տվյալները։ Մինչդեռ ակնհայտ է, որ նրա անփության արդյունքում էր նաև, որ վարակը լայն տարածում ունեցավ Հայաստանում։ Իսկ պետության ուշադրության կարիքն ունեն ոչ միայն օլիգարխները։

Բիզնեսով ցանկանում են զբաղվել շատերը, բայց քչերն են հաջողում։ Ցանկացած գործարար ռիսկի է դնում իր ունեցածը՝ իր անունը և գույքը, հետևաբար պետք է ողջունել և օգնել ստեղծարար ձեռներեցությունը, ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով թիրախավորել։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan